Լիլիթ.
Բարև ձեզ: Եթե աշխատանքի է ընդունվում 17 տարեկան անչափահաս քաղաքացին, պե՞տք է արդյոք ծնողներից մեկի ստորագրությունը, օրենքով նայեցի մինչև 14-ն էր տալիս, ու մեկ էլ 36 ժամ է՞ առավելագույնը շաբաթական։
Լիլիթ.
Բարև ձեզ: Եթե աշխատանքի է ընդունվում 17 տարեկան անչափահաս քաղաքացին, պե՞տք է արդյոք ծնողներից մեկի ստորագրությունը, օրենքով նայեցի մինչև 14-ն էր տալիս, ու մեկ էլ 36 ժամ է՞ առավելագույնը շաբաթական։
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

16-18-ի դեպքում ծնողի գրավոր համաձայնություն պետք չի, սակայն օրենքով սահմանված մյուս պայմանները հաշվի առեք:
ԱՕ Հոդված 89.
Աշխատանքի ընդունման ժամանակ պահանջվող փաստաթղթերը.
5) ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը, եթե աշխատանքի է ընդունվում տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անչափահաս քաղաքացին:
Նայեք ԱՕ Հոդված 17.Աշխատողը
3. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչ աշխատանքային տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի:
Հոդված 140.Աշխատաժամանակի կրճատ տևողությունը
1. Աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է
5) տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար շաբաթական մինչև 36 ժամ.
Հոդված 148.Աշխատանքը գիշերային ժամանակ
Գիշերային աշխատանքի ներգրավել չի թույլատրվում մինչև տասնութ տարեկան անձանց։
Հոդված 149.Հերթապահությունը
4. Տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավել չի թույլատրվում մինչև տասնութ տարեկան աշխատողներին:Հոդված 153.Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները
2. Մինչև տասնութ տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում նվազագույնը 30 րոպե:
Հոդված 154.Հանգիստն օրվա ընթացքում
2. Ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը տասնվեցից մինչև տասնութ տարեկան աշխատողների համար ոչ պակաս 12 ժամից, և պետք է ներառի ժամը 22-ից մինչև 6-ը:
Հոդված 155.Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը
7. Մինչև տասնութ տարեկան աշխատողներին շաբաթվա ընթացքում տրվում է ոչ պակաս, քան երկու հանգստյան օր:
Հոդված 164.Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը
4. Անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն
1) մինչև տասնութ տարեկան աշխատողները.
Հոդված 257.Մինչև տասնութ տարեկան անձանց աշխատանքի արգելքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում մինչև տասնութ տարեկան անձանց ներգրավելն արգելվում է: