.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Զբոսաշրջային գործունեություն

209 Emily. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի, որ պատասխանեին զբոսաշրջության ոլորտում աշխատող հաշվապահները: Ա/Ձ սկսել է զբաղվել արտասահմանյան երկրների զբոսաշրջային կազմակերպությունների հետ զբոսաշրջային գործունեությամբ և հյուրանոցներում, հանգստյան տներում տեղեր ամրագրելով: Հարցերս հետևյալն են` 1. Արդյո՞ք պետք է Ա/Ձ-արտասահմանյան երկրներ ուղարկվող պայմանագրերի և հաշիվ-ֆակտուրաների համար համար ձեռք բերի կնիք կամ հակառակ դեպքում պե՞տք է արդյոք գլխավոր պայմանագրերը նոտարով հաստատված լինեն: 2. Արդյո՞ք պետք է պայմանագրերը և հաշիվ-ֆակտուրաները լինեն նաև հայերեն տարբերակով, բացի տվյալ երկրի լեզվով գրվածից: 3.Արդյո՞ք Ա/Ձ չի կարող աշխատել միայն բանկային հաշիվներով և պետք է ունենա ՀԴՄ և բացի ՀԴՄ կտրոնից հաճախորդին տրամադրի հաշիվ-ֆակտուրա ռուսերեն կամ անգլերեն, կամ այն երկրի լեզվով, ուր որ գնում է հաճախորդը: Ա/Ձ դեռ շրջանառության հարկ վճարող է: Եվ վերջում շատ կխնդրեի, որ այս ոլորտում աշխատող հաշվահապներից մեկը իր հեռախոսի համար գրեր, որ հարցերի դեպքում դիմեի, իհարկե եթե կարելի է :)
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի վերաբերյալ

208 Լյուդմիլա. Շատ շտապ է, խնդրում եմ արագ արձագանքեք հարցիս` 2013 -ի չորրորդ եռամսյակից ԱԱՀ վճարող եմ համարվել, մինչ այդ շրջանառության հարկով եմ հարկվել մինչև սեպտեմբերի 30-ը: Հարցս հետևյալն է` սեպտեմբերի համար Արմենթելի ու Օրանժի հարկային հաշիվները ստացել եմ Հոկտեմբերի 5-ին: Կարո՞ղ եմ հոկտեմբերի 5-ին ստացած հարկային հաշիվները չորրորդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ներառել:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է հաշիվները գրանցել առաքման գրքում

Նարինե. Հարցս հետևյալն է` կազմակերպությունը աշխատում է մեծածախ առևտրով, ԱԱՀ-դաշտում: Հաշիվ-ապրանքները գրվել են նաև ոչ էլետրոնային: Արդյո՞ք պետք է ոչ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշիվ-ապրանքագրերը գրանցել առաքման գրքում: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքերը էլեկտրոնային եղանակով վարելու վերաբերյալ

Արթուր. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք դրամարկղային գրքերը պարտադիր էլեկտրոնային եղանակով վարելու պահանջը արդեն ուժի մեջ է: Արդյո՞ք ընդունվել է համապատասխան որոշումը:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դեղորայքի նվիրատվություն

Հակոբ. Հարգելի հաշվապահներ, խնդրւմ եմ ինձ օգնեք, մինչև օրս ոչ-ոք չի կարողացել հստակ ու ճիշտ պատասխանել իմ հարցին. Դեղագործական ընկերությունը, երբ դեղ է նվիրաբերռւմ, ինչու՞ է եկամտային հարկ վճարում: Հնարավո՞ր է, երբ բժշկին դեղ նվիրեն` փորձարկելու նպատակով, ինչ-որ միջոցով ազատվեն հարկի վճարումից, արդյո՞ք կա մի հոդված, որով կարող եմ դա հիմնավորել: Հուսամ` որևէ մեկը ինձ ճիշտ ուղղու վրա կդնի ու կասի միջոց, որը հնարավոր կլինի գործի դնել: Կանխավ շնորհակալ եմ:
.Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

5 % կենսաթոշակային վճարի հաշվարկման հետ կապված

Լուսինե. Հարցս հետևյալն է. 2014 թվականի հունվարից հետո աշխատավարձի հաշվարկի մեջ արդյո՞ք համախառն աշխատավարձից է հաշվարկվում 5% կենսաթոշակային ֆոնդի գումարը, թե՞ եկամտային հարկի գումարը նվազեցնելուց հետո: Ես հրահանգի մեջ կարդացել եմ, որ 5 տոկոսը հաշվարկվում է մինչև եկամտային հարկի նվազեցումը, սակայն կցանկանայի ստույգ իմանալ` այս հարցի վերաբերյալ որևէ փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկը 2014թ. հունվարի 1-ից հետո

ARMAN. 2014թ. անձի աշխատավարձը կազմում է 67 000 դրամ, և եկամտային հարկ ու 5 տոկոս կենսաթոշակային հաշվարկելուց հետո նա ստանալու է 48 120 դրամ, որը փոքր է մինիմալ աշխատավարձից: Արդյո՞ք նորից պետք է կատարվի աշխատավարձի բարձրացում, որպեսզի 50 000 դրամից պակաս չստացվի: Խնդրում եմ գրանցեք ճիշտ հաշվարկի ձև: Շնորհակալություն:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է շահութահարկի պարզեցված հաշվարկ ներկայացնել

Gayane. Կազմակերպությունը շահույթ չհետապնդող ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է: Չի աշխատում ԱԱՀ-ով կամ պարզեցված հարկով: Ասացեք խնդրեմ` տարեկան հաշվետվություն ներկայացնելիս պե՞տք է արդյոք ներկայացնենք շահութահարկի պարզեցված հաշվարկ, թե՞ ոչ: Նախապես շնորհակալ եմ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Էքսկավատորների համար պե՞տք է հաշվարկել գույքահարկ

Գրիգոր. Էքսկավատորների համար պե՞տք է հաշվարկել գույքահարկ: Եթե այո, ապա բեռնատա՞ր մեքենա է, թե՞ մարդատար (p.s. տեխ. վկայագրում ձիաուժ նշված չէ): Եթե ոչ, ապա քանի՞ տարով պետք է մաշեցնել:
.Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1314-Ն որոշում

Gayane. Խնդրում եմ պարզաբանել` Գործակալները (Գործատուները) Գրանցման հայտեր չեն ներկայացնում այն անձանց համար, որոնց վերաբերող` գրանցման հայտում ներառվելիք տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանապակ օգտագործման ենթակա տեղեկատվություն: ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1314-Ն որոշում: Նախապես շնորհակալ եմ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ցանկանում է գինի արտահանել Ուկրաինա

Լուսինե. Եթե կարող եք օգնեք խնդրում եմ. կազմակերպությունը, որը զբաղվում է ծառայություններ մատուցելով ընդհանուր հարկման դաշտում, այժմ ցանկանում է գինի արտահանել Ուկրաինա: Նշեմ, որ կազմակերպությունը չունի պահեստ և առաքման գիրք: Արդյո՞ք օրենքը հնարավորություն է տալիս այդ կազմակերպությանը իրականացնել արտահանում՝ ապրանքը մատակարար հանդիսացող գործարանի հասցեից անմիջապես մաքսատուն տեղափոխելու ճանապարհով: Եվ ընդհանրապես հարկային առումով ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ: Պատասխանը շտապ է հարկավոր: Կանխավ շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի նպաստը

Արտակ. Կազմակերպությունում աշխատում եմ 1,3 տարի, ընդհանուր աշխատանքային ստաժս 28 տարի է, աշխատավարձիս չափը կազմում է ամսական պահումները հանված (որի մեջ ներառված է նաև արհմիության համար 1%-ը)` 106 660 դրամ, հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ ներկայացրել եմ անաշխատության թերթիկ` նոյեմբերի 4-ին: Խնդրում եմ պատասխանել` կազմակերպությունը ի՞նչ ժամկետում և ինչքա՞ն գումար պետք է վճարի անաշխատունակության թերթիկի դիմաց:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ

Անուշիկ. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք մի հարցում: Ծառայություններ մատուցող ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով: 14.11.2013-ին ծառայությունների մատուցման համար գրել եմ հարկային հաշիվ գումարը 120 000դր` արժեքը 100 000դր, ԱԱՀ 20 000դր: 15.11.2013-ին փոխանցել են 120 000 դրամ: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տամ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլԳործընկերներՀարց ու պատասխան

ՖԻՆՍՈՖԹ ընկերությունը կազմակերպում է նոր ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի դասընթացներ

Հարգելի՛ հաշվապահներ, ՖԻՆՍՈՖԹ ընկերությունը կազմակերպում է նոր ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի դասընթացներ. - Համակարգի արագացված ուսուցում Ձեր գրասենյակում - Անհատական դասընթացներ Ձեր գրասենյակում - Անհատական և խմբակային դասընթացներ Մանրամասները՝(010)564-522 (098) 606-181 www.finsoft.am