Նարինե.
Բարև ձեզ: Նախակրթարան բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ:
Նարինե.
Բարև ձեզ: Նախակրթարան բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ:
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Իրավաբանական անձ գրանցեք՝ ԱՁ կամ ՍՊԸ, տվեք համապատասխան հաշվետվությունը շրջանառության հարկի դաշտում աշխատելու համար և վերջ: Լիցենզիաներ հարկավոր չեն:
Տվյալ դեպքում պետք է գրանցվել որպես իրավաբանական անձ և ընտրել հարկատեսակը, քանի որ տվյալ գործընթացը առավել հարմարավետ է՝ չնայած այն հանգամանքին, որ որոշ դեպքերում իրավաբանական անձ գրանցվել պետք չէ, կարող եք նաև որպես ֆիզիկական անձ ներկայանալ հարկային տեսչություն և ձեռք բերել միայն ՀՎՀՀ:
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
6. Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի, 28-րդ հոդվածի և «Կրթության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ հայտատուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
1) հայտ (ձև N 1), որում նշվում է իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, իրականացվելիք կրթական ծրագրի անվանումը, կրթության ձևը, ուսուցման տևողությունը, ուսուցման լեզուն, ավարտական փաստաթղթի անվանումը, սովորողների համար համակազմի սահմանային նախատեսվող թիվը՝ ըստ նախադպրոցականի տարիքային փուլերի (համակազմի սահմանային նախատեսվող թիվը հայտատուի կողմից հաշվարկվում է, հաշվի առնելով մեկ սովորողի հաշվով ուսումնական տարածքի նորմատիվների, ուսումնադիդակտիկ պարագաների, նյութերի, գույքի, գրադարանային-տեղեկատվական համակարգի հագեցվածության չափաքանակները), լիցենզիայի գործողության ժամկետը.
2) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)
3) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)
4) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող տարածքի նկատմամբ իրավունքի (uեփականության, վարձակալության, անհատույց oգտագործման) գրանցման վկայականի պատճենը.
5) տեղեկանք մանկավարժական կազմի վերաբերյալ, որտեղ նշվում է մանկավարժների անունը, ազգանունը, կրթությունը, այն ուսումնական հաստատության անվանումը, որն ավարտել է, որակավորումը, պաշտոնը, առարկան, որը դասավանդելու է, տեղեկություն աշխատանքի հիմնական կամ համատեղության մասին, ստաժը (վարչական/մանկավարժական), տարակարգը (ձև N 2).
6) տեղեկանք նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնելու համար զբաղեցրած տարածքների մակերեսների, այդ թվում՝ խմբասենյակի, խաղասենյակի, ննջասենյակի, հանդերձարանի, բուֆետային մասի, զուգարանի, մարզադահլիճի, երաժշտական պարապմունքների դահլիճի, մեթոդկաբինետի վերաբերյալ (ձև N 3).
7) տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական ապահովվածության վերաբերյալ (ուսումնադիդակտիկ, ուսումնադիտողական պարագաներ, տեխնիկական միջոցներ) (ձև N 4).
8) նախադպրոցական կրթական ծրագրով նախատեսված շաբաթական պարապմունքների ժամանակացույցը, ուսուցանվող առարկայական ծրագրի ցանկը.
9) երեխաների ընդունելության կարգը.
10) կրթական ծրագրերի իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կամ լիցենզավորվող իրավաբանական անձի կողմից տեղեկանք կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներով գործարքներ չիրականացնելու մասին:
(6-րդ կետը խմբ. 02.06.11 N 741-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն, 24.03.11 N 536-Ն, լրաց. 04.06.14 N 588-Ն)
6.1. Հայտատուն լիցենզիա ստանալու համար սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(6.1-ին կետը լրաց. 24.03.11 N 536-Ն)
7. Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու և լիցենզավորման մասին եզրակացություն տալու նպատակով իրականացվում է ուսումնասիրություն: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությունները կարող են իրականացվել հայտատուի մոտ:
Հայտի և տեղեկանքների ձևերը՝ այստեղ: