Բելլա․
Անվտանգության կազմակերպության պահնորդներից մեկին ցանկանում ենք տալ ևս մեկ պաշտոն՝ տնօրենի տեղակալ/փոխտնօրեն։ Հարցերը հետևյալն են․
1․ Արդյո՞ք ունենք այդ իրավունքը․ օրական 48 ժամ գրանցելու դեպքում՝ 1-ին պաշտոնը պահնորդ՝ 24ժ, 2-րդը՝ տնօրենի տեղակալ՝ 24ժ։
2․ Աշխատանքային պայմագիրը կնքվելու՞ է արդյոք ինչպես աշխ․ պայմանագիրը տնօրենի հետ։
Կանխավ շնորհակալ եմ։



մեկը պետք է լինի հիմնական ,մյուսը համատեղությամբ, բայց ժամերը պիտի այնպես անեք որ իրար չխանգարեն,
երկուսն էլ որպես աշխատողի հետ պայմանագիր պետք է դիտարկեք,
Տիգրան ջան, այսինքն փոխտնօրենի դեպքում չե՞նք կարող տնօրենին համապատասխան պայմանագրով կնքել՝ որոշակի փոփոխություններով։
1․Նույն գործատուի մոտ աշխատալու դեպքում նշվու՞մ է համատեղություն։
2․Ժամայինը սխալ եմ ձևակերպել, օրական 8ժամ, շաբաթական՝ 40ժ։
1 Նույն գործատուի մոտ աշխատալու դեպքում ևս կարող է լինել համատեղություն։
2 պետք է ժամերը հստակ նշել որ ժամին որ հաստիքում
Բարև Ձեզ: Ոչ, չեք կարող: Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար՝ ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում՝ 48 ժամից: Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ՝ հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից: Սույն մասով սահմանված պահանջի կատարման պարտականությունը տարբեր գործատուների մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատելու դեպքում կրում է աշխատողը: Այո, կնքվելու է աշխատանքային պայմանագիր նաև երկրորդ հաստիքի համար, որը կարող է լինել համատեղությամբ աշխատանք՝ ավելի քիչ աշխատաժամանակով՝ ԱՕ 139-րդ հոդվածին համապատասխան: