Չօգտագործված արձակուրդային օրերի փոխհատուցում

MERIKO.

Աշխատողի աշխատանքից ազատման դեպքում չօգտագործված արձակուրդային օրերի դիմաց փոխհատուցվող գումարը հարկվու՞մ է սոց. վճարով, և հաշվարկվու՞մ է արդյոք վերջնահաշվարկում արձակուրդային օրեր, եթե տվյալ կազմակերպությունում աշխատել է երեք ամիս:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

13 thoughts on “Չօգտագործված արձակուրդային օրերի փոխհատուցում

  1. Արձակուրդային հասնում է աշխատած 3 ամիսների համար: Կախված նրանից, թե Ձեր աշխատանքը 5օրյա է, թե 6օրյա, պետք է հաշվեք` 3 ամսվա համար քանի արձակուրդային օր է հասնում: Եթե 5օրյա է, ապա 12/20*3, իսկ եթե 6օրյա է` 12/24*3:

  2. Հարգելի Մերիկո, վերջնահաշվարկը, համաձայն “Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին” օրենքի, հարկման օբյեկտ չի հանդիսանում, հետևաբար վերջնահաշվարկից ոչ սոց է պահվում, ոչ գործատուի սոց է հաշվարկվում, ոչ էլ ներառվում է սոցի հաշվետվության մեջ, սակայն եկամտահարկով հարկվում է. վերջնահաշվարկը պետք է արտացոլվի եկամտահարկի հաշվետվության մեջ:

  3. Հարգելի Եվա, թույլ տվեք ձեր հետ չհամաձայնվել, քանի որ աշխատանքային օրենսգրքով այդպիսի միտք ոչ մի տեղ ձևակերպված չէ: Իմ կարծիքով, վերջնահաշվարկ միանշանակ հասնում է, և վերջնահաշվարկը հենց չօգտագործած արձակուրդն է: Իսկ հարկման մասին արդեն հանգամանորեն ներկայացրել է հարգելի Ֆլորան իր պատասխանում:

  4. Հարգելի MERIKO,
    Նշված հարցի վերաբերյան ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացել եմ հետևյալ գրավոր պարզաբանումը բառացիորեն`
    Ձեր գրությամբ բարձրացված 1-ին և 2-րդ հարցերի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 170-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հետևաբար, անկախ այն հանգամանքից, թե աշխատողը աշխատանքից ազատվել է մինչև աշխատանքի վեց ամիսը լրանալը, թե վեց ամսից հետո, վերջինիս հետ կատարվում է վերջնահաշվարկ` աշխատած ամիսներին համամասնորեն: Օրինակ, եթե աշխատողին պետք է տրամադրվի արձակուրդ աշխատած հինգ ամիսների համար, ապա վերջինիս տրամադրվող արձակուրդային օրերի թիվը կորոշվի տրամադրման ենթակա արձակուրդային օրերի թիվը 12-ի բաժանելու և աշխատած ամիսների թվով բազմապատկելու միջոցով (օրինակ` 20/12*5=8):

  5. Շնորհակալ եմ բոլորից, մանավանդ` arvipa-ից` մանրամասն պատասխանի համար: Բայց, ամեն դեպքում, այնքան էլ հստակ չէ…
    քանի որ վերջնահաշվարկը չօգտագործած արձակուրդի փոխհատուցում է , իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդ 164-ում ասվում է.
    2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո…
    Իսկ եթե աշխատողը այդ իրավունքը դեռևս ձեռք չի բերել??
    Ասեմ նաև , որ հարկայինում ինձ ասել են, որ վերջնահաշվարկից սոց պահվում է, չնայած ես չեմ պահում, հիմք ընդունելով ՀՀ աշխ. օր. հոդ. 170 , որտեղ ասվում է, որ վճարվում է դրամական ՀԱՏՈՒՑՈՒՄ, իսկ դա կարծում եմ, ԱՎՈՒՄ չէ…
    Խնդրում եմ , նաև սա պարզաբանեք…
    Շնորհակալ եմ:

  6. Հարգելի, վերջնահաշվարկից սոց. պահվում է, իսկ չօգտագործված արձակուրդայինի դիմաց հատուցման գումարներից` ոչ: Դրանք տարբեր բաներ են:

  7. Վերջնահաշվարկից չի պահվում, այն ԱՎՈՒՄ չէ: Ըստ Սոցի օրենքի- 12. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են`
    ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները (այդ թվում` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացողների հետ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների վճարմանն ուղղվող միջոցները).,
    իսկ 352 որոշման համաձայն-
    Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներ և դրանց հավասարեցված եկամուտներ են համարվում`
    1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան որոշակի ժամկետով (անձնական բնույթի ծառայություններ մատուցելու մասին, տնաշխատների հետ, համատեղությամբ, ժամանակավոր (մինչև 2 ամիս ժամկետով), սեզոնային) և անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի շրջանակներում վճարումները (վարձատրությունը)`
    ա) աշխատավարձը (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ վարձատրություն), ներառյալ`
    արտաժամյա աշխատանքի վարձատրությունը,
    գիշերային աշխատանքի վարձատրությունը,
    ոչ աշխատանքային (հանգստյան, տոնական, հիշատակի) օրերին կատարված աշխատանքի վճարումը,
    լրավճարները, հավելավճարները (այդ թվում` դասային և հատուկ կոչումների, գիտական աստիճանների համար) և պարգևատրումները (անկախ վճարման պարբերականությունից և ֆինանսավորման աղբյուրներից),
    աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերում տրվող փոխհատուցման և օգնության գումարների),
    պարապուրդի ժամանակ վճարումը,
    օրինական գործադուլին մասնակցող աշխատողներին վճարումը,
    լրացուցիչ և հատուկ ընդմիջումների վճարումը,
    առողջության ստուգման համար ծախսվող ժամանակի համար վճարումը (եթե աշխատողի առողջության ստուգումը պարտադիր է և պայմանավորված է աշխատանքի բնույթով),
    աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ այլ վայրում աշխատանքի ընդունվելու դեպքում տեղափոխման համար նախապատրաստվելու և նոր վայրում տեղավորվելու ժամանակահատվածի համար վարձատրությունը.
    բ) ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) և նպատակային (ուսումնական, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար) տրամադրվող վճարովի արձակուրդի համար, ինչպես նաև աշխատողին աշխատանքից ազատելու ժամանակ ամենամյա արձակուրդի տրամադրման դեպքում վճարվող աշխատավարձը: Ուշադիր եղեք վերջին մասին , այն է” աշխատողին աշխատանքից ազատելու ժամանակ ամենամյա արձակուրդի տրամադրման դեպքում վճարվող աշխատավարձը” , և ոչ թե վերջնահաշվարկը: Աշխատանքային օրենսգիրքը աշխատողին ազատման ժամանակ երկու տարբերակ է ասում` 1.-ին աշխատողին աշխատանքից ազատելու ժամանակ ամենամյա արձակուրդ է տրամադրվում և հետո նոր ազատում,(հետևաբար այդ օրերը աշխատանքային ստաժի մեջ կմտնեն և սոց կպահվի, սա ԱՎՈՒՄ է ), 2-դ` վճարվում է չօգտագործված արձակուրդի փոխհատուցում(վերջնահաշվարկ)և այդ օրերը չեն ավելանում աշխատողի ստաժին

  8. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳում կան օրինակներ , խորհուրդ եմ տալիս կարդալ հրահանգը, այստեղ ավելի պարզ է գրած, որ հատուցման այդ գումարներից սոց վճար չի պահվում:

  9. Հարգելի Եվա, դուք իրավացի եք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդ 164-ում ասվում է.
    Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո,այստեղից բխում է,որ աշխատողր կարող է օգտագործել այդ իրավունքը 6 ամիսը լրանալուց հետո։
    Սակայն աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործում է աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասր,որտեղ հստակ նշվում է.
    Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով ։
    Ասինքն անկախ նրանից,թե ինչքան ժամանակահատված է աշխատել տվյալ աշխատողը,կատարվում է չօգտագործված արձակուրդի հաշվարկ,դա լինի 1 ամիս,3 ամիս,թե ավելին։ (20/12) բազմապատկում ենք աշխատողի աշխատած ամիսներով ։Աշխատողը այդ իրավունքը ձեռք է բերում աշխատանքային պայմանագիրը ստորագրելուց հետո։

  10. Շատ շնորհակալ եմ, հարգելի կոլեգաներ, մանրամասն պարզաբանումների համար: Շնորհակալություն ակտիվ մասնակցության համար:

  11. Ուշադիր կարդացեք ՀՀԱՕ 170-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ նախադասությունը: Այնտեղ ասվում է , որ չօգտագործված արձակուրդի համար դրամական փոխհատուցում տրվում է միայն արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատակիցներին:Իսկ արձակուրդի իրավունք աշխատակիցը ձեռք է բերում տվյալ գործատուի մոտ 6 ամիս աշխատելուց հետո միայն:
    Այդ փոխհատուցման գումարներից ոչ մի տեսակի սոց. չի հաշվարկվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *