Բարև Ձեզ: Ուզում եմ ԱՁ բացել, ներմուծել ու վաճառել, բայց օնլայն տարբերակով ու տանից: Ուզում եմ իմանալ, հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ-ն գրանցել տան հասցեով:
Բարև Ձեզ: Ուզում եմ ԱՁ բացել, ներմուծել ու վաճառել, բայց օնլայն տարբերակով ու տանից: Ուզում եմ իմանալ, հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ-ն գրանցել տան հասցեով:
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Քանի որ Ա/Ձ-ն գրանցվում է իր բնակության հասցեով, ու գործունեությունը կատարվելու է տանից, ապա այո, իսկ, եթե այլ վայրից է վաճառքն արվելու, ապա այն վայրի հասցեում, որտեղից վաճառք իրականացվելու է:
ՀԴՄ-ն գրանցվում է այն հասցեով, որտեղ իրականացվում է գործունեությունը, հետևաբար՝ այո, կարող եք:
Որտեղից իրականացվում է վաճառքը ՀԴՄ-ն պետք է գրանցեք այդ հասցեով, եթե տանից եք վաճառելու՝ այո, կարող եք:
Այո, ՀԴՄ-ն գրանցում են գործունեության իրականացման հասցեում, տվյալ դեպքում տան հասցեով։
Ասացին, որ պետք է վաճառակետ լինի, իսկ օրենքով վաճառակետը պետք է համապատասխանի նորմերին, տունը չի համապատասխանում, բայց շատերին գիտեմ, որ տանից էդպես աշխատում են: Գուցե ստուգման ժամանակ դա խնդիր լինի՞:
Քանի որ Ձեր վաճառքները օնլայն են լինելու, վաճառակետի նորմերը չեն կարող դիտարկվել։ Դուք տանից չեք վաճառում, վաճառում եք վիրտուալ հարթակում:
Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ընդունվող պատվերների շրջանակներում ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների մասով կարող է կիրառվել էլեկտրոնային ՀԴՄ: Էլեկտրոնային ՀԴՄ-ն ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների համար գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոն:
Ձեր հարցը կարգավորվում է ՀՀ հարկային օրենսգրքի 380․1 հոդվածով, որը լրացվել է 01.06.20 ՀՕ-280-Ն-ով։