Արման․
Արդյո՞ք կարող է գործատուն աշխատողից պահանջել գրավոր բացատրագիր աշխատանքի չներկայանալու համար, այն դեպքում, երբ աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ասեմ ավելին՝ բացատրագիր չներկայացնելու դեպքում կիրառել կարգապահական տուժ:
Շնորհակալություն։



Գրավոր բացատրություն պետք չի, արձակուրդի ընթացքում , եթե աշխատողը հիվանդացել է, բերում է անաշխատունակության թերթիկը, կատարվում է վերահաշվարկ և արձակուդը երկարում է անաշխատունակության օրերի թվով:
բացատրագիր չներկայացնելու դեպքում չի կարող կիրառվել կարգապահական տույժ, քանի որ պետք է անպայման բյուլետեն ներկայացնել, :
Բարև Ձեզ: Եթե աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, գործատուն տեղյակ է, որ աշխատողը չի կարող ներկայանալ աշխատանքի, կատարվել է նաև անաշխատունակության նպաստի վճարում: Այս դեպքում գործատուն ինչպե՞ս կարող է բացատրագիր պահանջել: