Արման․
«ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) ից ստացել եմ հաշիվ՝ հանձնակատարի ծառայության, սա կապ ունի՞ կոմիսիայի, լոգիստիկայի հետ։
Արման․
«ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) ից ստացել եմ հաշիվ՝ հանձնակատարի ծառայության, սա կապ ունի՞ կոմիսիայի, լոգիստիկայի հետ։
Բաժանորդագրվել նորություններին

Հաշվապահական ծառայություններ
091 088 349
Ա/Ձ ԱԱՀ ԱՁ ԱՕ ԵԱՏՄ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ՔԻՊ ազատում ամորտիզացիա անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առցանց առևտուր ավտոմեքենա արձակուրդ արձակուրդային արտադրություն արտարժույթ բյուլետեն գործկա գործուղում գրանցման հայտ դադարեցում դասակարգիչ դեկրետ դիմում դրամարկղ դրամարկղային գիրք դրոշմանիշային վճար եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն լիցենզիա ծախսի հիմնավորում ծառայություն ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հայտարարագիր հայտարարություն հանրային սնունդ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվանցում հաշվապահ հաշվապահական ծրագիր հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաշվածություն մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ նվազեցում շահութահարկ շրջանառության հարկ ոչ առևտրային ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցապ սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր փոխանցում փոխառություն փոփոխություններ քաղաքացիաիրավական օնլայն օտարերկրյա ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am

Հաշվապահական ծառայություններ
091 088 349

այո ունի, մեկ թվով են ուղարկում, հաստատեք , գումարները արդեն գանձել են ձեզանից
Բայց շատ մեծ թվերով են հաշիվ դուրսգրում։ Ես ոչ մի ընթացիկ ամսում փաստացի այդքան վաճառք չեմ անում, ուր մնաց լոգիստիկ ծախս գոյանա։
գիտեմ, առաջին դեպքը չի, գրեք իրենց, հարկյինից էլ ծանուցում ստացել եք չէ դրա մասին
Ծանուցում չեմ ստացել, բայց հաշիվները չեմ էլ ստորագրել: ՈՒ շատ վաճառողների եմ ճանաչում, միաբերան ասում են՝ անհասկանալի թվերով են ստանում հաշիվներ:
ես Ծանուցում ստացել եմ ու պատասխանել, հաշիվները ստորագրեք եթե ԱԱՀ ով են: այո երբեմն անհասկանալի թվերով են հաշիվները, գումարը չի բռնում տարրերով թվերի գումարին:
Շնորհակալ եմ խորհրդի համար, կստորագրեմ: Իսկ դրանից հուսով եմ այլ ծանուցում չի գա, որ շրջանառություն եմ թերհայտարագրում:
Ոնց հասկացա դուք էլ եք սելլեր, իսկ հունվարից ոնց ենք մարսելու էդ հարկերը, 10 տոկոս քիչ էր, մի հատ էլ եկամտայինի 20: Ես վաճառում եմ ՌԴ պահեստից, ձեռքբերման փաստաթուղթը խնդիր է :
Բարև Ձեզ, մենք ևս սկսումենք վաճառք վայլդբերրիզում ՌԴ-ից։ Կասե՞ք՝ շրջհարկով եք աշխատում, միայն վաճառքներն եք ցույց տալիս ըստ վայլդբերրիզի գրած հաշվի։
Այո շրջհարկով, վբ գրած հաշիվը չգիտեմ ինչ թվեր են, ես դետալիզացիաներից ռմ վերցնում հասույթը։
վբ ամսեկան իր ծառայույունների հաշիվը ուղարկում էր, հոկտեմբերինը չի ուղարկել,
այո հասույթը հաշվելու համար դետալիզացիաներից պետք է տվյալները վերցնել,
այո շրջհարկով կամ ԱԱՀ, վաճառքները ներկայացնում եք և հաշիվներով և վաճառքի տվյալներով, կախված թե որ տեղով է վաճառքը իրականացվում,
վայլդբերիզի հոկտեմբերի իր կատարած ծառայությունների հաշիվը չի ուղարկել,
Տիգրան ջան, ես կարո՞ղ եմ ձեզ երեկոյան զանգել։ Նոր սկսում ենք վբ Չինաստանից ապրանք բերել և գրանցվել ենք ԱՁ։
այո, ինվոյսը անպայման ուզեք թող մեյլով ուղարկեն
Շրջ հարկի հաշվետվության մեջ չի երևում հանձնել եմ 10․10․2024,11.10.2024 ին իրենցից ստացել եմ այդ հաշիվը, մատակարարման ամսաթիվը 30.09.2024 է գրված, ինչ խնդիր կառաջանա , ասենք 4-րդ եռամսյակում չի երևա չէ այդ գումարը 6.4. ում հիմա երևում է երբ նշում եմ 3րդ եռ, կլուսավորեք խնդրում եմ , նախապես շնորհակալ եմ , 5.4. Հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումար
կարող եմ դա հետագայում ներառել այս կետում
վայլբերիզի հաշիվը դա ծառայությունների հաշիվ է ,ապրանքի չի, չեք կարող Շրջ հարկի հաշվետվության մեջ ներկայացնել, դա սեպտեմբերի հաշիվն է որ գրված է մատակարարման ամսաթիվը 30.09.2024
Շրջ հարկի մեջ ավտոմատ լրացվում է այդ պատճառով մտածեցի սխալ եմ թույլ տվել․
սխալ եք թույլ տվել․պետք է ձեռքով ուղղել,
6.4. Հաշվետու եռամսյակում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերի գումար այս կետում գրվել է համակարգի սխալն է փաստորեն հաջորդ անգամ ուշադիր լինենք և ջնջեք
Նախորդների համար կարող եք ներկայացնել շրջհարկի ճշտված հաշվարկներ՝ հետագայում խնդիր չունենալու համար