Շահաբաժնի և փոխառության փոխմարում

Հապետ․

Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է շահաբաժնի և փոխառության փոխմարմանը: 2024թ-ի արդյունքներով առաջացել է բաշխման ենթակա շահաբաժին՝ 29 մլն. դրամ: Հիմնադիը ընկերությանը պարտք է 29 մլն. դրամ փոխառության գումար: Հարց – փոխմարման ժամանակ մարվում է 29/29մլն, թե՞ (29մլն *5% = 27,55)/ 27,55մլն և հիմնադիրը պարտք է մնալու 1,45 մլն դրամ։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

Եթե հայտարարվում է շահաբաժին պետք է վճարել 5 տոկոս հարկը։

Արթուր

Հայտարարում եք շահաբաժին․

դտ 342 կտ 529 – 29 000 000
դտ 529 կտ 524 – 1 450 000 (եկամտային հարկ)
դտ 529 կտ 235 – 27 550 000

Փոխառության գծով ստացվելիք մուտքեր 235 հաշվի մնացորդը՝ 1 450 000 (հիմնադիրը պարտք է մնալու 1 450 000)

Tigran

շահաբաժնի եկամտային հարկը հաշվարկում պետք է լինի,