Էլինա․
Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս է ֆիզիկապես դուրս գրվում / ապաճանաչվում 0 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով և ՕԾԺ լրացած, գույքը ընդհանուր հարկման դաշտում աշխատող ՍՊԸ-ում։ ՀՕ 122-ով կորստի ճանաչումը և N 1261-Ն որոշման դրույթները վերաբերվում են շահութահարկի հարկման բազայի նվազեցումներին, իսկ եթե հարկման բազայի որոշման նպատակ չկա՞։ Կա՞ արդյոք մի որոշում, որը կարգավորում է գույքի դուրս գրման փաստը, և արդյո՞ք վերահսկող մարմնի հետաքրքրության տեսադաշտում է այս հարցը։ Շնորհակալ եմ։



Կա՞ արդյոք մի որոշում, որը կարգավորում է գույքի դուրս գրման փաստը,մեկը դա հենց 1261-Ն որոշումն է, դուրս գրումը 111, 112 հաշիվներով պետք է կատարեք,
Տիգրան ջան շնորհակալ եմ պատասխանի համար , իմ նշած դեպքում 1261ը ակտուալ չէ, քանի որ շահութահարկի հարկման բազայի որոշմն հարց չկա, ՊԵԿ թեժ գիծն էլ ասեց ստանդարտով առաջնորդվել ․․․