Լիզինգի մասով ծախսագրումներ

Արման․

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ցանկանում է ձեռքբերել էլեկտրամոբիլ լիզինգով։ Ինչպե՞ս են կատարվելու այս ձեռքբերման մասով ծախսագրումները՝ բանկի կողմից դուրս գրված հաշիվների հիման վրա, թե՞ այլ եղանակով։ Նախապես շնորհակալություն։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nova Accounting հաշվապահական գրասենյակ

Հոդված 121.

Ծախսերի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները
 
1.     Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են ամորտիզացիայի ենթակա, սեփականության իրավունքով ռեզիդենտ շահութահարկ վճարողին կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին պատկանող կամ լիզինգով ստացված (եթե լիզինգի պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը:
 
Ընդ որում՝
1) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների յուրաքանչյուր միավորի գծով ամորտիզացիոն մասհանման գումարը հաշվարկվում է հարկային տարվա կտրվածքով (հաշվի առնելով նաև սույն մասի 6-րդ կետով սահմանված դրույթները)՝ որպես տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի և սույն մասի 3-5-րդ կետերով հիմնական միջոցների առանձին խմբերի և ոչ նյութական ակտիվների համար սահմանված՝ ամորտիզացիոն ժամկետների հարաբերություն:
 
 
Այլ հիմնական միջոցներ – 8 տարի

Tigran

ծախսագրումները՝ բանկի կամ լիզինգատու կազմակերպության կողմից դուրս գրված հաշիվների հիման վրա, նայեք նաև վարձակալություն ստանդարտը մաշվածքի հաշվով,
երևի ԱԱՀ ով եք, դա հարմար է այս գործարքի համար

Վահագն

Բարև Ձեզ
Լիզինգավճարը հանդիսանում է մասնագկի ձեռքբերում, տոկոսային ծախսը ընթացիկ ժամանակաշրջանի համար, ՀՄ-ի մաշվածությունը Այլ հիմնական միջոցներ – 8 տարի