«

»

Мар 23 2020

Քանի՞ օրվա ընթացքում աշխատողը պետք է տա իր համաձայնությունը

Արմինե.

Բարև ձեզ: Եթե աշխատողին ծանուցում ենք աշխատանքի հաստիքի կրճատման մասին և մեկ այլ աշխատանք առաջարկում, քանի՞ օրվա մեջ պետք է նա գրավոր պատասխան տա նոր աշխատանքի հետ կապված, կա՞ նման սահմանված ժամկետ, իրավունք ունի՞ չստորագրելու ծանուցումը, և ի՞նչ է արվում այդ դեպքում:

0

2 մեկնաբանություն

  1. Ալլա
    Ալլա

    Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Աշխատանքային օրենսգրքով նման սահմանված ժամկետ չկա:

    0

  2. Տիգրան
    Տիգրան

    Եթե աշխատողին ծանուցում եք աշխատանքի հաստիքի կրճատման մասին և մեկ այլ աշխատանք առաջարկում, այդ դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: Լավ կլինի, որ ծանուցման Ձեր օրինակի վրա գրի, որ ծանուցված է՝ կոնկրետ ամսաթվով, իսկ աշխատողը մյուս կողմից կարևոր է, որ գրավոր հրաժարվի առաջարկված աշխատանքից, գրի, որ առաջարկը ընդունում է կամ ոչ: Աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ծանուցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե ծանուցման ժամկետը լրանալուց հետո անցել է հինգ օրից ավելի ժամանակ, և գործատուն չի լուծել պայմանագիրը: Այդ ժամկետում չեն հաշվարկվում աշխատողի արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածները: Այսինքն՝ ծանուցման ստացման ամսաթիվն էլ Ձեզ հիմք ժամկետների հաշվարկի համար:

    0

Մեկնաբանել для Ալլա Отменить ответ

Ваш адрес Էլ. փոստ не будет опубликован. Обязательные поля помечены *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...