Հաշվի դուրսգրում Wildberries – ում վաճառքի ժամանակ

Գևորգ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես Wildberries – ի միջոցով վաճառք եմ իրականացնում և ՌԴ պահեստից, և ՀՀ – ից։ Հաշիվ վավերագիր պետք է դուրս գրեմ միայն ՀՀ -ից վաճառված ապրանքների համա՞ր, թե՞ դա կարևոր չէ։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
15 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ՀՀ-ից վաճառված ապրանքների համար հաշիվ վավերագիր պետք է դուրս գրեք,

Anahit

Հարգելի Տիգրան, իսկ էդ հաշիվ վավերագրի հիմքը որ уведомления-ն է, որը վերջերս է փաստաթղթերի բաժնում տալիս Վբ-ն, հաշիվ վավերագրի մատակարարման ամսաթիվը դուրսգրմա՞ն օրվա ամսաթվով է ենք գրելու , թե կարող ենք увед-ում նշված ժամանակահատվածի վերջին կսմ увед-ի ստացման օրը նշել։ Մարտ ամվա վերաբերող увед-ն ապրիլի 3 ով է վբ-ն տրամադրել։
Ու ծանուցում ենք ստացել, որ դեկտեմբերից սկսած բոլոր շաբաթների увед-ները ստանալու ենք ուշացումով:

Tigran

հետին թվով հաշիվ չեք կարող գրել, հաշիվ վավերագրի հիմքը уведомления-ն է կամ դետալիզացիան,  увед-ն ապրիլի 3 ով եք ստացել, այդ կամ մյուս օրով կարող եք գրել հաշիվ,

Մերի

Հարգելի Տիգրան, իսկ եթե դետալիզացիան ստացել ենք հետին ամսաթվով օրինակ սեպտեմբերին մենեջերը ուղարկել է 13․07-20․07-ի դետալիզացիա, այդ դեպքում կարող ենք առաքման հասցեն հետին առաքման հասցե նշել?

Գևորգ

Բարև Ձեզ։
Իսկ ՌԴ -ում վաճառված ապրանքների հետ ինչպես պետք է վարվել, միայն բանկային հաշվին երևացող գումարը պետք է հարկենք ?

Tigran

ՌԴ-ում վաճառված ապրանքների համար` վաճառված ապրանքների գումարը 

Դավիթ

Իսկ ռեկվիզիտները որտեղ կարող եմ գտնել որպեսզի հաշիվ գչեմ:Մեկ էլ մի հարց մի քանի անգամ վաճաք ենք արել գումարը նստել է աքաունթի հաշվին,ֆակտուռա չենք գրել,նոր նկատեցի,դա խնդիր է? թե կարող ենք հիմա գրել?

Tigran

ռեկվիզիտները 02899159 հվհհ ով ՍՊԸ ին,

Դավիթ

շնորհակալ եմ,իսկ հարցիս 2 րդ մասով ինչ կասեք

Մանուկ

ՀՀ–ում վաճառված ապրանքների համար ինչպես ենք հաշիվը գրում եթե ծախսերը հանած չեն դետալիզացիայի մեջ, К перечислению Продавцу за реализованный Товар տողից հանում ենք լոգիստիկան? 

Tigran

դետալիզացիայի ֆայլը նրա համար է որ բոլորը երևան մեջը, հասույթն էլ, ծախսերն էլ

Մանե

Բարև ձեզ․ եթե ես ունեմ ՀՀ-ում ԱՁ բայց ապրում եմ ՌԴ-ում։Կարող եմ իմ ԱՁ-ով վաճառք իրականացնեմ Վայլդբերիզում՝ ապրանքները ՌԴ-ի պահեստ հանձնելով?
և հաշվեհամար բացեմ դրամով թե ռուբլիով?

Tigran

այո կարող եք ԱՁ-ով վաճառք իրականացնեմ Վայլդբերիզում՝ ապրանքները ՌԴ-ի պահեստ հանձնելով, հաշվեհամարը ՀՀ-ում դրամով,

Մանե

Իսկ եթե ես զբաղվում եմ արտադրությամբ՝ հումքը ձեռք եմ բերում Վայլդբերիզից կամ Ալիէքսպրեսից՝ ինչպես կարող եմ իմ ծախսերը օրինական հիմնավորել և շրջհարկում ծախս ճանաչել? Թե պետք է գնման ակտ կազմեմ ու 20% եկամտային հարկ վճարեմ իմ ծախսի համար?

Tigran

եթե էլ.ՀԴՄ կտրոն, կամ հաշիվ չկա, այո պետք է գնման ակտ կազմել ու 20% եկամտային հարկ վճարել, բայց եթե բիզնեսի բանկային հաշվից եք փոխանցել հիմք կարող է լինել վճարման փաստաթուղթը,