Accountant.am
Գործընկերներ

Տաբելի լրացում ծրագրում

nara. Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք մի հարցով: Աշխատում եմ Հ/Ծ-ով, տաբելը հանելուց ամեն անգամ բերում է մնացած աշխատողներին, ովքեր չեն աշխատում, ինչպե՞ս անեմ, որ միայն աշխատողների անունները լինեն: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ-ն ցանկանում է ապրանք արտահանել ԼՂՀ

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. ԱՁ-ն զբաղվում է արտադրությամբ, աշխատում է շրջանառության հարկով և ցանկանում է իր արտադրանքը արտահանել ԼՂՀ և առաջարկել խանութներին: Նման պարագայում. 1. ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ 2. ի՞նչ հաշիվ-ապրանքագիր պետք է դուրս գրվի և քանի՞ օրինակից 3. ԼՂՀ խանութներին տրված հաշիվ-ապրանքագրերում նշված գումարի 3,5%-է արդյոք հաշվարկվում որպես շրջանառության հարկ Եթե հնարավոր է` նաև հղում կատարեք, թե որ օրենքով է դա կարգավորվում: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվը անվավեր ճանաչելու համար

Lilit. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ունեմ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշիվ և ցանկանում եմ այն անվավեր ճանաչել, սակայն 24 ժամը լրացել է: Ինձ հետաքրքրում է` այն անվավեր ճանաչելուց ու ծրագրի համապատասխան կոճակով տեղեկություն ուղարկելուց բացի անհրաժե՞շտ է արդյոք անվավեր ճանաչման պատճառը հիմնավորող երկկողմանի ստորագրված բացատրագիր: Խնդրում եմ պատասխանը հիմնավորեք որևէ հղումով: Կամ կա՞ արդյոք այլ ընթացակարգ: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կարելի է ճիշտ վարել նվեր քարտերի հաշվառումը

Արթուր. Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել մի հարցում: Ես հյուրանոցի փոխտնօրեն եմ, ունեմ հաշվապահական խորհրդատվության հարց: Ցանկանում ենք թողարկել տարբեր անվանական արժեքներով նվեր քարտեր, որի միջոցով մեր հյուրանոցային համալիրից կարող են օգտվել տարբեր ծառայություններից: Օրինակ` 100 000 դրամ արժեքով քարտով կարող են օգտվել գիշերակացից, սնունդ պատվիրել ռեստորանում, օգտվել ֆիթնես ծառայություններից, գնումներ կատարել խանութից և օգտվել սպա կենտրոնից, բոլորն էլ ունեն տարբեր հարկման ռեժիմներ: Ինչպե՞ս կարելի է ճիշտ վարել նվեր քարտերի հաշվառումը:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավելացված արժեքի հարկի մասին օրենքի 27 հոդվածի հետ կապված

Արթուր. Հարգելի գործընկերներ, ենթադրենք կազմակերպությունը ունի 100 միավոր իրացման շրջանառություն, որից 5 միավորը, այսինքն` 5 տոկոսը, բաժին է ընկնում ԱԱՀ-ից ազատված գործարքներին: Տվյալ հաշվետու ժամանակաշրջանում առաջացել է նաև 23 միավոր ԱԱՀ դեբետ: Համաձայն ԱԱՀ մասին օրենքի 27 հոդվածի եթե հնարավոր չէ վարել ուղղակի հաշվառում, պետք է վարել հաշվառում տեսակարար կշռով: Տվյալ օրինակում 23 միավոր ԱԱՀ դեբետից հաշվանցման ենթակա չէ 5 տոկոսը, այսինքն` 1,15-ը: Սակայն 5 միավոր ազատված շրջանառության 20 տոկոսը 1 միավոր է, որը փոքր է 1,15-ից: Ստացվում է, որ 0,15-ով քիչ է հաշվանցվող գումարը: Այս դեպքում պակասեցման ենթակա է 1,15 միավորը, թե՞ 1 միավորը:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը ներկայացրել է հայտարարություն ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ

Արամ. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հիմնավոր պատասխանեք հետևյալ հարցին. ընկերությունը 10.06.2013թ-ին էլեկտրոնային եղանակով ներկայացրել է հայտարարություն ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ, սակայն հայտարարության մեջ "Կազմակերպությունը իրեն համարում է ԱԱՀ վճարող" տողում սխալմամբ նշել է 31.12.13թ: Արդյունքում զրոյանում է կազմակերպության 14.06.13թ-ի կատարած ներմուծման մոտ 2 200 000 դեբետ և առաջանում է 25.06.2013թ-ին դուրս գրված հաշիվներից մոտ 470 000 դրամի կրեդիտ: Խնդրում եմ պատասխանեք` ինչպե՞ս վարվել այս դեպքում:
.ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության տրամադրում կազմակերպության հիմնադրին

Armen. Բարև Ձեզ: Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը հիմնադրին անտոկոս փոխառության պայմանագրով ցանկանում է գումար տրամադրել: Ինձ մի բան է հետաքրքրում. անցյալ տարի 1 անգամ տվել ենք, սակայն այդ գումարը դեռ չի վերադարձվել, մարման ժամկետը մինչև 2016 թվականն է, հիմա ես կարո՞ղ եմ նույն մարդուն կրկին նոր անտոկոս փոխառության պայմանագրի հիման վրա գումար տրամադրեմ: Եթե այո, ապա խնդրում եմ գրել թղթակցող հաշիվը: Շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկի ժամանակ

nara. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրւմ եմ օգնեք: Արձակուրդայինի հաշվարկի ժամանակ տվյալ տարվա մեջ մեկ ամսվա պարապուրդը ինչպե՞ս է գումարվոմ: Հմարվում է սովորակա՞ն ամիս:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատում է զբոսաշրջության ոլորտում

Արթուր. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը աշխատում է զբոսաշրջության ոլորտում, պայմանագրեր է կնքում ֆիզ. անձանց հետ, ուղարկում է հանգստանալու տարբեր հյուրանոցներ ՀՀ և ԼՂՀ տարածքում: Ֆիզ. անձը գումարը փոխանցում է տվյալ տուրօպերատորի հաշվարկային հաշվին, այնուհետև տուրօպերատորը պահում է իրեն հասանելիք միջնորդավճարը` տարբերությունը փոխանցելով հյուրանոցին: Հյուրանոցների հետ հանձնարարության պայմանագիր կնքելու դեպքում ԱԱՀ շեմի հաշվարկման համար ո՞ր գումարն է հաշվարկվում` ֆիզ. անձից ստացված ամբո՞ղջ գումարը, թե՞ միայն հանձնակատարին հասանելիքը: Եվ նախքան ԱԱՀ շեմը անցնելը շրջանառության հարկով աշխատելու դեպքում ո՞ր գումարն է հարկվելու շրջհարկով` ֆիզ. անձից ստացված ամբո՞ղջ գումարը, թե՞ միայն հանձնակատարին հասանելիքը: