Գտնել աշխատանք

#գործկա ԹՄՀ ընկերությունում

Ընկերություն՝ ԹՄՀ Էլ․ փոստ՝ services.tmh շնիկ gmail.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ և հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում են հաշվապահներ և հաշվետարներ հաշվապահական ընկերությունում: E-invoicing և ՀԾ-7 կամ ՀԾ-Վաճառքների կառավարում ծրագրերի իմացությունը պարտադիր է: Աշխատավարձը ըստ գիտելիքների՝ աճելու պայմանով: Ձեր CV-ն կարող եք ուղարկել services.tmh շնիկ gmail.com էլ. փոստի հասցեին:
Գտնել աշխատանք

#գործկա Դոկտեխնիկ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Դոկտեխնիկ ՍՊԸ Հասցե՝ ք. Երևան, Խորենացի 26 Հեռախոս՝ 091 000 928 Էլ․ փոստ՝ doktechnik19 շնիկ gmail.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար - գործավարուհի Աշխատանքի նկարագրություն՝ ՍՊԸ-ին շտապ անհրաժեշտ է հաշվետար - գործավարուհի նախնական նվազագույն աշխատավարձով՝ հետագայում բարձրանալու պայմանով (կախված կատարած աշխատանքից): Աշխատանքային փորձը պարտադիր չէ: Աշխատաժամերը՝ 10:00 - 18:00: Հավելյալ տեղեկությունների համար զանգահաել 091 000 928:
Գտնել աշխատանք

#գործկա Շինարարական ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Շինարարական ՍՊԸ Հասցե՝ Ջրվեժ, Արցախի փող. Հեռախոս՝ 099200283 Էլ․ փոստ՝ mix-accountant շնիկ inbox.ru Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար/1C օպերատոր Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերությունն աշխատանքի է հրավիրում կազմակերպված, պատասխանատու, ուշադիր հաշվետար/օպերատոր 1C ծրագրի իմացությամբ: Եթե Դուք ճշտապահ եք, սիրում եք աշխատել թվերի հետ, ցանկանում եք զարգացնել Ձեր գիտելիքներն ու հմտությունները հաշվապահության ոլորտում, ապա կարող եք լինել հաշվետար/1C օպերատորի թափուր հաստիքի գերազանց թեկնածու: Ընկերությունում ստորև նշված տարածքների գրասենյակներում առկա են հաշվետար/1C օպերատորի երկու թափուր հաստիք. Հասցե 1՝ ք. Երևան, Ջրվեժ, Պաշտպանության նախարարության մոտ Հասցե 2՝ ք. Երևան, Էրեբունի, Արցախի փող. Աշխատանքային պարտականություններ՝ - 1C ծրագրի վարում (ապրանքների մուտքագրում, դուրսգրում) - Պատվիրված ապրանքների համակարգչային ծրագրերի միջոցով դուրսգրում - Անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության վարում Պահանջվող որակավորում՝ - Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում) - 1С 8.2, 8.3 ծրագրի իմացություն - Աշխատանքային փորձ - Համակարգչային գիտելիքներ՝ MS Office ծրագրային փաթեթի իմացություն (հատկապես՝ MS Excel) - e-Invoicing ծրագրի իմացություն - Նույնատիպ աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ - Կարգապահություն, ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում Աշխատանքային ժամերը՝ 09:00-19:00, վեցօրյա աշխատանքային գրաֆիկով Աշխատավարձ՝ 170 000 - 220 000 ՀՀ դրամ
Գտնել աշխատանք

#գործկա Շինարարական ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Շինարարական ՍՊԸ Հասցե՝ Ջրվեժ և Արցախի փող. Հեռախոս՝ +37499200283 Էլ․ փոստ՝ mix-accountant շնիկ inbox.ru Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ (Գլխավոր հաշվապահի տեղակալ) Աշխատանքային պարտականություններ՝ - Կազմակերպության ձեռք բերված ապրանքանյութական պաշարների և ծառայությունների համապատասխան ձևակերպումները - Իրականացնել հումք նյութերի հաշվառում - Կատարել կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վարում - Իրականացնել ընթացիկ հաշվապահական ձևակերպումները, աշխատավարձերի հաշվառում - Բանկերի և դրամարկղի վարում - Վաճառքների և ձեռքբերումների ձևակերպում - Կազմակերպության ձեռք բերված ապրանքանյութական պաշարների և ծառայությունների համապատասխան ձևակերպումները - Գնորդների և մատակարարների հետ փոխհաշվարկների վարում - Սահմանված կարգով կազմել ամսական և եռամսյակային հաշվետվություններ - Կատարել գլխավոր հաշվապահի և ֆինանսական տնօրենի այլ հանձնարարություններ Պահանջվող որակավորում՝ - Բարձրագույն մասնագիտական (տնտեսագիտական) կրթություն - Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ - 1C 8.3 ծրագրի իմացություն - e-Invoicing համակարգչային հավելվածի գերազանց տիրապետում - MS Office (Word, Excel) ծրագրերի իմացություն - Հաշվապահական հաշվառման ստանդարտների լավ տիրապետում - Հարկային օրենսդրության իմացություն Աշխատանքային փորձը շինարարական ընկերություններում կդիտվի որպես առավելություն: Բարձր աշխատավարձը երաշխավորվում է: Այլ պահանջներ՝ - Ճշտապահություն - Ինքնակազմակերպվածություն - Տրամաբանելու և արագ կողմնորոշվելու ունակություն - Թիմային աշխատանք Աշխատավարձ՝ Մրցակցային
Գտնել աշխատանք

#գործկա “OMK” պահածոների գործարանում

Ընկերություն՝ ԱՁ Համլետ Հովսեփյան, "OMK" պահածոների գործարան Հասցե՝ Բագրևանդ 46 փողոց, 42 շինություն Հեռախոս՝ 095641818 Էլ․ փոստ՝ director շնիկ omk.am Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Գլխավոր հաշվապահի բոլոր պարտականությունները Աշխատավարձ՝ Սկսած 300 000 դրամից Այլ նշումներ՝ Աշխատանքային փորձը և 1C 8.3 ծրագրի գերազանց իմացությունը պարտադիր է։
Գտնել աշխատանք

#գործկա «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍՊԸ-ում

Ընկերություն՝ «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍՊԸ Հասցե՝ Կոտայքի մարզ, ք․Հրազդան, Ջրառատ թաղ․ 999 Հեռախոս՝ 094 214-324 Էլ․ փոստ՝ m.hovhannisyan շնիկ greenfarmer.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ - Վարել հաշվապահական հաշվառումը, կազմել համապատասխան հաշվետվություններ - Կազմել հաշվապահական փաստաթղթեր և վարել փաստաթղթաշրջանառությունը - Հաշիվ-ապրանքագրերը ներմուծել համակարգչային ծրագիր, համակարգել և արխիվացնել - Հաշվարկել և վճարել աշխատակազմի աշխատավարձերը - Կատարել անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ, և այլ աշխատանքային գործառույթներ (պարտականություններ)՝ նախատեսված Աշխատավարձ՝ 100 000 - 150 000 դրամ Այլ նշումներ՝ Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 094 214-324:
Գտնել աշխատանք

#գործկա Անդակո ընկերությունում

Ընկերություն՝ Անդակո Հասցե՝ Իսակովի 10/12 Հեռախոս՝ 044280050 Էլ. փոստ՝ job շնիկ andaco.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ-օպերատոր 1C Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում է հաշվապահ-օպերատոր 1C: Աշխատանքային փորձը պարտադիր է: Աշխատանքային ժամերը՝ 09:30-18:00: Հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի: Աշխատավարձ՝ 150 000 դրամ
Գտնել աշխատանք

#գործկա ԹՄՀ ընկերությունում

Ընկերություն՝ ԹՄՀ Հասցե՝ Չարբախ Էլ․ փոստ՝ services.tmh շնիկ gmail.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝ Փնտրվում է հաշվետար ներմուծող կազմակերպությունում աշխատելու համար: Աշխատանքը գտնվում է Չարբախում: ՀԾ առևտուր և E-invoicing ծրագրերի իմացությունը ցանկալի է: Ձեր CV-ները ուղարկել services.tmh շնիկ gmail.com էլ. փոստի հասցեին: Աշխատավարձ՝ 110 000 - 130 000 դրամ
Գտնել աշխատանք

#գործկա BNNgroup ընկերությունում

Ընկերություն՝ BNNgroup Հասցե՝ Արմավիրի մարզ Էլ․ փոստ՝ bnngrouplc շնիկ mail.ru Թափուր աշխատատեղ՝ հաշվապահ, հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերությանը անհրաժեշտ է հաշվապահ, հաշվետար-ՀԾ հաշվապահ, E-invoicing, 1c ծրագրերի գերազանց, ինչպես նաև անգլերեն լեզվի իմացությամբ։ 3-5 տարվա աշխատանքային փորձով։ Աշխատավարձ՝ 200 000 Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկը 6 օրյա, ժամերը-09:00-17:30։ CV-ն ուղարկել bnngrouplc շնիկ mail.ru-ին
Գտնել աշխատանք

#գործկա ԹՄՀ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ ԹՄՀ ՍՊԸ Հասցե՝ Տիգրան մեծ 4 Հեռախոս՝ 094001331 Էլ․ փոստ՝ services.tmh շնիկ gmail.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահներ և հաշվետարներ Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում են հաշվապահներ և հաշվետարներ հաշվապահական ընկերությունում: E-invoicing և ՀԾ-7 ծրագրերի իմացությունը պարտադիր է: Աշխատավարձը ըստ գիտելիքների՝ աճելու պայմանով: Ձեր CV-ն կարող եք ուղարկել services.tmh շնիկ gmail.com հասցեին:
Գտնել աշխատանք

#գործկա Ալֆա Ֆարմ ընկերությունում

Ընկերություն՝ «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Շիրակի փ. 1/68 Հեռախոս՝ +37460700500 Էլ․ փոստ՝ alfapharm շնիկ alfapharm.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ/ֆինանսիստ Աշխատանքի նկարագրություն՝ «Ալֆա Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու Հաշվապահ/ֆինանսիստի, ով մասնակցելու է ընկերության հաշվապահական և ֆինանսական հաշվառման գործընթացի իրականացման աշխատանքներին: Աշխատանքային պարտականություններ՝ • Ձևակերպել և ՀԾ մուտքագրել կազմակերպությանն առնչվող բանկային քաղվածքները • Իրականացնել կազմակերպության ապրանքաշրջանառության և դեբիտոր-կրեդիտորների հաշվառման գործընթացները • Վարել մանրածախ շրջանառության հաշվառումը • Կազմակերպել և վարել հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերի շրջանառությունը • Համակարգել ներքին և արտաքին գործարքները, ծրագրային տվյալների ստուգումը և ճշգրտումը • Պարբերաբար պատրաստել անհրաժեշտ ֆինանսական հաշվետվություններ և իրականացնել ֆինանսական վերլուծություններ • Մասնակցել Ընկերությունում գույքագրման աշխատանքներին • Անհրաժեշտության դեպքում փոխարինել բաժնի այլ աշխատակիցներին • Կատարված աշխատանքների վերաբերյալ կազմել համապատասխան հաշվետվություններ Ցանկալի հմտություններ՝ • Բարձրագույն կրթություն ֆիզիկամաթեմաթիկական, հաշվապահական, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտներում • Համապատասխան աշխատանքային փորձ կամ պրակտիկա • ՀՀ հաշվապահական ստանդարտների իմացություն • ՀԾ և 1C ծրագրերի իմացություն • Microsoft Office, e-invoicing ծրագրերի իմացություն • Վերլուծական մտածողություն և հետևողականություն Այլ նշումներ՝ Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը career շնիկ alfapharm.am էլ. փոստի հասցեին՝ նամակի թեմա (Subject) բաժնում նշելով պաշտոնի անվանումը:
Գտնել աշխատանք

#գործկա Tax Idea ընկերությունում

Ընկերություն՝ Tax Idea Էլ․ փոստ՝ info շնիկ taxidea.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Tax Idea հաշվապահական և խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությանն անհրաժեշտ է հաշվապահ: Այլ նշումներ՝ Աշխատանքային Պարտականություններ. -Մասնակցություն տարբեր ոլորտի ընկերությունների հաշվապահական հաշվառման վարման գործընթացին -Հաշվապահական խմբի ղեկավարի կողմից տրվող հանձնարարությունների կատարում -Հարկային և վիճակագրական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման գործընթացին մասնակցություն -Կառավարչական հաշվետվությունների պատրաստման գործընթացին մասնակցություն Անհրաժեշտ Հմտություններ. -Մասնագիտական կրթություն հաշվապահության, ֆինանսների ոլորտներում -Հաշվապահական ոլորտում աշխատանքային փորձը առնվազն 1-2 տարի -ՀՀ հարկային օրենսդրության նորմալ իմացություն -ՀԾ հաշվապահ ծրագրի նորմալ իմացություն -MS Office-ի նորմալ իմացություն (Word, Excel) -Պատասխանատվության բարձր զգացում -Սթրեսակայունություն -Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն -Նոր գիտելիքներ և փորձ ձեռքբերելու ցանկություն
Գտնել աշխատանք

#գործկա ընկերությունում

Ընկերություն՝ ՍՊԸ Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Հր․Ներսիսյան փող․, 14/1-3 Հեռախոս՝ 096 234 500, 011707807 Էլ․ փոստ՝ hr շնիկ iloft.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով զբաղվող ընկերությունը փնտրում է փորձառու Հաշվապահի՝ թափուր հաստիքը համալրելու նպատակով: Պարտականությունները՝ -Իրականացնել հաշվապահական հաշվառում, - Ներմուծման գործարքների հաշվառում (ԵԱՏՄ և 3-րդ երկրներ), - Պահեստի ապրանքների մուտքերի և ելքերի հաշվառում, - Բանկային հաշիվների շարժի մուտքագրում, -Գործընկերների դեբիտորների և կրեդիտորների վարում ՀԾ հաշվապահ ծրագրով , - Հաշվետվությունների կազմում, հաշիվ ապրանքագրերի դուրս գրում, -Ընթացիկ դրամական հոսքերի վերահսկողություն, -Ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում և փաստաթղթաշրջանառության վարում: Հմտություններ: ֆինանսական կամ տնտեսագիտական կրթություն, -աշխատանքային փորձը պարտադիր է, -ՀԾ հաշվապահ ծրագրի գերազանց իմացությունը պարտադիր է, -ՀԾ վաճառքի իմացությունը պարտադիր է, -Excel-ի գերազանց իմացություն, -Ռուսերենի իմացությունը պարտադիր է: - Աշխատանքի օպերատիվ կազմակերպման հմտություններ: Աշխատանքային ժամեր: 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, 09.00-18.00, կիրակի՝ հանգիստ: Աշխատավարձ՝ սկսած 120 000 Այլ նշումներ՝ Բոլոր համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr շնիկ iloft.am էլ.փոստի հասցեին:
Գտնել աշխատանք

#գործկա Standard Oil ընկերությունում

Ընկերություն՝ Standard Oil Էլ. փոստ՝ hr շնիկ standardoil.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-օպերատոր Պարտականություններ՝ - 1C ծրագրի վարում՝ ապրանքների մուտքագրում, ելքագրում - Հ/Ա դուրսգրում - տնօրենի այլ հանձնարարություններ՝ հաշվետվությունների կազմում Որակավորումներ և հմտություններ՝ - բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում) - 1С 8.2, 8.3 ծրագրի իմացություն - համակարգչային գիտելիքներ՝ MS Office՝ մասնավորապես Excel - e-Invoicing ծրագրի իմացություն՝ ցանկալի է - առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ ցանկալի է տվյալ հաստիքում - պատասխանատու, ուշադիր, կարգապահ - մինչև 35 տ. Այլ նշումներ՝ Ուշադրություն՝ ստեղծված իրավիճակում հարցազրույցների առաջին փուլը կիրականացվի տեսազանգի միջոցով: Խնդրում ենք ուղարկել Ձեր ռեզյումեն hr շնիկ standardoil.am էլ. փոստի հասցեին: Subject դաշտում նշեք հաստիքի և կայքի անվանումը, որտեղից տեղեկացել եք աշխատանքի վերաբերյալ: Այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37477461666 հեռախոսահամարով: Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 19.04.2020թ.:
Գտնել աշխատանք

#գործկա Գալաքսի Գրուպում

Ընկերություն՝ Գալաքսի Գրուպ Էլ. փոստ՝ hr շնիկ galaxygroup.am Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Պարտականություններ՝ • Պատասխանատու է ընդհանուր հաշվապահական հաշվառման, ֆինանսական գործառույթների և ընթացակարգերի վերահսկողության համար • Իրականացնում է կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառումը • Պատասխանատու է հաշվապահական տեղեկատվության վերլուծության համար • Համակարգում է կանխիկ գործարքների և բանկային գործառնությունների իրականացումը • Մշակում և պահպանում է ֆինանսական տվյալների բազաները • Պատրաստում է տարեկան ֆինանսական հաշվետվություններ • Ապահովում է ԱԱՀ-ի, շահութահարկի, եկամտային հարկի, գույքահարկի, հողի հարկի և այլնի վերաբերյալ ճշգրիտ և ժամանակին վիճակագրական և հարկային հաշվետվությունների կազմումը և ներկայացումը Պահանջներ՝ • Բարձրագույն կրթություն • Աշխատանքային փորձը 3 տարվա շինարարական ոլորտում • Համակարգչային գիտելիքներ, այդ թվում՝ Excel-ի և Հայկական Ծրագրեր-ի իմացություն, 1C • Հայաստանի Հանրապետության հարկային և աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն • Շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն • Թիմային աշխատանքի հմտություններ Այլ նշումներ՝ Ձեր առաջին քայլը՝ բոլոր այն թեկնածուները, ովքեր համապատասխանում են աշխատատեղի պահանջներին, կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել hr շնիկ galaxyconcern.am էլ. փոստի հասցեին՝ նշելով թեմայի վերնագրում «Գլխավոր հաշվապահ» պաշտոնը: Ձեր նամակի մեջ խնդրում ենք մի քանի նախադասությամբ նկարագրել այն, ինչ մենք պետք է լրացուցիչ իմանանք Ձեր հմտությունների և մասնագիտական փորձի մասին: Մեզ համար կարևոր է հասկանալ Ձեր վճռականությունը, իմանալ Ձեր տեսլականը:
Գտնել աշխատանք

#գործկա Բիգստեպ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Բիգստեպ ՍՊԸ Հասցե՝ ք.Երևան, Մանանդյան 33/27 Հեռախոս՝ 060500994 Էլ. փոստ՝ accounting շնիկ uno.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ • Տեղափոխման փաստաթղթերի արտահանում 1C-ից e-Invoicing ծրագիր • Դրամարկղային գործառնությունների հաշվառում • Գործուղման ծախսերի հաշվարկում և ձևակերպում • Հաշվապահությանն առնչվող փաստաթղթերի վարում • Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում Աշխատավարձ՝ 160 000 դրամ Այլ նշումներ՝ Աշխատանքային ժամերը՝ 09:30-18:00
Գտնել աշխատանք

#գործկա Երեմյան Փրոջեքթսում

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս Հասցե՝ Տերյան 8 Հեռախոս՝ 011508800 Էլ. փոստ՝ hr շնիկ yeremyanprojects.com Թափուր աշխատատեղ՝ Արտադրամասի գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Երեմյան Փրոջեքթսը փնտրում է Արտադրամասի գլխավոր հաշվապահ: Աշխատանքային պարտականություններ՝ - Իրականացնել հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմումն ու ներկայացումը - Գլխավորել նախահաշիվների կազմման սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձևերի նախապատրաստման և ընդունման հետ կապված աշխատանքները - Ապահովել կազմակերպության Արտադրամասի հաշվապահական հաշվառման և հաշվետվության արդյունավետ վարումը՝ հաշվառման աշխատանքների մաքսիմալ կենտրոնացվածության հիման վրա - Ապահովել ստացվող հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում - Ապահովել փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը և ճշտությունը, արտադրանքի ինքնարժեքի, կատարվող աշխատանքների (մատուցվող ծառայությունների) տնտեսապես հիմնավորված հաշվետվական հաշվարկների կազմումը - Իրականացնել վերահսկողություն հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների վրա - Ապահովել հաշվապահական հաշվառում իրականացնելու առաջադիմական ձևերի, մեթոդների և հաշվապահական ծրագրերի նախապատրաստումը և ներդրումը Պահանջվող որակավորումներ՝ - Բարձրագույն կրթություն - Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ - ՀԾ գերազանց իմացություն, Հարկային օրենսգրքի դրույթների վարժ իմացություն - Excel ծրագրի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի աշխատանքային մակարդակի իմացություն - ACCA հաշվապահական որակավորման համապատասխան աստիճանի առկայությունը համարվում է առավելություն Դիմելու գործընթաց՝ Վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ինքնակենսագրությունները ուղարկել hr շնիկ yeremyanprojects.com էլ. փոստին՝ նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:
Գտնել աշխատանք

#գործկա Արտ Լանչում

Ընկերություն՝ Արտ Լանչ Հեռախոս՝ 093130694 Էլ. փոստ՝ vahan.movsisyan շնիկ artlunch.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Կապան քաղաքում Աշխատանքի նկարագրություն՝ • Հաշվապահական հաշվառման վարում • Հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային դուրսգրում • Գնման ակտերի և այլ փաստաթղթերի կազմում • Բանկային փոխանցումների կատարում • Դրամարկղային գրքերի վարում • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում, փոխադարձ հաշվարկների, ակտերի պատրաստում • Նյութական արժեքների, հիմնական միջոցների և դրանց շարժերի հետ կապված գործառնությունների իրականացում • Գործուղման փաստաթղթերի կազմում և ձևակերպում • Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում • Անհրաժեշտության դեպքում՝ թիմակիցներին աջակցում և փոխարինում Պահանջներ՝ • Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն • Աշխատանքային օրենսգրքի հիմնական դրույթների իմացություն • Հայկական ծրագրերի (ՀԾ ձեռնարկություն, ՀԾ 7), Word և Excel (բանաձևերի կիրառական իմացություն) ծրագրերի աշխատանքային հմտություններ • Աշխատանքային փորձ՝ տվյալ ոլորտում (նվազագույնը 3 տարի) • Պլանավորման և կազմակերպչական հմտություններ • Հաղորդակցման գերազանց հմտություն Աշխատավարձ՝ Պայմանագրային
Գտնել աշխատանք

#գործկա Սիս Նատուրալ ՓԲԸ-ում

Ընկերություն՝ Սիս Նատուրալ ՓԲԸ Հասցե՝ ք.Երևան, Հաղթանակ 1 փողոց 1/7 Հեռախոս՝ 055386828 Էլ. փոստ՝ accountant շնիկ sisnatural.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահի օգնական Աշխատանքի նկարագրություն՝ Աշխատավարձի հաշվարկ, ստացված և դուրս գրված հաշիվների մուտք-ելք, ներմուծում, արտահանումների ձևակերպումներ և այլն Աշխատավարձ՝ 150 000 դրամ Այլ նշումներ՝ Աշխատանքային փորձը արտադրական ոլորտում կդիտվի որպես առավելություն: