Ինչպե՞ս կհաշվարկվի հաջորդ մայրության նպաստը

Զավեն․

Եթե անձն գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում մինչև 2025թ-ի նոյեմբերի 15-ը և ներկայացնում է ֆիզարձակուրդի (բյուլետեն) անաշխատունակության մասին թերթիկ 22․05․2025թ մինչև 09․10․2025թ, և տվյալ անձը ֆիզից ֆիզ է գնում, ապա Հարկային մարմնում որպես գործատու վարձու աշխատող լրացվում է 22․05.2025թ-ից գտնվում է Ֆիզարձակուրդ, ապա ինչպե՞ս է վճարվում երեխայի խնամքի արձակուրդը ֆիզարձակուրդի ժամանակաշրջանում։ Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ֆիզարձակուրդի (բյուլետեն) գումարը պետք է հաշվել ելնելով այս դրույթից.

11. Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսվա համար վարձու աշխատողի գործատուի վճարած (վճարման ենթակա) եկամուտը կամ լիազոր մարմնի վճարած մայրության նպաստը (եթե այդ ամսվա ընթացքում վարձու աշխատողը գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում), իսկ այդ եկամտի կամ նպաստի բացակայության դեպքում՝ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսը:

Մարիաննա

Բարև Ձեզ, Զավեն: Աշխատողը շարունակում է ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ գտնվելով հղիության և ծննդաբերության արձակուրդում, մինչև կլրանա երեխայի երկու տարեկանը: Իսկ մայրության նպաստը կհաշվարկվի համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ մասի.