
Առողջության համընդհանուր ապահովագրություն
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը։
2026 թվականից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները, որոնց աշխատավարձը հարկերը ներառյալ գերազանցում է 200 հազար դրամը, պարտադիր կերպով ամիսը 10 800 դրամ կվճարեն առողջության ապահովագրության համար։ Այս վճարը սահմանվում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակներում, իսկ տարեկան ընդհանուր գումարը կկազմի 129 600 դրամ։
Առողջության համընդհանուր ապահովագրության մասնակիցները
Ովքե՞ր 2026թ-ին կդառնան համակարգի մասնակից․
- այն աշխատող քաղաքացիները, որոնք ամսական ստանում են 200 հազար դրամ և դրանից բարձր աշխատավարձ
- մինչև 18 տարեկան երեխաները և 65 տարին լրացած անձինք
- 18-65 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք, այդ թվում՝ զինհաշմանդամները
- անապահովության բալ ունեցող քաղաքացիները (28 և ավել)
Բնակչության մյուս խմբերը համակարգին կմիանան հաջորդող երկու տարում։
Առողջության համընդհանուր ապահովագրության վճարի ի՞նչ նրբություններ կան
- Սոցփաթեթից օգտվողները կարող են սոցփաթեթի 72 000 դրամը ուղղել ապահովագրությանը և 129 600 դրամի փոխարեն տարեկան վճարել 57 600 դրամ։
- Նախատեսվում է դրոշմանիշային վճարի նվազեցում
- Նախատեսվում է սոցիալական կրեդիտի վերադարձ
- Նախատեսվում է եկամտային հարկի վերադարձ 2027թ-ին
- Գործատուները կարող են ապահովագրության վճարը վճարել իրենց աշխատողների փոխարեն
ՀՀ առողջապահության նախարարության կողմից հրապարակված մեթոդական ձեռնարկ


«Հետքի» հարցազրույցը Պետական առողջապահական գործակալության պետ Սամվել Խարազյանի հետ
Առողջության համընդհանուր ապահովագրության հետ կապված կարևոր նրբություններ
📌 200 001-ից 500 000 դրամ աշխատավարձ ստացող վարձու աշխատողները վճարում են 4 800 դրամ, մնացած 6 000 դրամը սուբսիդավորվում է պետության կողմից։ 500 001-ից ավելի աշխատավարձ ստացողները վճարում են 10 800 դրամ ապահովագրավճարն ամբողջությամբ
📌 Մինչև 1 000 000 աշխատավարձ ստացողների համար դրոշմանիշային վճարը 1 000 դրամ է, իսկ 1 000 000 – ից բարձր աշխատավարձ ստացողներինը՝ 15 000
📌 Եթե ԱՁ-ն 2025թ․ արդյունքներով ներկայացնի 2 400 001 դրամից ավելի եկամուտ, ապա կհամարվի շառառու և պարտավոր կլինի վճարել 129 600 դրամ մինչև 2026թ․ ապրիլի 20-ը
📌 ԱՁ-ն ապահովագրված անձի կարգավիճակ է ձեռքբերում միայն վճարումը կատարելուց հետո։ 2026թ․ համար պարտադիր ապահովագրավճար կատարելու պարտավորություն ունեցող ԱՁ-ները կարող են ապահովագրավճարը վճարել մինչև 2026թ․ ապրիլի 20-ը և ավելի շուտ ձեռք բերել ապահովագրված անձի կարգավիճակ
📌 Եթե անձը հանդիսանում է վարձու աշխատող 200 001 դրամից ավելի աշխատավարձով, ինչպես նաև գրանցված է որպես ԱՁ, և 2025թ․ արդյունքներով նրա եկամուտները գերազանցում են 2 400 000 դրամը, ապա երկու տեղով վճարում է ապահովագրավճար, սակայն հետո կարող է էլեկտրոնային դիմումի միջոցով հետ ստանալ ավել վճարված ապահովագրավճարը
📌 Եթե վարձու աշխատողն ունի հաշմանդամության կարգ, և նրա ամսական աշխատավարձը 200 001-ից բարձր է, ապա ապահովագրավճարը պահվում է սահմանված կարգով, սակայն աշխատողը էլեկտրոնային դիմում է ներկայացնում, և հիմնադրամը վերադարձնում է այդ գումարը
📌 Եթե անձը 65 տարեկանից բարձր է և ստանում է 200 001 դրամից ավել աշխատավարձ, ապա ապահովագրավճարը ամբողջությամբ սուբսիդավորվում է պետության կողմից
📌 Եթե անձն աշխատում է համատեղությամբ 2 և ավելի վայրերում, որտեղ աշխատավարձերն առանձին վերցրած չեն գերազանցում 200 000-ը, ապա ապահովագրավճար կատարելու պարտավորություն չի առաջանում, նույնիսկ եթե այդ աշխատավարձերի հանրագումարը գերազանցում է 200 000 դրամը
📌 Եթե անձն աշխատում է համատեղությամբ 2 և ավելի վայրերում, և նրա աշխատավարձերը բոլոր վայրերում 200 001 դրամից ավելի են, ապա բոլոր վայրերում ապահովագրավճար պահվում է, սակայն անձը կարող է էլեկտրոնային դիմումով հետ ստանալ ավել վճարված ապահովագրավճարները
📌 Եթե որևէ ամսում աշխատողի աշխատավարձը գերազանցի 200 000 դրամը, ապա նա հաջորդող ամսվա 1-ից 12 ամսով ձեռք է բերում ապահովագրված անձի կարգավիճակ
📌 Պարտադիր չէ, որ աշխատողները լինեն քաղաքացի կամ ռեզիդենտ, բոլոր դեպքերում ապահովագրավճար վճարող են համարվում մնացած պայմանները բավարարելու դեպքում
📌 Եթե անձը համարվում է ապահովագրավճար վճարող, սակայն ազատվում է աշխատանքից, ապա միևնույն է պետք է վճարի ապահովագրավճար իր միջոցներից
📌 Պասիվ եկամուտներ ստացողները պարտադիր ապահովագրավճար կվճարեն 2027թ․ հունվարի 1-ից
📌 Քաղաքացիաիրավական պայմանագրերով եկամուտներ ստացողները պարտադիր ապահովագրավճար կվճարեն 2027թ․ հունվարի 1-ից
📌 Սոց․ փաթեթի շահառուները հնարավորություն ունեն դիմել և իրենց փոխանցվող ամսական 6 000 դրամն ուղղել իրենց ապահովագրությանը



[…] Առողջության համընդհանուր ապահովագրության մասին հոդվա… […]
[…] Առողջության համընդհանուր ապահովագրության մասին հոդվա… […]
[…] Առողջության համընդհանուր ապահովագրության մասին հոդվա… […]
[…] Առողջության համընդհանուր ապահովագրության մասին հոդվա… […]
[…] Առողջության համընդհանուր ապահովագրության մասին հոդվա… […]
[…] Առողջության համընդհանուր ապահովագրության մասին հոդվա… […]