Անի․
Հարցս հետևյալն է` եթե վարձու աշխատողը ֆիզ․ արձակուրդ է գնում, և բացի հիմնական գործատուի մոտ աշխատելը, նախորդ 1 տարվա ընթացքում այլ գործատուներից, որոնց մոտ աշխատել է ծառայությունների մատուցման պայմանագրով, ապա արդյո՞ք մայրության նպաստի հաշվարկում ներառվելու են նաև այդ պայմանագրերով ստացված եկամուտները։
Նշեմ նաև, որ հիմնական գործատուի մոտ աշխատել եմ 1 տարուց ավել, ինձ հետաքրքրում է միայն հիմնական գործատուից ստացված եկամուտն է հաշվարկի մեջ ներառվում, թե՞ նաև նախորդ 1 տարվա ընթացքում այլ գործատուների կողմից վճարված եկամուտները։



Ծառայությունների մատուցման (քաղաքացիաիրավական) պայմանագրերից ստացվող եկամուտները չեն ներառվում նպաստի հաշվարկում։
Բարև Ձեզ, Անի:
Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի իրավունք ունեն՝
1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք…
Այլ գործատուների մասով՝
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի հոդված 22.
9. Ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս սահմանված եկամտում հաշվի են առնվում (գումարվում են)՝
1) վարձու աշխատողի գործատուների կողմից հաշվարկային ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտները…
12. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս, եթե վարձու աշխատողի գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի կողմից (որի հետ վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ) մինչև վարձու աշխատողի գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը վարձու աշխատողին վճարված եկամուտը: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից (մեկից ավելի այլ գործատուի դեպքում՝ տվյալ ամսում առավելագույն եկամուտ վճարած գործատուի) վարձու աշխատողին վճարված եկամուտը:
13. Եթե ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի բոլոր գործատուների մոտ աշխատելու ժամանակահատվածները պակաս են տասներկու ամսից, ապա հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի կողմից (որի հետ վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ) վարձու աշխատողին վճարված եկամուտը վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձի հաշվարկում հաշվի է առնվում սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով: Այս դեպքում որպես սույն հոդվածի 12-րդ մասում նշված վարձու աշխատողի գործատու դիտարկվում է այն գործատուն, որի մոտ հաշվարկային ժամանակահատվածում աշխատանքի ընդունվելու օրը, ամիսը, տարին ամենավաղն է:
եթե այլ գործատուի մոտ համատեղությամբ եք աշխատել, ապա այդ եկամուտները կընդգրկվեն հաշվարկում,