Հաշվի դուրսգրում ԱՏԳ դեպքում

Հայկ․

Բարև Ձեզ։ Հարկային օրենսգրքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝
Բեռների, փոստի և (կամ) ուղևորների` ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայության մատուցման գործարքը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում, եթե այն սկսվում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Սույն մասի կիրառության իմաստով` տրանսպորտային ծառայություն է համարվում նաև այլ կազմակերպությունների և (կամ) ֆիզիկական անձանց միջոցով (ներգրավմամբ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ավարտվող բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման կազմակերպման միջնորդական գործունեությունը:

Հարց. ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունն իրականացրել է բեռնափոխադրում օտարերկյա Ա երկրից դեբի Բ երկիր։ Այս դեպքում ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը հաշիվ չի՞ գրելու և եթե այս գործարքը ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ չի, ի՞նչ նրբություն կա։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

ԱԱՀ-ով հարկման օբեկտ չի, բայց դուք եկամուտ եք ունեցել պետք է ցույց տաք, պետք է հաշիվ գրեք, շահութահարկի դեպքում 20 տոկոս հարկվեք։

Tigran

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը թղթային հաշիվ է գրելու ըստ կարգի, դիմացի կողմն էլ պետք է այն հաստատի,

Հասմիկ

Հաշիվ դուրս եք գրում։ԱԱՀ հաշվետվության մեջ չեք ներառում։Կամերալին պատասխանում եք ,համապատասխան հոդվածին հղում անելով։ԱԱՀ-ի դեբետի պակասեցում եք տալիս ազատվածի անալոգիայով՝ գործարքի հետ կապված ԱԱՀ չի հաշվանցվում, այլ անուղղակի /վարչական/ ԱԱՀ դեբետի նկատմամբ կիրառում եք տեսակարար կշիռ