Պարտքի զիջում այլ ընկերության

Հայկ․

Բարև Ձեզ։ Եռակողմ համաձայնագիր է կազմվել երեք ԱԱՀ-ով հարկվող ընկերությունների միջև։ Կողմ 2-ը պարտք է Կողմ 1-ին 80 000 000 ՀՀ դրամ, Կողմ 1-ը պարտք է Կողմ 3-ին 20 000 000 ՀՀ դրամ։ Համաձայնագրում նշված է, որ Կողմ 2-ի և կողմ 3-ի հիմանդիրները նույն մարդիկ են և համաձայնության են եկել, որպեսզի Կողմ 1-ը ունեցած պարտավորությունը կողմի 3-ի նկատմամբ 20 000 000 դրամը վճարի կողմի 2-ին, ինչի արդյունքնում փոխմարելով կստացվի, որ կողմ 2-ը պարտքի է կողմ 1-ին 60 000 000 ։ Սա արդյո՞ք կհամարվի պարտքի զիջում և ինչ որ կողմի համար կառաջացնի հարկային պարտավորություն։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Շուշան

Ոչ, չի համարվում։

Անահիտ

Եռակողմ համաձայնագիր օրենքով գոյություն չունի պետք չի կնքել

Tigran

չի համարվի պարտքի զիջում, և ինչ որ կողմի համար կառաջացնի հարկային պարտավորություն, քանի որ դեբիտորական ու կրեդիտորական պարտքեր են մարվում։

Մերի Սարգսյան

Պարտավորության զիջում,նշանակում է, որ այլևս պարտքը չի մարվելու, իսկ այս դեպքում մարվում է այլ գործիքակազմով։

Արմեն

Բարև Ձեզ։ Կարծում եմ, որ հիմնադիրների նույն մարդիկ լինելը չի նշանակում, որ ընկերություններն էլ նույնն են: Դրանք տարբեր իրավաբանական անձինք են, յուրաքանչյուրն իր հաշվեկշռով, իրավունքներով ու պարտականություններով: Տվյալ դեպքում կողմ 3-ի կողմից կողմ 2-ի օգտին իր պարտքից հրաժարվելը կողմ 2-ի մոտ կառաջացնի անհատույց ակտիվի ստացում, որը կհարկվի շահութահարկով, իսկ կողմ 3-ի մոտ որպես անհատույց տրամադրված ակտիվ, հարկվող շահույթը հաշվարկելիս, չի նվազեցվի համախառն եկամտից: