Մարիամ․
Բարև ձեզ։
Ցանկանում եմ բիզնես սկսել և օրինակացնել, ունեմ մի քանի հարց, խնդրում եմ պատասխանել, նախապես շնորհակալություն։
Տան պայմաններում (առանձին խոհանոց) պատրաստելու եմ տորթեր, քաղցրավենիքներ, աշխատակից չեմ ունենալու, վաճառքը իրականացնելու եմ Instagram-յան էջի միջոցով, աշխատելու եմ միայն առաքումով, առաքումը իրականացնելու եմ ես: Բացի այդ ունենալու ենք փաթեթներ, որ օրինակ փոքրիկ տորթ և փոքրիկ շամպայն է լինելու կամ բաժակ է ներառելու փաթեթը , այս դեպքում այլ ապրանքները , որոնք իմ արտադրանքը չեն ինչպե՞ս եմ կարողանալու վերավաճառել։
1. Խնդրում եմ ասեք, այս ոլորտում բիզնես սկսելու քայլերը, ի՞նչ է պետք անել հերթականությունը նաև իմ բիզնեսի համար ամենահարմար կազմակերպաիրավական տեսակը , հարկման տեսակը, պարտավորությունները եւ վճարումները (ամսական եւ տարեկան) որո՞նք են
2. Արդյո՞ք պետք է առանձին հաշիվ բացեմ փոխանցումների համար, նաև կխնդրեմ նշել օնլայն վաճառքի դեպքում ինչպես եմ ՀԴՄ տրամադրելու
Իմ դեպքում օնլայն ՀԴՄ է լինելու և արդյոք ճի՞շտ է, որ ոչ բոլորին են թույլատրում էլեկտրոնային ՀԴՄ։



Օգտվեք հաշվապահի ծառայությունից։
Կարծում եմ՝ ի սկզբանե միկրոձեռնարկատիրության համակարգը ստեղծվել է հենց նման գործունեության համար, այսինքն՝ կարող եք գործել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Գրանցվեք որպես ԱՁ, ձեռք բերեք ՀԴՄ։
այս դեպքում օնլայն ՀԴՄ չի լինելու, այլ սովորական հդմ, այլ ապրանքները կարող եք վերավաճառել։ բայց այդ դեպքում միկրոյով չեք կարող գործել,
սանիտարական պայմանները պետք է ապահովեք,