Ծանուցագիր շահաբաժին չվճարելու վերաբերյալ

Նարինե․

Բարև Ձեզ։ ՊԵԿ-ից ծանուցագիր եմ ստացել, որ 2020-2024 թթ․ ընթացքում ԱԱՀ ով աշխատող ՍՊԸ ձևավորել է շահույթ, սակայն հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում չեն հայտարարագրվել շահաբաժինների վճարումից առաջացած եկամտային հարկի պարտավորություններ։ Խնդրում եմ հուշել՝ ի՞նչ պետք է անել այս դեպքում, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ծանուցումը, և արդյո՞ք կարելի է տարիներ շարունակ շահաբաժին չվճարել մասնակիցներին։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

 1 հետևանքներ կարող է ունենալ ծանուցումը, պետք է անպայման այդ ծանուցմանը պատասխանեք, ու պետք է հիմնավորեք որ շահաբաժին ինչու չեք վճարել,
2 այո կարելի է տարիներ շարունակ շահաբաժին չվճարել մասնակիցներին, եթե գրավոր հիմքեր ունեք ապահոված։

Tigran

չվճարելու համար, ինչն է հանդիսանում գրավոր հիմք ?

Նարինե

հիմքը բաժնետերերի ընդհանուր ժողովի արձանագրությունն է , որը կազմվել է օրինակ 2021 թվականին, որով որոշվել է 2020 թվականի շահույթը ելնելով նպատակահարմարությունից թողնել որպես կուտակային կապիտալ։

Tigran

որպես չբաշխված շահույթ

Tigran

երբ տարեկան ժողովի որոշմամբ որոշվել է թողնել որպես չբաշխված շահույթ

Արման

Ռիսկային տարրեր կան այս հարցի հետ կապված։ Իսկ ի՞նչ գումարի մասին է խոսքը, և արդյո՞ք այդ գումարը առկա է հաշվարկային հաշվին կամ դրամարկղում։

Նարինե

օրինակ 2020 տարվա շահույթը կազմել է 16 մլն , խնդիր կլինի որ հիմա վճարենք բաժնետիրոջը շահաբաժինը
?

Արման

Խնդիր չի լինի, եթե հիմա վճարեք։ Եվ ծանուցագրին ամեն դեպքում պատասխանեք։

Հռիփսիկ Բաղդասարյան

Եթե դուք ունեցել եք շահույթ և մասնակիցներին չեք վճարել այդ տարիների համար շահաբաժին , ի դեպ դուք իրավունք ունեք, ապա այդ դեպքում ոչինչ անել պետք չէ, գրությունով պատասխանեք, որ, շահաբաժին չեք հատկացրել և չեք վճարել: Իսկ եթե վճարել եք , ապա որ ամսին որ վճարել եք այդ ամսվա կամ ամիսների համար եկամտահարկի հաշվարկի ճշգրտում կատարեք, վճարած շաբաժնի գումարը ներառեք հաշվարկի մեջ և առաջացած 5 տոկոս հարկը վճարեք պետ բյուջէ որպես վճարած շահաբաժնի գծով եկամտային հարկի գումար : Հակառակ դեպքում իրենք կհաշվարկին և վարչական վարույթ կնախաձեռնեն:Միաժամանակ ներկայացրեք 165 ձև հաշվետվությունը: Բացի դրանից յուրաքանչյուր տարվա համար կազմեք Մասնակիցների ժողովի կողմից շահաբաժնի հատկացման (բաշխման ) մասին ար ձանագրություն:

Նարինե

Շնորհակալություն