Author: Accountant.am

Կազմակերպությունը դադարեցման դիմում է ներկայացրել

Հասմիկ.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս.
Կազմակերպությունը 2008թ-ին գործունեության դադարեցման մասին դիմում է ներկայացրել հարկային տեսչություն, սակայն տնօրենին չի ազատել աշխատանքից: 2010թ-ին նորից դիմում ենք ներկայացրել ՏՀՏ գործունեության վերսկսման մասին և ընդունել ենք նոր տնօրեն: Հարցս հետևյալն է.
1.ինչպես կատարել վերջնահաշվարկ նախկին տնօրենի հետ
2. որտեղ կարող եմ կարդալ կառավարության որոշումը գործունեության դադարեցման մասին
Նախապես շնորհակալություն:

Հաշվապահական կուրսեր

Ելենա.

Ասացեք խնդրեմ արդյոք կան հաշվապահական կուրսեր արդեն իսկ գործող հաշվապանների համար և եթե դժվար չէ թողեք տվյալները:

Կանխավ շնորհակալություն

Որակավորման քննություններ

Արծրուն.

Բարև բոլորին…կարող եք օգնել որակավորման քնություններին պատրաստվելու համար հարցաշարի և խնդիրներ գտնելու հարցում..կանխավ շնորհակալ եմ…

Համակարգչի ներմուծում

Հայկ.

Ես անհատ քաղաքացի եմ,ուզում եմ համակարգիչ գնեմ ԱՄՆ-ից,ներմուծելուց ինչպիսի վճար պետք է վճարեմ?Խնդրում եմ օգնեք եթե կարող եք.

Ծախսեր և եկամուտներ

Ինչպե՞ս ՀԾ-Հաշվապահում ծախսերի և եկամուտների հաշիվները փակեմ:

Դրամարկղային գրքի վերաբերյալ

Նարինե.

Դրամարկղային գիրքը ջնջումով կամ ավելի ճիշտ սխալ կապիրովկան տեղադրելու պատճառով, ինչ է սպասվում հարկայինի կողմից: Նախապես շնորհակալություն պատասխանների համար:

Հաշվապահական խնդիրներ

Արմեն.

Բարև ձեզ , ինձ պետք է հաշվապահական խնդիրներ:

Վարչական պատասխանատվություն

Նարինե.

Բարև Ձեզ
Կարո՞ղ եմ իմանալ, եթե տարեկան անհատական հաշվետվությունը ուշացնում ես, սոցապը գրում է վարչական: Ինչպես ա դա լինում, կարո՞ղ եք ասել:
Կանխավ շնորակալ եմ:

Պահվու՞մ է արդյոք սոց. վճար

Մելինե.

Խնդրում եմ պատասխանեք, վերջնաշվարկի սոց վճարը 3% պահվում է, է թե ոչ: Գործատուի կողմից հաշվարկվում է պարտադիր սոց վճարը, թե ոչ:

Կուտակված շահույթ

Հայկ.

Հարգելի կոլեգաներ խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` 2008թ.կազմակերպ. ունի կուտակված շահույթ, որը հիմնադիրները որոշել են թողնել ՍՊԸ-ի տրամադրության տակ ընթացիկ գործունեության համար(որպես տոկոսով փոխառություն կազմակերպությանը ),հնարավոր է այդպիսի բան, ինչպես է դա արտացոլվելու 2009-ի բալանսում և վճարված տոկոսների համար արդյոք հաշվարկվում է եկամտահարկ:

Առհաշիվ գումար

Սոնա.

Սիրելիներս, առհաշիվ գումար եմ ուզում տրամադրել գործուղման նպատակով Թեհրան, որպեսզի տնօրենը ապրանքներ ձեռք բերի Թեհրանից: Կարո՞ղ եմ արդյոք դոլլար տամ որպես առհաշիվ գումար, քանի որ ապրանքները պետք է գնվի դոլլարով այնտեղ, ոչ թե փոխանցումով, այլ կանխիկ:
Շտապ է անհրաժեշտ: Կանխավ շնորհակալ եմ:

Վերջնահաշվարկ կատարելիս

Կարեն.

Վերջնահաշվարկ կատարելիս տվյալ տարվա չօգտագործված արձակուրդային գումարը ավելացվում է աշխատողի ամսական եկամուտին և հարկվում է համապատասխան սանդղակով: Խնդրում եմ պարզաբանել` ճի՞շտ է այս մոտեցումը, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ աջակցության համար:

Հասույթի գրքի վերաբերյալ

Աննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, հասույթի գրքում ապրանքների արժեքի գինը գրվում է ԱԱՀ-ն ներառյալ, թե առանց ԱԱՀ-ի:
Կանխավ շնորհակալություն:

Ծրագրի ուսուցում

Srbuhi.

Որտե՞ղ կարող եմ որակյալ ՀԾ սովորել:

Երկքաղաքացիություն

Հասմիկ.

Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ուզում եմ դառնալ նաև Հայաստանի քաղաքացի, այսինքն վերցնել երկքաղաքցիությունը, այդ դեպքում աշխատավարձի հետ պահումները արվում է ինչպես ՀՀ քաղաքացիների՞նը:

Ինտերնետ ծառայություն

Ալինա.

Անհատ ձեռնարկատեր եմ, վարձու աշխատող չունեմ: Զբաղմունքը` ինտերնետ ծառայություն: Ի՞նչ հաշվետվություն պեռք է ներկայացնեմ:

Կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը

Elisa.

Ե՞րբ պետք է ներկայացնեմ սոցի հաշվետվություն, եթե կազմակերպությունը տարվա սկզբից դադարեցրել է իր գործունեությունը, այնուհետև մայիսին վերսկսել և իր 6 աշխատողներից մեկին կրճատել: Կանխավ շնորհակալ եմ:

Անաշխատունակության թերթիկ

Իգոր.

Հարգելի կոլեգաներ, մեր ընկերության աշխատակիցը մայիս ամսվա համար ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, 03.05-31.05: Նրա միջին ամսական աշխատավարձը՝ 70 000 դրամ է: Խնդրում եմ, հուշեք, թե ինչպե՞ս պետք է հաշվարկվի նրա աշխատավարձը և նպաստը, կանխավ շնորհակալություն:

Ստացված կանխավճար

Նարե.

Հարգելի հաշվապահներ,

գործընկեր կազմակերպությունից բանկային փոխանցման միջոցով ստացել ենք կանխավճար` 200.000 դրամի: Սակայն 2 օր հետո ապրանքնեըը ձեռք բերվել` 120.000 դրամի: Կարդալ ավելին “Ստացված կանխավճար”

Ձեռքբերում ՀԴՄ կտրոնով

Մերի.

Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում
Ա/Ձ-ն Մայիս ամսվա ընթացքում ՀԴՄ կտրոնով ձեռք է բերել օդափոխիչ, ընդհանուր գումարը 580000, դիմացի կողմը ներկայումս հետին թվով չի տալիս ոչ Հ/Ա և ոչ էլ դրամարկղի մուտքի օրդերի անդորագիր, կարող եմ արդյոք տեղեկանք գրել և կցել ՀԴՄ կտրոնին և համարեմ հիմնավոր ձեռքբերում ու ամորտիզացնեմ, կանխավ շնորհակալ եմ