Սոցիալական ծախսի փոխհատուցում նոյեմբերի 1-ից հետո

Արման․

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք նոյեմբերի 1-ից հետո հնարավոր է դիմել և ստանալ սոցիալական ծախսի (ուսման վարձի կամ բժշկական ծախսի) փոխհատուցում։ Հարցն առաջացել է, քանի որ նոյեմբերի 1-ը համարվում էր 2024թ․ համար ներկայացվող եկամուտների հայտարարագրի վերջնաժամկետ։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Այո, հնարավոր է։

Tigran

նոյեմբերի 1-ից հետո հնարավոր է դիմել և ստանալ սոցիալական ծախսի (ուսման վարձի կամ բժշկական ծախսի) փոխհատուցում։եթե
 «2024 թվականի հաշվետու տարվա մասով սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձը 2025 կամ 2026 թվականների ընթացքում օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել 2024 թվականի հաշվետու տարվա եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը)։».

3. Հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ Օրենսգրքի 147.1-ին հոդվածով սահմանված սոցիալական ծախսերը Օրենսգրքի 143-րդ հոդվածով սահմանված հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարից փոխհատուցվում (վերադարձվում) են Կառավարության սահմանած  կարգով : Ընդ որում, սոցիալական ծախսը սույն մասի համաձայն փոխհատուցվում է, եթե եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող անձը օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը):