Արմեն․
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ի գործունեությունը կասեցված է, կասեք՝ դեբետի հաշվին ունի գումար, ի՞նչ դիմում տամ, որ գումարը հետ ստանամ՝ նստի ՍՊԸ-ի հաշվին։
Արմեն․
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ի գործունեությունը կասեցված է, կասեք՝ դեբետի հաշվին ունի գումար, ի՞նչ դիմում տամ, որ գումարը հետ ստանամ՝ նստի ՍՊԸ-ի հաշվին։
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

211. ԴԻՄՈՒՄ՝ Միասնական հաշվից գումարները վերադարձնելու
Առաջնորդվեք ՀՕ Հոդված 327.Միասնական հաշվին գումարների մուտքագրումը և միասնական հաշվից գումարների վերադարձը
1. Ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված գումարները ենթակա են մուտքագրման միասնական հաշվին
հարկային մարմնի սահմանած ձևի եզրակացության հիման վրա: Եզրակացությունը հարկային մարմինը կազմում և ներկայացնում է գանձապետարանգումարների հիմնավորվածությունը հիմնավորող փաստաթղթերը` համալիր հարկային ստուգման ակտը կամ ուսումնասիրության արձանագրությունը ուժի մեջ մտնելու, իսկ դատարանի վճիռը, բողոքարկման հանձնաժողովի որոշումը, ճշտված հարկային հաշվարկը հարկային մարմին ստացվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:2. Միասնական հաշվում առկա գումարները ենթակա են վերադարձման հարկ վճարողին նրա կողմից հարկային մարմին ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած ձևով և կարգով լրացված դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում՝ դիմումն ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում: Վերադարձը կատարվում է դիմումում նշված գումարի չափով, սակայն ոչ ավելի, քան վերադարձման օրվա դրությամբ միասնական հաշվում առկա գումարի չափից: Միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով վճարողի բանկային հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում՝ վճարողի առաջարկած առևտրային բանկ՝ ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով: Գումարի վերադարձը սույն մասով սահմանված ժամկետից 30 օրից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացած օրվա համար հարկ վճարողին վճարվում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0.03 տոկոսի չափով:
Պետք է դիմում լրացնեք ուղարկեք ՊԵԿ։