Արմինե.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել հարցիս՝ հրամանագրքում անուշադրության պատճառով չի լրացվել հրամաններից մեկը, որից հետո ավելացվել է մոտավորապես 20 հրաման: Ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս ավելացնել հրամանը:
Արմինե.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել հարցիս՝ հրամանագրքում անուշադրության պատճառով չի լրացվել հրամաններից մեկը, որից հետո ավելացվել է մոտավորապես 20 հրաման: Ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս ավելացնել հրամանը:
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

Բարև Ձեզ, հարգելի Արմինե:
Քանի որ ՀՀ օրենսդրությունը այլևս չի պարտադրում հրամանագրքի վարումը, ապա բաց թողնված հրամանը որևէ վարչական պատասխանատվություն չի ենթադրում: Իսկ եթե այնուամենայնիվ ուզում եք լրացնել հրամանը, ապա ազատ եք այն լրացնել Ձեզ համար հարմար որևէ տարբերակով:
Շնորհակալ եմ, հարգելի Աննա:
Եվս մեկ խնդրանք` որտե՞ղ կարող եմ կարդալ այն որոշումը, որով այլևս պարտադիր չէ հրամանագիրք վարելը: Ու ընդհանրապես, կադրային գործի վերաբերյալ օրենսդրությունն ու նորությունները որտե՞ղ կարելի է կարդալ (կայք): Կանխավ շնորհակալ եմ:
Բարև Ձեզ, հարգելի Արմինե:
Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման կամ նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքից ազատման հրամանագիրքը վարելու պահանջը ուժը կորցրել է ՀՀ Կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 875-Ն որոշմամբ:
Նախորդ անգամ չէի նշել, սակայն ամեն դեպքում ավելացնեմ, որ միևնույն ժամանակ “Իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն,
“Իրավական ակտ ընդունող մարմինները պարտավոր են պահել իրենց ընդունած իրավական ակտերի հաշվառման մատյան:
Իրավական ակտերի հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով”:
Վերոնշյալ դրույթում խոսքը ՀՀ կառավարությունը 2005 թվականի հոկտեմեբերի 20-ի N 1882-Ն որոշման մասին է: Չնայած նշեմ, որ ժամանակին աշխատանքի պետական տեսչությունը (երբ դեռ այդ մարմինը գոյություն ուներ) պարտադիր չէր համարում գործատուների համար այդ մատյանի վարումը:
Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, ապա դրանք հրապարակվում են յուրաքանչյուր չորեքշաբթի Arlis.am կայքում, “Լույս է տեսել” բաժնում:
Անչափ շնորհակալ եմ, Աննա ջան, հարցերի դեպքում արդեն գիտեմ` ում կարելի է դիմել 🙂
Խնդրեմ, Արմինե ջան, միշտ ուրախ կլինեմ օգտակար լինել:
Բարև ձեզ, հարգելի Աննա: Ես ուզում եմ իմանալ՝ այսուհետև դպրոցը աշխատողների վարման հրամանագիրք վարելու՞ է, թե չէ: Կանխավ շնորհակալություն:
Բարև Ձեզ հարգելի Աննա, իսկ եթե աշակերտական հրամանագրքում է բաց թողնվել հրաման հետին ամսաթվով, ապա այդ դեպքում ինչ անել