ԱՁ զբաղվում է սանտեխնիկայի արտադրությամբ

Անի․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք լրացնել շահութահարկի հաշվետվությունը։ Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում և զբաղվում է սանտեխնիկայի արտադրությամբ, շրջանառությունը առանց ԱԱՀ կազմում է 2 330 000 դրամ, չունի աշխատողներ, ունի ստացված հարկային հաշիվ 01․07․2026թ-ով (ԱԱՀ-ով 132 000 դրամ), իսկ 2025թ-ով ունի մեկ գնված ապրանք խանութից, որի ՀԴՄ-ում ներառվել է ՀՎՀՀ-ն, արժեքը 27 090 դրամ։ Խնդրում եմ ասեք՝ համախառն եկամուտ դաշտում ինչ թիվ պետք է լրացնել, և նվազեցումների մեջ կարո՞ղ եմ ներառել 2026թ-ին ստացված հաշվի տվյալները, և եթե ԱԱՀ-ով շրջանառությունը կազմել է 2 796 000 (առանց ԱԱՀ 2 330 000), արդյո՞ք պետք է վճարվի առողջապահության ապահովագրության տարեկան վճար։

Խնդրում եմ նշեք նաև՝ ի՞նչ տոկոսով է հաշվարկվում արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ի շահութահարկը։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

համախառն եկամուտ դաշտում ինչ թիվ պետք է լրացնել, առանց ԱԱՀ թիվը,
նվազեցումների մեջ կարող եք ներառել 2026թ-ին ստացված հաշվի տվյալները,առանց ԱԱՀ,
եթե ԱԱՀ-ով շրջանառությունը կազմել է 2 796 000 (առանց ԱԱՀ 2 330 000), արդյո՞ք պետք է վճարվի առողջապահության ապահովագրության տարեկան վճար։ այո պիտի վճարի,

Խնդրում եմ նշեք նաև՝ ի՞նչ տոկոսով է հաշվարկվում արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ի շահութահարկը։ 23 տոկոսով ,

Անի

Շնորհակալ եմ պատասխանի համար, կներեք իսկ ինչով է պայմանավորված 23% դրույքը՞

Tigran

օրենքով է այդպես , ԱՁ ներին 23 է 2025-ից, ՍՊԸինը 18,

Անի

Որ խնդրեմ կասեք նաև դրոշմանիշը այս շրջանառության դեպքում 36 000է հաշվարկում թե 66 000։ Եվ ա/ձ ն երկքաղաքացի է 244 ով սոց վճարը չի թողում լրացնել, դա ինչ է նշանակում ազատված է սոց վճար կատարելու պարտականությունից՞

Tigran

դրոշմանիշը այս շրջանառության դեպքում 24 000 է, 244 ով սոց վճարը ձեռնարկատիրական եկամուտ տողը պիտի լրացնել, 

Անի

Ցանկացած թվի դեպքում 0 է բերում, իսկ ԿԿՀ դաշտը դատարկ է։

1000068357
Tigran

դիմեք հարկային, թող տվյալների թարմացում անեն, ԿԿՀ դաշտը որևէ նշում գրված լինում է ,