.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Բնական կորուստի դուրսգրման ակտ

Հայկ Սարգսյան. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունում մսի պահեստավորման (սառեցման ժամանակ) բնական կորուստ է տեղի ունենում: Կառավարությունը ունի՞ մշակված ձև բնական կորուստը պահեստից դուրս գրելու: Կանխավ շնորհակալ եմ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. կազմակերպությունը ՓԲԸ է, զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով: Բայց ՓԲԸ-ն ունի նաև արտոնագրային վճարով գործող հանրային սննդի օբյեկտ: Գիտեմ, որ շրջանառության հարկ վճարողները ազատված են 11% եկամտային հարկ պահելու պարտավորությունից, սակայն հարցս հետևյալն է. արտոնագրային վճարող համարվող հանրային սննդի օբյեկտի համար փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների մասով արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքահարկի հաշվարկ

Գագիկ. Ինչպե՞ս կարելի է հաշվարկել 1998 թվականի արտադրության մեքենայի գույքահարկը: Մեքենան OPEL VECTRA մակնիշի է, տիպարտ 2.01, շարժի հզորություը 101/136 ԿՎՏ/Ձ.ՈՒ: Գույքահարկի մասին օրենքի 7-րդ հոդվածը կարդացել եմ, բայց այնտեղ նշված չէ 10 տարուց ավել մեքենայի գույքահարկը, որքան գումարո՞վ է հարկվում 100, թե՞ 200 դրամով:
.ԱյլՀարց ու պատասխան

Գիշերավարձի հատուցում

Հայկ Սարգսյան. Հարգելի գործընկերներ, օգնեք հասկանալ. Եթե աշխատակիցը չի բերում ՀՀ տարածք գործուղվելիս գիշերավարձի ծախսերը հիմնավորող փաստաթղթեր և գործուղման հրամանով տվյալ գործուղման փաստացի կատարված ծախսերի հատուցման պահանջ չի սահմանվում, ապա գիշերավարձը հատուցվու՞մ է յուրաքանչուր գիշերվա համար նվազագույն 5000 դրամի չափով, թե՞ ընդհանրապես չի հատուցվում: Շնորհակալություն:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տեղեկություն` ՀԴՄ-ով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ

Լուիզա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքել, կանխավ շնորհակալություն: Ես, համարվելով շրջանառության հարկ վճարող, 2013 հունվարից ուղարկել եմ ՀԴՄ հաշվետվություն` ամենամսյա, սակայն չեմ ուղարկել առաջին եռամսյակի համար շրջանառության հարկի հաշվարկ, ու հիմա չգիտեմ` ինչպես վարվել այս դեպքում. ուղարկե՞մ առաջին եռամսյակի համար շրջանառության հաշվարկ, թե՞ գրություն գրեմ, որ սխալվել եմ, և ամեն ամիս ՀԴՄ-ի հաշվետվությունով եմ ցույց տվել շրջանառությունը:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը զբաղվում է բանջարեղենի վաճառքով

Անուշ. Բարև ձեզ: Ես մայթեզրին, չգործող խանութի առջևում զբաղվում եմ բանջարեղենի վաճառքով: Արդյո՞ք պետք է մտնեմ հարկային դաշտ և ինչպիսի՞ հարկ պիտի վճարեմ:
.ԱյլՀարց ու պատասխան

Նորաբաց կազմակերպությունը ծառայություններ է մատուցելու ինտերնետային կայքի միջոցով

Լուսինե. Շատ եմ խնդրում ուղղորդեք, արդեն խճճվեցի օրենքները կարդալիս: Ես նորաբաց ՍՊԸ-ի տնօրեն եմ: ՍՊԸ-ն բացվել է մի քանի օրում, քանի որ գործընկերս պետք է մեկներ: Բացելուց հետո արագ հայտարարություն եմ տվել հարկայինում, որ դեռ չի գործում, որպեսզի հարկեր չտամ: Ուզում եմ հասկանալ` ինչ հաջորդականությամբ պետք է անեմ քայլերս (ՍՊԸ-ն միայն մատուցելու է ծառայություններ ինտերնետային կայքով): Արդյո՞ք մենք պարտավոր ենք ունենալ ՀԴՄ, կարո՞ղ եմ արդյոք հաշվապահի հաստիք չպահել, այլ դիմել որևէ մեկի վճարովի ծառայությանը: Անսահման ուրախ կլինեի, եթե որևէ մեկը գրեր` որը որից հետո անեմ, որպեսզի խնդիր չառաջանա` մինչև սկսենք գործել: Կանխավ շնորհակալ եմ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքում չի գրանցվել գումարի մուտքը

Անահիտ. Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում. կազմակերպությունը հաշվարկային հաշվից կանխիկացրել է գումար ամսի 26 ին, այն չեմ գրանցել դրամարկղային գրքում, փակել եմ դրամարկղը մինչև 28-ը: Կարո՞ղ եմ 26-ի այդ կանխիկացրած գումարը գրանցեմ 28-ին, թե՞ դա հնարավոր չէ, քանի որ ես իրավունք ունեմ մինչև հաջորդ աշխատանքային օրը:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ապրանք է վաճառել ԱԱՀ-ից ազատված կազմակերպությանը

Nare. Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, ունի ԱԱՀ-ով ձեռքբերումներ և վաճառքներ: Հիմա մայիսին վաճառել է ապրանք ԱԱՀ-ից ազատված կազմակերպությանը, առանց ԱԱՀ-ի, համապատասխան փաստաթղթի հիման վրա: Ինչպե՞ս կարտացոլվի հաշվետվությունում, և ի՞նչ ճակատագրի կարժանանա ԱԱՀ-ն: Ենթադրենք ունեցել է ԱԱՀ-ով ձեռք բերում 1 200 000, ներառյալ ԱԱՀ, վաճառք ԱԱՀ-ից ազատված 600 000, և վաճառք ԱԱՀ-ով այլ գնորդների 1 800 000 ներառյալ ԱԱՀ: Խնդրում եմ օգնել:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գնման ակտի բացակայությունը

Արամ. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը հարկվում է շրջանառության հարկով: Համաձայն "Շրջանառության հարկի" մասին օրենքի տվյալ հարկատեսակով աշխատող կազմակերպությունները ազատվում են շուկայից ձեռքբերման դեպքում որպես հարկային գործակալ 11 տոկոս եկամտային հարկ պահելու պարտավորությունից: Հարց. այս դեպքում արդյո՞ք պարտադիր է գնման ակտերի կազմումը: Ի՞նչ կտա գնման ակտի առկայությունը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գնման ակտի բացակայությունը: Նախապես շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր վճարումներն են ենթակա առաջնահերթ կատարման

Թերեզա. Ֆինանսական ճգնապատճառով սնանկացել է կազմակերպությունը: Ո՞ր վճարումներն են ենթակա առաջնահերթ կատարման: Խնդրում եմ ասեք` որտե՞ղ կարող եմ ծանոթանալ կարգի հետ:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկի հաշվանցման դիմումի ներկայացում էլեկտրոնային եղանակով

ՄԱՐԻ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ: Անհրաժեշտ է դիմում ներկայացնել հարկային տեսչություն հարկի հաշվանցման համար: Գործատուս ասում է, որ դա արդեն հնարավոր է իրականացնել էլեկտրոնային տարբերակով taxservice.am-ի միջոցով: Եթե տեղյակ եք, թե ինչպես է դա արվում, խնդրում եմ շտապ օգնեք:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է ճշգրտված հաշվարկ ներկայացնել

Vaxinak. Հարգելի հաշվապահներ, հարկայինում կամերալ ստուգումների-ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շահութահարկի հաշվարկում կան որոշակ սխալներ: Այդ սխալը կախված է նաև նախորդ տարվա 1-ին եռամսյակի ԱԱՀ հաշվարկից: Կարո՞ղ եմ ժամանակաշրջանի նշված ԱԱՀ հաշվարկում ճշգրտում տալ, թե՞ արդեն ուշ է: Իմ իմանալով` ճշգրտում չենք կարող տալ միայն ստուգումների ժամանակ կամ հետո: Էլի նշեմ, որ դա ընդամենը կամերալ ուսումնասիրություն է:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու դիմում

em. Նախորդ տարի եղել ենք ԱԱՀ վճարող, այս տարի դիմումը չենք ներկայացրել, բաց ենք թողել էլ. հաշվետվությունների հետ կապված: Սակայն արդեն տվել ենք հաշիվ-ապրանքագիր 1-ին եռ. համար և ԱԱՀ-ի հաշվետվություն, վճարվել է նվազագույն շահութահարկը, կատարվել է ԱԱՀ-ի հաշվանցում: Ինչպե՞ս վերականգնել սխալը:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ

Հարություն. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը զբաղվում է հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ, որի համար վճարում է արտոնագրային վճար օրենքով սահմանված կարգով: Կազմակերպությունը պարբերաբար գնումներ է կատարում շուկայից: Հարցս հետևյալն է. արդյո՞ք "Եկամտային հարկի մասին" օրենքով նախատեսված հարկային գործակալի կողմից պահվող 11 տոկոս եկամտային հարկը հաշվարկվում է շուկայից գյուղատնտեսական մթերք ձեռքբերելու համար: Հարցը առաջանում է, քանի որ "Եկամտային հարկի մասին" օրենքի համաձայն գյուղատնտեսական արտադրանքը ազատված է եկամտային հարկից: Սակայն մյուս կողմից պարզ չէ, թե կազմակերպությունը գյուղմթերքը ձեռք է բերել շուկայից անմիջապես գյուղմթերք արտադրողից, թե՞ առևտրականից: Հետաքրքիր կլիներ ծանոթանալ տվյալ ոլորտում աշխատող մասնագետների կարծիքներին:
.Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն ապրիլի 1-ից գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է

Արսինե. ԱՁ-ն ապրիլի 1-ից գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է և հանձնել է շրջանառության հարկի հաշվետվություն 1-ին եռամսյակի համար: Չուներ վարձու աշխատողներ: Խնդրում եմ ասեք. 1. Դադարեցումից հետո ԱՁ-ն պե՞տք է հանձնի շրջանառության հարկի 0-ական հաշվետվություններ, թե՞ ոչ 2. Արդյո՞ք պետք է կատարի 5000-ական եկամտային հարկի վճարումները դադարեցումից հետո Եթե հնարավոր է` նաև նշեք, թե որ օրենքով և որ հոդվածով է կարգավորվում: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պատվիրատուն ազատված է ԱԱՀ-ից

Ներսես. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում: Կազմակերպությունը անցել է ԱԱՀ-ով աշխատելուն և հաշիվներ է դուրս գրում ԱԱՀ-ով: Եթե պատվիրատու կողմը ներկայացնում է տեղեկանք, որ ազատված է ԱԱՀ-ից, այս դեպքում ինչպե՞ս պետք է վարվել: Կանխավ շնորհակալ եմ:
.ԱյլՀարց ու պատասխան

Մաքսազերծումը կատարվել է ֆիզ. անձի անունով

Սաթեն. Խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունը ինվոյսի հիման վրա բանկային փոխանցում է կատարել Չինաստան ապրանք գնելու նպատակով: Ապրանքը ստանալուց պարզվել է, որ չկա օրիգինալ իվոյսը, և բեռնագրում նշված չէ ստացող կազմակերպության անունը, գրված է միայն ստացող կազմակերպության տնօրենի անունը: Մաքսազերծումը կատարվել է ֆիզ. անձի անունով: Ի՞նչ պետք է անել փոխանցված գումարի հետ: