Տաթև․
Բարև Ձեզ։ Ես բժիշկ սրտաբան եմ։ Աշխատում եմ բժշկական կենտրոնում և ընդգրկված եմ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովում, որը արտահաստիքային է։ Ինչպե՞ս է կարգավորվում հիմնական աշխատանքային վայրում բացակայությունը, երբ ես գտնվում եմ զինկոմիսարիատում, փորձաքննության։



դա կարող է համարվել հարգելի բացակայություն ըստ ԱՕ Հոդված 175.Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատումը
1. Աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից պահպանելով աշխատատեղը (պաշտոնը)
1) ընտրական իրավունքն իրականացնելիս.
2) հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազի և դատարանի կանչով որպես վկա, տուժող, փորձագետ, մասնագետ, թարգմանիչ, ընթերակա ներկայանալիս.
3) որպես աշխատողների ներկայացուցիչ դատական նիստերին մասնակցելիս.
4) դոնորի պարտականություններ կատարելիս.
4.1) (կետն ուժը կորցրել է 09.10.20 ՀՕ-460-Ն)
4.2) սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4.2-րդ կետի, սահմանված պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված աշխատողի միջին աշխատավարձը վճարում կամ հատուցում է այն կազմակերպությունը (մարմինը), որի առաջադրած պարտականությունները կատարում է աշխատողը, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների միջին աշխատավարձը վճարվում է աշխատողի հիմնական աշխատատեղից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Վճարվող միջին աշխատավարձը հաշվարկվում է հիմք ընդունելով
1) միջին ժամային աշխատավարձը, եթե աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածը չի գերազանցում մեկ շաբաթը.
2) միջին օրական աշխատավարձը, եթե աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածը գերազանցում է մեկ շաբաթը:
Սույն հոդվածի 1-ին մասի 4.2-րդ կետով նախատեսված դեպքերում աշխատողի վարձատրությունն իրականացվում է սույն օրենսգրքով և օրենքով սահմանված կարգով:
Դա վճարվում է հիմնական աշխատատեղից, համարվելով հարգելի բացակայություն, իհարկե տեղեկանք բերելով, որ դուք գտնվել եք զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովում: