Վիճակագրական ծառայության հաշվետվություն

Sona.

Հարգելի ընկերներ,

Խնդրում եմ օգնեք ինձ. անհատ ձեռներցը, ով ընդհանրապես ոչ մի գործարք չի ունեցել առայժմ ու հարկային հաշվետվություն չի ներկայացրել, ի՞նչ վիճակագրական հաշվետվություն պետք է ներկայացնի ու ի՞նչ հաճախականությամբ։ Եթե հնարավոր է, խնդրում եմ, ասեք, թե որ օրենքի համաձայն գործարք չունենալու դեպքում Ա/Ձ-ն իրավունք ունի հարկային հաշվետվություն չներկայացնելու։

Կանխավ շատ շնորհակալություն։

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Վիճակագրական ծառայության հաշվետվություն

  1. Հարգելի Սոնա, վիճ. վարչության հաշվետվությունները տարբեր են: Դա կախված է Ա/Ձ-ի կողմից իրականացվող գործունեությունից: Այդ ձևերին կարող եք ծանոթանալ http://www.armstat.am կայքում:
    Մյուս կողմից, եթե որևէ ժամանակահատվածի համար վիճ. ծառայության հաշվետվությունը չեք ներկայացրել, ապա պարտավոր կլինեք վճարել վարչական տուգանք և վերականգնել հաշվետվությունները այդ տարվա սկզբից:

    0
  2. Բարև Ձեզ։ Վիճ. ծառայության տույժերը ու տուգանքները նշանակվում են միայն այն դեպքում, երբ Ձեզ վիճ.ծառայությունից գրավոր տեղեկացնում են, այն մասին, որ Դուք հանդիսանումեք վիճ. ծառայությունում հաշվետվություն ներկայացնող, և այնուհետև, եթե չեմ սխալվում, այդ գրավոր տեղեկացումը ստանալուց հետո, 15 օրվա ընթացքում չեք ներկայացել գրանցվելու։ Եթե այդպիսի փաստաթուղթ չկա, որտեղ դրված է Ձեր ստորագրությունը, ապա տուգանքների և տույժերի մասին խոսելը վաղ է։
    Ինչ վերաբերում է Ա/Ձ-ի զրոյական հաշվետվություն չներկայացնելուն, ապա կախված հարկման տեսակից, կան դեպքեր, որ զռոյական հաշվետվություններ այնուամենայնիվ ներկայացնում են։ Կարողեք չներկայացնել միայն ֆիզ. անձանց վճարած եկամուտի մասին եռամսյակային զրոյական հաշվետվությունները։ Բայց եթե Ձեր գործունեությունը՝ ասենք, հարկվում է ԱԱՀ-ով, ապա այս դեպքում զրոյական հաշվետվություն ներկայացնում են։
    Եվ վերջում ավելացնեմ, որ տեղի են ունեցել փոփոխություններ, կապված որոշակի հաշվետվությունների և նրանց ներկայացնելու ժամկետների հետ, որոնք պարզեցնում են այդ գործընթացները։
    Ես դեռրս ծանոթ չեմ նրանց։ Առաջարկում եմ ձեզ ծանոթանալ նրանց, և պարզել Ձեզ հետաքրքրող հարցերը։

    0
    1. Ալբերտ, բարեվ ձեզ: Շատ կներեք, այդ տեղեկությունը հստա՞կ է վիճ. վարչ. հետ կապված: Ինձ չեն տեղեկացրել, որ պետք է ներկայանամ եվ գրանցվեմ, ես ԱՁ եմ, և հիմա ես մոտ 1 տարի չեմ ներկայացրել հաշվետվություն: Կանխավ շհնորհակալ եմ:

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *