Նպաստի վճարում

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ: Կուզեի իմանալ` հղիության բուլետենը ներկայացնելուց քանի օր հետո պետք է վճարվի ֆիզարձակուրդը, և արդյո՞ք գործատուն իրավունք ունի այն հետաձգելու (ուղղակի բուլետենս ներկայացրել եմ սեպտեմբերի 1-ին, մինչև հիմա ֆիզը չի փոխանցվել, հաշվապահը պատճառաբանում է, թե աշխատավարձերը վճարելուց հետո հաշվին էլ փող չի մնում):

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Նպաստի վճարում

  1. Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փասթաթղթերը ներկայացնելուց հետո առաջիկա աշխատավարձի վճարման ընթացքում: Հիմք` Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը:

    0
  2. Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարները բավարար չեն նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուննպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը` գործատուի կողմից սոցիալական վճարների վերաբերյալ ամսական հաշվետվության հետ մեկտեղ, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական վճարների վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն ներկայացնող գործատուի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացրած համապատասխան տեղեկանքի հիման վրա` հարկային մարմնի հաստատած տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

    0
  3. Շնորհակալ եմ: Աշխատել եմ պետական հիմնարկում (քոլեջում), փաստաթղթերն էլ ժամանակին եմ ներկայացրել:

    0
  4. Հոդված 24. Նպաստը նշանակելը և վճարելը

    1. Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար oրենսդրությամբ սահմանված ժամկետում:

    Նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները գործատուն վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների հաշվին:

    Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարները բավարար չեն նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը` գործատուի կողմից սոցիալական վճարների վերաբերյալ ամսական հաշվետվության հետ մեկտեղ, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական վճարների վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն ներկայացնող գործատուի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացրած համապատասխան տեղեկանքի հիման վրա` հարկային մարմնի հաստատած տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

    Գործատուի` վարձու աշխատողների նպաստների վճարմանն ուղղված միջոցները փոխհատուցելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *