.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ գործունեություն չի ծավալել, սակայն դադարեցման դիմում չի ներկայացրել

241 Sargis. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. Եթե Ա/Ձ գրանցվել է 2012, գործունեություն չի ծավալել, սակայն գործունեության դադարեցման դիմում չի ներկայացրել (գործունեությունը սկսվել է 2015թ. փետրվարից), ապա այդ դեպքում. 1. արդյո՞ք պետք է լրացնել տարեկան պարզեցված հաշվարկ 2013 և 2014 թթ համար 2. արդյո՞ք պետք է վճարել ամսական 5 000 դրամները, չվճարելու դեպքում նաև տույժերը` հաշվի առնելով, որ հարկվող օբյեկտը զրո է, չկա եկամուտ և հետևաբար եկամտային հարկ լինել չի կարող: 3. 2013թ տարեկան ամփոփ հաշվարկում 5 000 դրամի դաշտ չկա, իսկ 2014թ-ի մեջ կա: Ինչու՞: 4. Եթե գործունեություն չի ծավալվել և որևէ դիմում չի ներկայացվել, ապա ո՞ր հարկն է կիրառվում` ընդհանու՞ր, թե՞ շրջանառության հարկ, և ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում: 5. Ամփոփելով` ի՞նչ հարկեր (տույժեր) պետք է վճարել 2013, 2014, 2015 թթ համար, բացի հաշվետվություններն ուշացնելու վարչական տույժը: Շնորհակալություն:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել շահութահարկի հաշվարկ

239 Angela. 2014թ. կազմակերպությունը հանդիսացել է շրջանառության հարկ վճարող: 3 ամիս ունեցել է նաև արտոնագրային գործունեություն: 2014թ.-ի համար Շահութահարկի հաշվարկ պե՞տք է ներկայացնել, թե՞ ոչ:
Accountant.am
.ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն է ՀԴՄ – ի ամորտիզացիոն ժամկետը

226 Arsine. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն 2014թ-ի հոկտեմբերին ձեռք է բերել նոր սերնդի ՀԴՄ 60 000 դրամով: Արդյո՞ք այն հանդիսանում է հիմնական միջոց: Եթե այո, ապա որքա՞ն է դրա ամորտիզացիոն ժամկետը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Գործընկերներ

Ընկերությունը ձեռք է բերել լոգո

Vardges. Բարև ձեզ։ Հարգելի ընկերներ, ՀԾ-ում տվյալներ մուտքագրելու հետ կապված հարց ունեմ: Ընկերությունը ձեռք է բերել լոգո: ՀԾ-ում ինչպե՞ս և ո՞ր բաժնում մուտքագրել լոգոյի հետ կապված տվյալներն ու ծախսերը: Կանխավ խնորհակալություն:
.Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է ձևակերպել լիցենզիայի պետք տուրքի գումարը

234 Նանա. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ամեն տարի վճարում է պետ. տուրք լիցենզիայի համար (շինարարության): Ինչպե՞ս պետք է հաշվապահորեն ձևակերպել լիցենզիայի պետք տուրքի գումարը: Արդյո՞ք հետևյալ թղթակցությունը ճիշտ է. 131-252 813-132
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք վաճառողին պետք է վճարել հավելավճար

235 Վահագ. Բարև ձեզ: Ինձ հետաքրքրեց մի հարց: Արդյո՞ք մանրածախ առևտրի ոլորտում վաճառողի աշխատանքը պետք է համարել ծանր և վնասակար և վճարել հավելում 30 տոկոսի չափով ըստ աշխատանքային օրենսգրքի, եթե նա է ստանում գումարը հաճախորդներից, բայց կազմակերպությունը ունի նաև գանձապահ, որին այդ վաճառողը մի քանի օրը մեկ անգամ հանձնում է առևտրից ստացված գումարը: Մեջբերեմ 1698-ն որոշումից` "ծանր և վնասակար պաշտոնների ցանկում ծանր և վնասակար է համարվում կանխիկ դրամը վերահաշվարկող և տեսակավորող գանձապահների աշխատանքը": Նախապես շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը պետք է աշխատի ԱԱՀ դաշտում

233 Rafik. Հարգելի հաշվապահներ, կուզենայի իմանալ` շրջանառության հարկի դաշտում աշխատող կազմակերպությունը վաճառքի համար նախատեսված ապրանքներ արտահանելու դեպքում պե՞տք է անցնի ԱԱՀ-ի հարկման դաշտ, թե՞ ԱԱՀ-ի շեմը գերազանցելու դեպքում միայն կանցնի ԱԱՀ հաշկման դաշտ:
.Նորություններ

ACCA DipIFR որակավորման քննության նախապատրաստական դասընթաց

pwc PwC-ի ակադեմիան հրավիրում է մասնակցելու 2015թ. հունիսին Երևանում անցկացվելիք ACCA DipIFR որակավորման քննության նախապատրաստական դասընթացին:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություն

230 Արմեն. Հարգելի գործընկերներ, 2014 թ-ին շրջանառության հարկով աշխատած կազմակերպությունները արդյո՞ք ինչ - որ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնեն, թե՞ ոչ: Շնորհակալություն:
.Նորություններ

Հաշվապահություն սկսնակների համար

pwc PricewaterhouseCoopers ըկերության հայաստանյան ակադեմիան կազմակերպում է դասընթացներ սկսնակ հաշվապահների համար: "Հաշվապահություն սկսնակների համար" դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել իրենց կարիերան հաշվապահության, հաշվետարության ոլորտում: Դասընթացի մասնակիցները կծանոթանան հաշվապահական հաշվառման, կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի և ՀՀ հարկային օրենսդրության հիմնահարցերին: Դասընթացները կսկսեն ս/թ մարտի 30-ին: Գրանցվեք մինչև 2015 թ. մարտի 1-ը և ստացեք 10% զեղչ: Դասընթացներին գրանցվելու վերջնաժամկետն է ս/թ մարտի 20-ը: Մարնրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 59-21-59 կամ 59-21-61:
Accountant.am
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նվազագույնից ցածր աշխատավարձ

226 Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. կարո՞ղ է արդյոք կազմակերպությունն ընդունել աշխատող կես դրույքով` վճարելով նրան սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր գումար:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս ձևակերպել գործուղման ծախսերը

225 Վարդան. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպության մարքեթինգի բաժնի աշխատակիցը մեկնել է գործուղման և այդ նպատակով դրամարկղից ստացել 500 000 դրամ: Գործուղումից վերադառնալուց հետո Պետրոսյանը հաշվապահություն է ներկայացրել հաշվետվություն կատարած 400 000 փաստացի ծախսերի վերաբերյալ, որին կցվել են տրանսպորտային տոմսերը, հյուրանոցային վճարների անդորրագրերը, ներկայացուցչական ծախսերն ապացուցող կտրոնները: Գործուղման նպատակով չծախսված 100 000 դրամ գումարի մնացորդը նա հետ է վերադարձրել դրամարկղ: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչպես ձևակերպեմ դա փաստաթղթերով: Հարգանքով` Վարդան vxanumyan շնիկ mail.ru