Անահիտ.
Բարձրագույն կրթության տարիները հաշվվու՞մ են աշխատանքային ստաժի մեջ, գրառումը պարտադի՞ր է աշխատանքային գրքույկում:
Անահիտ.
Բարձրագույն կրթության տարիները հաշվվու՞մ են աշխատանքային ստաժի մեջ, գրառումը պարտադի՞ր է աշխատանքային գրքույկում:
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Համաձայն ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի՝
2. Կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի, իսկ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելիս սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև`
6) ուսումնական հաստատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի.
Համաձայն նույն օրենքի 32-րդ հոդվածի՝
1. Մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1-ը` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:
Սոցիալական վճարներ կատարելը և աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթերի վավերապայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հաստատվում է սույն օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների հիման վրա:
3. Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:
Այո, եթե ավարտելուց հետո 3 տարվա ընթացքում աշխատում եք, էլեկտրոնային երևում է, գրքույկը էլ չի կիրառվում:
Այո, եթե սովորել եք ԲՈՒՀ-երից որևէ մեկի ցերեկային բաժիններից մեկում: Գրառում պետք չի աշխատանքային գրքույկում, կա դիպլոմ, որտեղ գրված են ընդունվելու և ավարտելու տարիները, իսկ եթե նշված չեն, կբերեք տեղեկանք ԲՈՒՀ-ից:
Բարձրագույն կրթության տարիների գրառումը աշխատանքային գրքույկով չի, այլ դիպլոմով ու բուհի տեղեկանքով:
Բարև Ձեզ: Կարող եք ասել՝ հեռակա ուսումնական համաարգով սովորած տարիները կարո՞ղ են համարվել մասնագիտական ստաժ:
Հետաքրքիր է հաշվարկը, եթե ես աշխատել եմ, ասենք 9 տարի, ինձ թոշակ չեն հատկացնում, որովհետև
(10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժում Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները չեն հաշվառվում):
Ստացվում է, որ իմ 9 տարվա աշխատավարձից թոշակային պահումները պետությունը բռնագանձում է….
Լավ, թող վերադարձնի այդ աշխատածս 9 տարիների պահածը, դա իմ քրտինքն է, որ վճարվել է պետությանը վերադարձվելու պայմանով, և պետք է վերադարձվի նաև հաշվի առնելով տոկոսները, ճիշտ չեմ առաջարկում?