Օֆելյա․
Բարև Ձեզ։ Ասացեք խնդրեմ՝ 13 աշխատանքային օր աշխատած (29․10․2025թ-ից 14․11․2025թ ներառյալ) փոխարինողին վերջնահաշվարկ հասնու՞մ է, թե՞ ոչ։ Օրենքում որևէ բան փոխվե՞լ է։ Հաստիքացուցակով աշխատավարձը 150 800դրամ է, հոկտեմբերին հաշվարկվել է 19 669դրամ 3 օրվա համար, իսկ նոյեմբերին՝ 75 400դրամ 10 օրվա համար։ Ինչքա՞ն կկազմի վերջնահաշվարկը, եթե հասնում է։ Ինչպե՞ս հաշվարկել այն։



քանի օր աշխատել է ,այդ օրերի գումարը պետք է վճարեք,
Առանց վերջնահաշվարկի՞, 1օր վերջնահաշվարկ չի հասնում
եթե ուզում եք վճարեք, բայց լրիվ ամիս չի աշխատել
Եթե լրիվ ամիս չի աշխատում , չի հասնու՞մ։ Որևէ հիմք կուղարկե՞ք։ Մի քիչ անհասկանալի է, եթե նույնիսկ 2 ամսում ասենք 40 աշխ․ օր աշխատած լինի, էլի չի հասնու՞մ։
Բարև Ձեզ: Այո, աշխատողի հետ պետք է կատարել լրիվ վերջնահաշվարկ՝ վճարելով և՛ աշխատած օրերի, և՛ կուտակված արձակուրդի օրերի համար, իսկ տվյալ ժամանակահատվածի համար աշխատողը կուտակել է 0,88 օր արձակուրդ:
Կարող եք հաշվարկել 1 օր չօգտագործված արձակուրդի հատուցում:
Իսկ որպես միջին աշխատավարձ պետք է վերցնեմ 75400դրամը , թե՞ 150800դր
Տվյալ դեպքում միջին աշխատավարձի փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական աշխատավարձը:
Շնորհակալ եմ