Category: Ա/Ձ, Ֆիզ. անձ

ԱՁ գործունեության վերսկսում

Աննա․

Բարև Ձեզ, կարո՞ղ եք ինձ օգնել սկզբնական շրջանում, առաջին անգամ եմ ԱԱՀ-ով աշխատում։ ԱՁ բացվել է մոտ 8 տարի առաջ որպես հագուստ վաճառող, բայց բացվել էր զուտ վարկ վերցնի, երբեք գործունեությամբ չի զբաղվել, ներկայացրել էր որպես շրջհարկով կազմակերպություն, մեկ տարի հետո վարչական է վճարել, հիմա դարձել է ԱԱՀ վճարող։ 01.08.2022-ից սկսում է այլ գործունեությամբ աշխատել, պե՞տք է հարկային հայտ ներկայացնել, որ գործունեություն է սկսվում, թե միայն ՀԴՄ միացնելով արդեն պարզ էր, և մի հարց էլ՝ ԱՁ-ի մոտ հնարավո՞ր է հաստիք զբաղեցնել, թե՞ ոչ։

Իսկ եթե ԱՁ աշխատում է ԱԱՀ -ով, վաճառքը կատարվում է և՜ ՀԴՄ-ով, և՜ հաշիվ ֆակտուրայով: Հարցս հետևյալն է՝ 20% պիտի վճարեմ և՜ ՀԴՄ վաճառքից, և՜ հֆ-ի՞ց։

Կարդալ ավելին ԱՁ գործունեության վերսկսում

Էլեկտրոնային դիմում ներկայացնելու հետ կապված

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ բացվել է 2014 թվականից, բայց գործունեություն չի ձեռնարկվել, իսկ 01.08.2022թ. որոշել ենք աշխատենք, հիմա բացել ենք e-invoicing և օնլայն հաշվետվությունը, բայց չեմ կարողանում հայտարարություն տամ, որ աշխատելու ենք շրջհարկով և ՀԴՄ գրանցեն, ֆայլերը ակտիվ չեն: Կարո՞ղ եք ուղղություն ցույց տալ՝ ի՞նչ անեմ։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Էլեկտրոնային դիմում ներկայացնելու հետ կապված

Ա/Ձ հարկեր

Մարի.

Հարգելիներս, հարցս հետևյալն է. շրջհարկով աշխատաող ԱՁ-ն, որը չունի գրանցված աշխատող, պետք է պարտադի՞ր վճարի ամսական/կամ տարեկան կտրվածքով 5 000դրամ եկ.հարկ և 5 000դրամ սոց վճար։ Եվ երկրորդ հարցս. այդ վճարները ո՞ր ձևի հաշվետվության մեջ պետք է ցույց տա ու ի՞նչ ժամկետներում: Շնորհակալ եմ նախապես:

Կարդալ ավելին Ա/Ձ հարկեր

Հարկային դաշտի ընտրություն

Անուշ.

Եթե ԱՁ-ն զբաղում է հեծանիվների վարձույթով/վարձակալությամբ: Արդյո՞ք կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Կարդալ ավելին Հարկային դաշտի ընտրություն

Նվազեցում շրջանառության հարկից

Ռոման.

Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը զբաղվում է առևտրով՝ շրջանառության հարկի դաշտում: Ձեռքբերված ապրանքի մասով ունի ստացված ապրանքի հաշիվ և տվյալ ապրանքի բեռնափոխադրման հաշիվ: Արդյո՞ք Ա/Ձ-ն իրավունք ունի նվազեցվող գումարի մեջ ներառել բեռնափոխադրման ծախսը և պակասեցնել շրջանառության հարկից:

Կարդալ ավելին Նվազեցում շրջանառության հարկից

Ա/Ձ մայրության նպաստ

Ժաննա.

Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը առևտուր է իրականացնում և աշխատում է միկրոյով, գրանցված աշխատող չունի։ Եթե գնալու է ֆիզ. արձակուրդ՝ դեկրետ, պե՞տք է դադարեցնի Ա/Ձ, որպեսզի ստանա ֆիզ. արձակուրդի գումարը, և կխնդրեի մոտովոր չափը ստանալիք գումարի:

Կարդալ ավելին Ա/Ձ մայրության նպաստ

Կանխիկ վաճառք

Արտյոմ․

Շինարարական ընկերությունը իր արտադրամասից վաճառում է բետոնե պատրաստվածքներ՝ ֆիզ. անձին դուրս գրելով հարկային հաշիվ: Ասացեք խնդրեմ՝ հուլիսի 1-ից վճարումը կարո՞ղ է ընկերությունը ստանալ կանխիկ, եթե վաճառքը չի գերազանցում 300 000 ՀՀ դրամը։

Կարդալ ավելին Կանխիկ վաճառք

Ներմուծման սահմանաչափ ֆիզ․ անձի համար

Անուշ․

Բարև Ձեզ, ես պատվիրում եմ տարբեր ապրանքներ aliexpress.com կայքից, ուզում եմ իմանալ՝ գումարային ինչքա՞ն գումարի չափով կարող եմ որպես ֆիզ անձ: Ե՞րբ է գանձվում մաքսային վճար կամ հարկ։ Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ներմուծման սահմանաչափ ֆիզ․ անձի համար

Ազատում

Մարինե.

Բարև Ձեզ: Ես ուզում եմ իմ Ա/Ձ գրանցված աշխատողին ազատել՝ կօգնե՞ք:

Կարդալ ավելին Ազատում

Ա/Ձ դադարեցում

Գոհար.

Բարև ձեզ։
Մի երկու ամիս առաջ Ա/Ձ եմ բացել, բայց ոչ մի գործարք չեմ կատարել։ Այսինքն՝ չեմ «աշխատացրել»։ Փակելու դեպքում գումար պե՞տք է վճարենք։

Կարդալ ավելին Ա/Ձ դադարեցում

Ա/Ձ հարկեր

Վիլեն.

Բարև ձեզ։ Ես ուզում եմ հագուստ բերեմ և վաճառեմ։ Ա/Ձ բացելու դեպքում ի՞նչ հարկեր եմ վճարում։

Կարդալ ավելին Ա/Ձ հարկեր

Կանխիկի ստացում մինչև 300 000 դրամ

Արա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ընկերությունը ֆիզիկական անձանց տվյալներով դուրս է գրում հաշվարկային փաստաթուղթ, և գումարը չի գերազանցում 300 000 դրամը, արդյո՞ք չի կարող դա կանխիկ ստանալ, այլ պետք է փոխանցվի միայն հաշվարկային հաշվին։

Կարդալ ավելին Կանխիկի ստացում մինչև 300 000 դրամ

Հյութերի և ջրեղենի վաճառք

Անի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:

Ցանկանում ենք բացել Ա/Ձ և վաճառել հյութեր և ջրեղեն: Ա/Ձ ունենալու է 1 աշխատող: Ապրանքը ստանալու ենք ՀՖ-ով մոտավոր 4-5 միլոնի, որից մոտավոր 1.5-2 միլոինը իրացվելու է ՀՖ-ով: Ի՞նչ հարկատեսակով է կլինի ճիշտ աշխատել, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել, և անհրաժե՞շտ է արդյոք ՀԴՄ տեղադրվի։

Շնորհակալություն։

Կարդալ ավելին Հյութերի և ջրեղենի վաճառք

Գործունեության հասցե

Հակոբ.

Ա/Ձ կարո՞ղ է գործունեության հասցե նշել մի հասցե, բայց գործել այլ հասցեում։

Կարդալ ավելին Գործունեության հասցե

Գործունեության դադարեցման հետ կապված

Սոֆյա.

Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ն որոշել է ժամանակավոր դադարեցնել իր գործունեությունը, սակայն ունի մեկ աշխատող ով գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, կարո՞ղ է արդյոք դեկրետայինի գումար հաշվարկել նրան գործունեության դադար տալուց հետո ներկայացրած երկրորդ երեխայի համար:

Կարդալ ավելին Գործունեության դադարեցման հետ կապված

Աշխատանքային ստաժ

Դուստրիկ․

Եթե Ա/Ձ-ն աշխատում է միկրոձեռնարկության դաշտում, որն ունի վարձու աշխատողներ, արդյո՞ք վարձու աշխատողներին աշխատանքային ստաժ է հաշարկվում։

Կարդալ ավելին Աշխատանքային ստաժ

Հարկային դաշտի փոփոխություն

Անի.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք. եթե Ա/Ձ-ն բացվել է 2 ամիս առաջ և միկրոյի հայտ է ներկայացրել, կարո՞ղ է արդյոք այս պահին փոխել հարկատեսակը և համարվել ԱԱՀ վճարող: Եթե այո, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում այս պահին և ի՞նչ հարկեր է ձևավորվում, եթե դեռ գործունեություն չի ծավալելու: Շնորհակալ եմ կանխավ:

Կարդալ ավելին Հարկային դաշտի փոփոխություն

Մայրության նպաստի հաշվարկ

Արփինե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել՝ ճի՞շտ եմ հաշվել արդյոք մայրության նպաստ միկրոհամակարգում աշխատող վարձու աշխատողի համար։ Բյուլետեն` 13.06.2022- 30.10.2022, գրանցված է ԱՁ – ում 12.01.2022թ.-ից, աշխատավարձը ամսական 78 000 դրամ, այլ գործատուի մոտ գրանցված չի եղել։

78 000 * 5 = 390 000 (միջ. աշխ. հաշվ. համար հիմք հանդիսացող եկամտի չափ)
43 038 (միջ. աշխ. չափ)
43 038 ÷ 30,4 = 1415 (միջ. օրական)
1 415 * 140 = 198 201 (նպաստի չափ)
198 201 – 5 000 (եկամտային հարկ) = 193 201 (վճ. ենթակա նպաստ)

Կարդալ ավելին Մայրության նպաստի հաշվարկ

Ա/Ձ բացելու հետ կապված

Աշոտ․

Բարև Ձեզ։
Խնդրեմ մեկ հարցով կարո՞ղ եք օգնել ինձ։ Կասեք՝ հնարավո՞ր է երկրորդ անձը իմ անունով Ա/Ձ գրանցել, թե՞ իմ ներկայությունը պարտադիր է։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ա/Ձ բացելու հետ կապված

Գերծունեության վերսկսման հայտ

Արփինե.

Բարև Ձեզ։ Եթե միկրոհամակարգում աշխատող Ա/Ձ-ն ապրիլին դադար է տվել,և 01.06-ից վերսկսելու հայտ է տալու, էլ կարիք չկա չէ՞ 257 ձև ուղարկելու, 2022-ի համար արդեն տվել ենք։

Կարդալ ավելին Գերծունեության վերսկսման հայտ

Ձեռագործ աշխատանքների առցանց վաճառք

Սոնա.

Բարև Ձեզ: Ցանկանում եմ տնային պայմաններում ձեռագործ պայուսակներ, տիկնիկներ պատրաստել և վաճառել համացանցով (հավանաբար ինստագրամյան էջով): Խնդրում եմ ասել. Ա/Ձ բացելուց ի՞նչ հարկեր/տուրքեր/, վճարներ պետք է վճարել և արդյո՞ք հնարավոր է ձևակերպել որպես միկրոձեռնարկություն ու դրա վճարումները ինչո՞վ են տարբերվում։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ձեռագործ աշխատանքների առցանց վաճառք

ՀԴՄ առկայություն

Գրիգոր.

Բարև Ձեզ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող համակարգչային դասընթացներ իրականացնող ֆիզիկական անձը ո՞ր դեպքում կարող է ՀԴՄ չունենալ: Խնդրում եմ պատասխանելու դեպքում, եթե հնարավոր է, օրենքի հղում ուղարկել: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀԴՄ առկայություն

Հարկային դաշտի փոփոխություն

Սուրեն.

Հարգելի հաշվապահներ, 2021 թվականին գրանցել եմ անհատ ձեռնարկատեր և գործել եմ միկրոձեռնարկության հարկման դաշտում՝ մանրածախ առևտրի ոլորտում: 2022 թվականի մայիսի 24-ին ստացել եմ ծանուցում՝ պետեկամուտների կոմիտեից, այն մասին, որ համաձայն օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետի 2021 թվականից չեմ համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և առաջարկել են ներկայացնել 2021 թվականի, ինչպես նաև 2022 թվականի առաջին եռամսյակի ԱԱՀ հաշվարկներ: Խնդրում եմ պարզաբանեք՝ տվյալ ժամանակահատվածի համար ես պե՞տք է նաև վճարեմ օրենսգրքի 125-րդ հոդվածի 3 մասով սահմանված շահութահարկը՝ 5000 դրամի չափով, և նույն ժամանակահատվածի համար սահմանված պարտադիր կուտակայինի դրույքաչա՞փը:

Կարդալ ավելին Հարկային դաշտի փոփոխություն

Ա/Ձ զբաղվում է նկարչության դասավանդմամբ

Նվարդ.

Բարև Ձեզ: Ես ունեմ Ա/Ձ, որը զբաղվում է նկարչության դասավանդմամբ: Ինչպե՞ս է ճիշտ իրականացնել վճարումը, ՀԴՄ-ի առկայությունը պարտադի՞ր է:

Կարդալ ավելին Ա/Ձ զբաղվում է նկարչության դասավանդմամբ

Հացաբուլկեղենի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ

Արփինե.

Բարև Ձեզ։ Հացաբուլկեղենի, հրուշակեղենի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն գործում է միկրոբիզնեսի հարկման համակարգում և վաճառք է իրականցնում տեղում։ Այժմ ցանկանում է արտադրամասին կից տարածքը օգտագործել որպես վաճառակետ և արտադրանքը իրացնել այնտեղ, հնարավոր է տեղադրեն նաև 2-ից 3 սեղան տեղում սնվելու համար։ Այդ դեպքում պե՞տք է արդյոք անցնել շրջհարկի դաշտ, և այդ դեպքում հարկվելու՞ են որպես հանրային սնունդ 6%-3%, թե՞ որպես արտադրություն 3,5%: Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Հացաբուլկեղենի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ

ՏՏ ոլորտի Ա/Ձ

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։ ԱՁ աշխատում է շրջհարկով, ՏՏ ոլորտում։ Արդյո՞ք պետք է ինքնահաշիվ դուրս գրի, մատուցման ծառայությունը ԱՄՆ է եղել և արդյո՞ք պետք է վճարել ոչ ռեզիդենտի հարկ՝ եռամսյակային կտրվածքով, և հաշվետվություն ոչ ռեզիդենտի։

Կարդալ ավելին ՏՏ ոլորտի Ա/Ձ

Ոչ ռեզիդենտ Ա/Ձ հարկեր

Հովհաննես.

Բարև ձեզ:
ՏՏ ոլորտում աշխատող ոչ ռեզիդենտ Ա/Ձ հարկեր և հաշվետվություններ։
1․ ՏՏ ոլորտում աշխատող ոչ ռեզիդենտ Ա/Ձ (հավաստագիր ունի, աշխատում է հարկման ընդհանուր համակարգում) ի՞նչ հարկեր է վճարոմ։
2․ Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել հարկային մարմին, և եթե կան հաշվետվություններ, որոնք պետք է հանձնել ՏՏ Նախարարություն (ամսական, եռամսյակային, տարեկան), խնդրում են ասել։
Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։

Կարդալ ավելին Ոչ ռեզիդենտ Ա/Ձ հարկեր

Եկամտային հարկի պարտավորություն

Գայանե․

Բարև Ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ եթե ֆիզ․ անձը ծառայություն է մատուցել կազմակերպությանը, ինչքա՞ն եկամտային հարկ պետք է վճարվի, և եկամտային հաշվետվության 2-րդ բաժնում ո՞ր կոդի տակ պետք է լրացվի։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Եկամտային հարկի պարտավորություն

Փաստաբանական ծառայություններ

Մելինե․

Բարև Ձեզ։ Փաստաբանական ծառայություններ մատուցող ԱՁ-ն ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի և ե՞րբ։ Գործունեությունը նոր է սկսվում, ինքնուրույն հնարավո՞ր է գլուխ հանել։

Կարդալ ավելին Փաստաբանական ծառայություններ

Ա/Ձ դադարեցում

Մհեր.

Բարև Ձեզ։ Ես Ա/Ձ եմ բացել ամսի 21-ին, որպեսզի աշխատացնեմ ֆրեշի կետ, հետո ամսի 4-ին հարկային դաշտ եմ մտել՝ դիմում եմ տվել, բայց այդ ֆրեշի կրպակը, որ պետք է վարձակալեի, վաճառվել է։ Եվ հիամ չեմ աշխատելու ու այսօր պակելու եմ Ա/Ձ։ Ուզում եմ հասկանալ՝ ինչ մուծումներ պետք է անեմ փակելուց և քանի՞ ամսվա համար։ Հաշվապահս ասում է, որ 2 ամսվա մուծում պետք է անեմ, բայց կոպիտ ասած հարկային դաշտ մտել եմ 10 օրով։ Օգնեք հասկանամ։

Կարդալ ավելին Ա/Ձ դադարեցում