Էլեկտրաէներգիայի մասով կատարված ծախսի հիմնավորում

Լիկա․

Ողջույն։ Հարցս հետևյալն է․ ԱԱՀ հարկման դաշտում գործող ՍՊԸ-ն վարձակալում է տարածքը ֆիզ անձից, միևնույն ժամանակ ցանկանում ենք էլեկտրաէներգիայի մասով ծախսը ցույց տալ, սակայն տարածքի էլեկտրաէներգիան արտադրվում է լիզինգով ստացված արևային կայանով, որը մի ուրիշ ԱՁ-ի անունով է, մի փոքր խճճված է ստացվում, բայց կխնդրեի պարզաբանել իրավիճակը, որպեսզի հետագայում ՍՊԸ-ի համար խնդիրներ չառաջանան, օգտագործված հոսանքի հարցը կարողանանք լուծել, ի՞նչ տարբերակ կա նման տվյալ պարագայում։ Շնորհակալ եմ շատտտտ։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Որպես տարբերակ՝ էլեկտրաէներգիայի միջին ծախսի գումարը ներառել վարձավճարի մեջ։

Հռիփսիկ

Հարգելի Լիկա, եթե հարցը վերաբերվում է էլ էներգիայի ծախսի գումարը որպես հարկային ծախս ցույց տալուն, ապա վերջինիս համար դուք պետք է ունենաք Հաշվարկային փասթաթուղթ Ձեր ընկերության անունով դուրս գրված:
Սակայն
նույն գումարի չափով վարձակալը կարող է վարձակալության գծով դուրս գրված հաշվարկային փասթաթղթում ներառի որպես այլ սպասարկման վճար: Արդյունքում այն Ձեզ համար կդիտվի հաշվարկային փասթաթղթով հիմնավորված ծախս:Քանի որ այդ դեպքում վերոնշյալ գումարը վարձակալի համար կդիտվի եկամուտ , պետք է իր համաձայնությունը:
Իսկ եթե էլ էներգիայի ծախսը մոտավորապես հաստատուն է , ապա լրացուցիչ համաձայնությամբ փոփոխեք վարձակալական պայմանագիրը՝ վարձավճարի մեջ ներառելով նշված գումարը:

Tigran

քանի որ տարածքի էլեկտրաէներգիան արտադրվում է լիզինգով ստացված արևային կայանով, որը մի ուրիշ ԱՁ-ի անունով է, ապա այդ ԱՁն թող ձեզ էլցանցերին մատակարարվող սակագնով մատակարարի ու հաշիվ գրի,

Լիկա

Շնորհակալ եմ արձագանքի համար, ես էլ էի ամենահավանական տարբերակը դա դիտարկում, բայց կամ մի խնդիր ԱՁն դադարի մեջ է և չեմ կարծում որ կվերսկսի գործունեությունը
Իսկ վարձակալական պ/գրի մեջ ներառելը արդյոք հարկային և իրավական տեսանկյունից ճիշտ է՞
Կամ ՍՊԸ-ն դառնա էլեկտրոցանցում բաժանորդ, չգիտեմ որևէ օգուտ կտա՞

Tigran

ՍՊԸ-ն թող դառնա էլեկտրոցանցում բաժանորդ, հաշիվները կուղարկեն

Ռուզան

Բարի երեկո։ Խնդրում եմ օգնեք

Իսկ եթե A ՍՊԸ տարածք է վարձակալել B ՍՊԸ֊ից, ապա B ՍՊԸ կարո՞ղ է հաշիվ դուրս գրել, և արդյոք A ՍՊԸ այդ պարագայում կարող է հոսանքի գումարը դիտարկել որպես նվազեցվող ծախս

Tigran

ոչ, քանի որ հոսանքը ապրանք է , դրա համար առանձին հաշիվ պիտի գրեն

Ռուզան

Շնորհակալ եմ