Category: Հարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնը որպես ծախսը հիմնավորող փաստաթուղթ

Նարինե․

Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն արդյո՞ք կարող է ծախս ճանաչել գնորդի ՀՎՀՀ-ով ՀԴՄ կտրոնում արտացոլված ապրանքների գումարը։

Կարդալ ավելին ՀԴՄ կտրոնը որպես ծախսը հիմնավորող փաստաթուղթ

Կազմակերպությունը մատուցում է լեզվի դասընթացներ

Սոֆյա․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը մատուցում է լեզվի դասընթացներ, նաև ստանում է կազմակերպությունների կողմից դասընթացի անցկացման պատվերներ։ Կարո՞ղ է արդյոք դիմացի կողմին ծառայության մատուցման հաշվի մեջ գրել առանձին տողերով դասընթաց և ճանապարհածախս։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Կազմակերպությունը մատուցում է լեզվի դասընթացներ

ԱԱՀ դեբետային մնացորդի վերադարձ

Սաթեն․

Բարև Ձեզ։ Ինչպե՞ս կարող եմ վերադարձնել ԱԱՀ-ի դեբետային մնացորդը։ Ինչ դիմում կամ հաշվետվություն է պետք ներկայացնել և ինչպե՞ս։

Կարդալ ավելին ԱԱՀ դեբետային մնացորդի վերադարձ

Կոոպերատիվ բացելու համար

Նառա․

Բարև Ձեզ, կոոպերատիվ բացելու համար ի՞նչ է անհրաժետ և քանի՞ մասնակից իրավունք ունի ունենալու։ Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Կոոպերատիվ բացելու համար

Ոչ ռեզիդենտ վարձու աշխատողի ապահովագրություն

Նաիրա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել՝ ոչ ռեզիդենտ վարձու աշխատողը համարվու՞մ է առողջության համընդհանուր ապահովագրավճար վճարող։

Կարդալ ավելին Ոչ ռեզիդենտ վարձու աշխատողի ապահովագրություն

Աշխատողի ազատումը բողոքարկվել է

Տաթև․

Բարև ձեզ։ Եթե աշխատողին ազատել են աշխատանքից, բողոքարկվել է դատարանին։ Մինչև դատարանի որոշումը այլ գործատուի մոտ աշխատանքի անցնելու պարագայում շարունակու՞մ է անձը գտնվել հարկադիր պարապուրդում։

Կարդալ ավելին Աշխատողի ազատումը բողոքարկվել է

Հիմնական միջոցի վերադարձ

Հասմիկ․

Հարգելի գործընկերներ, 2025-ին ձեռք եմ բերել հիմնական միջոց, շահագործել եմ մոտ 1 տարի, այնուհետև 2026թ-ին հետ եմ վերադարձրել մատակարարին։ Մատակարարը դուրս է գրել ճշգրտող հաշիվ և հետ է փոխանցել գումարը։

1․ Ի՞նչ ձևակերպումներ են անհրաժեշտ

2․ Արդյո՞ք առաջանում է հասույթ

Կարդալ ավելին Հիմնական միջոցի վերադարձ

Ե՞րբ դիմել սոցիալական ծախսը ետ ստանալու համար

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ե՞րբ կարող եմ դիմել 2025թ-ին վճարված ուսման վարձը ետ ստանալու համար։ Լսել եմ, որ մարտին արդեն կարող եմ հանձնել հայտարարագիրը և ետ ստանալ, արդյո՞ք ճիշտ է։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ե՞րբ դիմել սոցիալական ծախսը ետ ստանալու համար

ՏՏ ոլորտի աշխատողների եկամտային հարկ

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, որքա՞ն է կազմում ՏՏ ոլորտում գործող կազմակերպության աշխատակիցների եկամտային հարկը։ Արդյո՞ք գործում է 10% դրույքաչափ բոլոր աշխատակիցների համար։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին ՏՏ ոլորտի աշխատողների եկամտային հարկ

Արդյո՞ք վարձակալության պայմանագիրը պետք է ստանա նոտարական վավերացում

Արմինե․

Հարգելի մասնագետներ,

ԱԱՀ վճարող կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է տարածք՝ համապատասխան պայմանագրի հիման վրա։ Հարկային հաշվառման տեսանկյունից վարձավճարը որպես ծախս ճանաչելու համար արդյո՞ք բավարար է սովորական պայմանագրի առկայությունը, թե՞ անհրաժեշտ է նաև այն հաստատել նոտարով։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Արդյո՞ք վարձակալության պայմանագիրը պետք է ստանա նոտարական վավերացում

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի ՀԿ-ն

Արմեն․

Բարև ձեզ։ Տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի ՀԿ-ն։ ՀԿ կողմից դասընթացների անցկացման համար վճարված գումարները արդյո՞ք համարվում են շահույթ և ենթակա՞ են ամսական կամ տարեկան հաշվետվության մեջ ներառման, եթե ՀԿ-ն չունի գրանցված աշխատողներ, այլ գործում է կամավորների միջոցով։

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի ՀԿ-ն

Հաշվի դուրս գրում Wildberries ընկերությանը

Մարինե․

Բարև, հարգելի խմբակիցներ։ Մի քանի հարց ունեմ Wildberries – ի վերաբերյալ։ Իրականացնում եմ վաճառք Wildberries հարթակում։ Ստացել եմ Դետալիզացիայի հաշվետվություն, որտեղ ապրանքները ունեն 3 կարգավիճակ՝ 1) Продажа 2) Обработка 3) Логистика

Հարցս հետևյալն է ՝ Հաշիվ վավերագիր դուրս գրելուց պե՞տք է առևտրի շրջանառությունը ներառի միայն վաճառված ապրանքի գինը, այսինքն Продажа կարգավիճակով, թե՞ ամբողջովին։ Եթե այո, ապա շրջ․ հարկի հաշվետվության մեջ այն ապրանքների ծախսերը, որոնք դեռ չունեն Продажа կարգավիճակը, չե՞նք կարող ընդգրկել ծախսերի մեջ, այսինքն շրջանառությունը հաշվարկվում է տվյալ ժամանակաշրջանի համար, իսկ ծախսերը հաշվարկվում են, տեղափոխվում են հաջո՞րդ ժամանակաշրջան։

Կարդալ ավելին Հաշվի դուրս գրում Wildberries ընկերությանը

Ռեստորանը համագործակցում է Glovo և Yandex ընկերությունների հետ

Գոհար․

Բարև Ձեզ։ Ռեստորանը, որն աշխատում է շրջ․ հարկով, ցանկանում է համագործակցել Glovo և Yandex ընկերությունների հետ։ Կասե՞ք ընթացքը, ՀԴՄ պե՞տք է տպել, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ի՞նչ փաստաթուղթ է հարկավոր, որով ես ապրանքր կտամ Glovo – ին։

Կարդալ ավելին Ռեստորանը համագործակցում է Glovo և Yandex ընկերությունների հետ

Ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվում ՌԴ-ից ներմուծում կատարելու դեպքում

Սոֆյա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ՌԴ-ից ներմուծում կատարելու դեպքում Z8 և Z3 ձևերը բավակա՞ն է հանձնել, թե՞ էլի հաշվետվություններ կան։ Արդյո՞ք z4 ձևը ՊԵԿ-ն է ներկայացնում, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվում ՌԴ-ից ներմուծում կատարելու դեպքում

Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Աստղիկ․

Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ․ աշխատում եմ սեպտեմբեր ամսից, աշխատավարձս եղել է 4 ամիս 83 250 դրամ, իսկ հունվար ամսից բարձրացել է 103 100 դրամ է դարձել։ 5 օր բացակայել եմ և բերել եմ բյուլետեն 5 օրվա համար։ Նշեմ, որ 5 օրյա եմ աշխատում։ Ինչքա՞ն պետք է ստանամ փետրվար ամսին։

Կարդալ ավելին Որքա՞ն կկազմի աշխատավարձը

ԱՁ չի ներկայացրել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու դիմում

Ավիկ․

Հաշվապահներ ջան, ԱՁ-ն միկրոյի դիմում չի ներկայացրել, այսինքն ընկել է հարկման ընդհանուր դաշտ։ Կասե՞ք՝ ի՞նչ վճարներ ունի վճարելու, եթե անցյալ տարում դեռ չի ունեցել գործունեություն և այս տարում նույնպես։

Կարդալ ավելին ԱՁ չի ներկայացրել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու դիմում

Անաշխատունակության նպաստից պահվու՞մ է սոց. վճար

Յանա․

Հարգելի հաշվապահներ, անաշխատունակության նպաստից պահվու՞մ է սոց. վճար: Առհասարակ ի՞նչ պահումներ են կատարվում։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Անաշխատունակության նպաստից պահվու՞մ է սոց. վճար

Արդյո՞ք ապահովագրավճարը պետք է վճարվի գործատուի միջոցների հաշվին

Անուշ․

Հարգելի հաշվապահներ, ունեմ աշխատակից, ում Նոյեմբեր ամսվա ԱՎՈՒՄ-ը գերազանցել է 200 000 դրամը, դեկտեմբեր ամսվա հաշվարկված աշխատավարձից վճարվել է ապահովագրավճար, և դեկտեմբեր ամսին ներկայացրել է ՀԾ թերթիկ։ Արդյո՞ք գործատուի միջոցների հաշվին պետք է հունվար ամսվանից իրականացվի նրա ապահովագրավճարների վճարումը և մինչև ե՞րբ։ Կխնդրեմ արձագանքել։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Արդյո՞ք ապահովագրավճարը պետք է վճարվի գործատուի միջոցների հաշվին

ՀԴՄ ձեռքբերման գումարի նվազեցում

Էվա․

Բարև Ձեզ։ Նոր ձեռք բերված ՀԴՄ-ի գումարը կարո՞ղ եմ նվազեցվող ծախս համարել, թե՞ ոչ։

Կարդալ ավելին ՀԴՄ ձեռքբերման գումարի նվազեցում

Զարդերի ներմուծում և վաճառք Wildberries հարթակում

Անի․

Բարև Ձեզ։ Ես ունեմ գրանցված ԱՁ՝ դիջիթալ մարքեթինգի ոլորտում։ Այժմ ցանկանում եմ նաև Չինաստանից զարդեր ներմուծել և վաճառել Wildberries-ի և Facebook-ի միջոցով։ Կասե՞ք՝ արդյո՞ք պետք է նոր ԱՁ գրանցեմ և ՀԴՄ սարք ձեռք բերեմ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Զարդերի ներմուծում և վաճառք Wildberries հարթակում

Կազմակերպությունը տարվա կեսից անցել է ընդհանուր հարկման դաշտ

Ռուզաննա․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Կազմակերպությունը, որն իրականացնում է ծառայությունների մատուցում, մինչև 01.07.25թ-ը աշխատել է շրջ. հարկով, իսկ 01.07.25թ-ից անցել է հարկման ընդհանուր համակարգ:

Հարց․ Շահութահարկի տարեկան հաշվարկում արդյո՞ք 1-ին բաժինը լրացնելիս պետք է արտացոլել միայն 01.07.25թ-ից հետո ստացված եկամուտներն ու կատարված ծախսերը, իսկ 8-րդ բաժինը լրացնելիս պետք է արտացոլել ակտիվների և պարտավորությունների ամբողջ տարվա շարժը՝ սկսած 01.01.25թ-ից: Եթե այո, ապա այս դեպքում հաշվարկիս 1-ին բաժնի 85 կետում ստացված հարկային վնասի և 8-րդ բաժնի 33 կետում արտացոլված հարկային վնասի գումարները տարբեր թվեր են ստացվում, դա արդյո՞ք խնդիր չէ:

Կարդալ ավելին Կազմակերպությունը տարվա կեսից անցել է ընդհանուր հարկման դաշտ

Արդյո՞ք կատարվում է եկամտային հարկի պահում

Հրանտ․

Բարև Ձեզ: Անաշխատունակության ութերորդ օրացուցային օրվանից լիազոր մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարելիս եկամտային հարկի պահում կատարու՞մ է: Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Արդյո՞ք կատարվում է եկամտային հարկի պահում

Զարդերի վաճառք

Աննա․

Հարգելի հաշվապահներ, հարկային ո՞ր դաշտում պետք է գործենք, եթե նոր ենք բացելու ԱՁ և զարդերի վաճառք ենք իրականացնելու (ո՞ր տեսակի հարկերն ու վճարներն ենք կատարելու)։

Կարդալ ավելին Զարդերի վաճառք

Շորերի վարձույթի գործունեություն

Ստելլա․

Բարև Ձեզ, կասե՞ք խնդրեմ՝ շորերի վարձույթով զբաղվող ԱՁ-ն շրջհարկի ո՞ր տոկոսադրույքով է հարկվում՝ Այլ ծառայությունների մատուցու՞մ։

Կարդալ ավելին Շորերի վարձույթի գործունեություն

Ozon հարթակում գործող ԱՁ հաշվապահություն

Հայկ․

Բարև ձեզ, ընկերներ։ ԱՁ-ն աշխատում է շրջհարկով, վաճառում է ապրանքներ Օզոն հարթակում։ Կարո՞ղ եք խորհուրդ տալ պարտաճանաչ հաշվապահ կամ ընկերություն, որը կվարի սույն ԱՁ-ի հաշվապահությունը մատչելի գնով։ Շրջանառությունը շատ փոքր է։ Շնորհակալ կլինեմ բոլոր խորհուրդների համար։

Կարդալ ավելին Ozon հարթակում գործող ԱՁ հաշվապահություն

ԱՏԳ ԱԱ կոդերը հաշվում չեն արտացոլվել

Քրիստինե․

Բարև բոլորին։ Մի հարց տամ։ Փետրվար ամսին դուրս եմ գրել 5 հատ ապրանքի հաշիվ (արտադրել ենք մետաղապլաստե դուռ և լուսամուտ), որտեղ ԱՏԳԱԱ կոդերը չեմ գրել։ Հիմա չեղարկե՞մ, նորից հաշիվ դուրս գրեմ նոր ամսաթվով, լրացուցիչ տեղում գրեմ տվյալ հաշվի համարը, թե՞ թողնեմ այդպես։ Խնդրում եմ պատասխանեք։

Կարդալ ավելին ԱՏԳ ԱԱ կոդերը հաշվում չեն արտացոլվել