Սոց. փաթեթ

Լիլիթ.

Բարև Ձեզ: Հղիության և ծննդաբերության (140 օր) արձակուրդում գտնվող աշխատողին սոց. փաթեթ փոխանցվու՞մ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող սոցիալական փաթեթի շահառուների համար սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքը կասեցվում է այդ ժամանակահատվածում, և նրանց սոցիալական փաթեթի գումարը սկսվում է կրկին փոխանցվել աշխատանքի վերադառնալու ամսվանից:

Tigran

Այո, փոխանցվում է: Այդ ժամկետից հետո, երբ կձևակերպեք մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, այդ ժամկետում չեք ստանա՝ սոց. փաթեթի գումարը չի հատկացվում մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց այդ ժամանակահատվածում:

Լիլիթ

Շնորհակալ եմ արձագանքի համար, հղում կտա՞ք:

Tigran

1691 որոշումը սոցփաթեթի:

Karine

Դադարացվում է մինչև նորից աշխատանքի վերադառնալը։

Լիլիթ

Շնորհակալ եմ արձագանքի համար, հղում կտա՞ք:

Թամարա

Բարև ձեզ,ինձ մի հարց է հետաքրքիր,եթե 2ամիս աշխատել եմ մի հաստատությունում,ապա 3րդ ամսից տեղափոխվել մեկ ուրիշը առանց ընդհատման(օր` ամսի 7ին ազատվել մեկից և շաբաթ,կիրակին անցել է,նոր երկուշաբթի ընդունվել մյուսը)առաջին աշխատավայրի(կես դրույք) 2ամիսը գումարվո՞ւմ է երկրորդի(1դրույք) 4ամիսներին,թե երկրորդից հենց պետք է 6 ամիս անցնի նոր սոց փաթեթ լինի ակտիվացնել