
ԱՁ-ն զբաղվում է կահույքի արտադրությամբ և իրացմամբ
Լիլի.
Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ, հուշեք. ԱՁ-ն գործում էր որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, զբաղվում էր կահույքի արտադրությամբ և իրացմամբ, այժմ կարո՞ղ է հանդես գալ որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, թե՞ մտնելու է շրջ. հարկի դաշտ:
Կանխավ շնորհակալ եմ:

Կարելի՞ է արդյոք փոխել ներկայացրած հայտարարությունը
Արևիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես ԱՁ եմ, այս տարվա սկզբից հարկային ծառայություն եմ ներկայացրել շրջանառության հարկով աշխատելու հայտ, բայց իմ առևտրի շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, կարո՞ղ եմ այն փոխել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտով:

Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու ԱՁ-ն
Անի.
Բարև ձեզ: Կխնդրեմ՝ օգնեք հասկանալ. եթե ցանկանում եմ ԱՁ բացել՝ իրավաբանական անձին սնունդ մատակարարելու համար, ինչպիսի՞ հարկատեսակներով պետք է հարկվել, և կա՞ արդյոք տարբերություն միայն առաքումով աշխատելու դեպքում:

Ներմուծվող ապրանքի մաքսազերծում
Հակոբ.
Հարգելի գիտակ հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք!!!
Արդյո՞ք հնարավոր է ԱՁ-ով արտասահմանյան օնլայն խանութից ապրանք ներմուծել և մաքսազերծել ինվոյսով, ոչ թե շուկայական գնով։ Ներմուծվող ապրանքը ակցիզավորման ենթակա է։
Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք անձը կստանա նպաստ
Արուս.
Բարև ձեզ: 31 շաբաթական հղի եմ, և բյուլետենը արդեն բացվել է: Ունեմ Ա/Ձ ընտանեկան ձեռնարկատիրություն, որը սոց. չի վճարում, 3 ամիս է գրանցված աշխատող եմ այլ Ա/Ձ-ում, նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատում եմ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կստանամ ֆիզ. արձակուրդի գումարը և աշխատող մայրերի՝ երեխայի խնամքի նպաստը (18 000 դրամը):

ԱՁ-ի գործունեությունը դադարեցվել է
Անահիտ.
Բարև ձեզ: Եթե ԱՁ-ի գործունեությունը կասեցվել է, բայց տարվա կեսին, և չի հանձնվել սոց.-ի հաշվետվություն, ի՞նչ պետք է արվի:
Կանխավ շնորհակալություն:

Ա/Ձ-ն զբաղվում է ծաղկաբուծությամբ
Նարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: Ա/Ձ եմ և զբաղվում եմ ծաղկաբուծությամբ, ջերմոցիս սածիլները ներկրում եմ, հետո աճեցնում և վաճառում, տարեկան շրջանառությունս չի գերազանցում 13 000 000 դրամը, ունեմ 3 աշխատող: Կարո՞ղ եմ արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, բացի աշխատողների 5 000 դրամից և 1 000 դրամ դրոշմանիշային վճարից, աշխատողի համար որքա՞ն սոց. վճար պետք է վճարեմ:

Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու ԱՁ-ն
Դավիթ.
Եթե ԱՁ-ն ունի հյուրանոցային 3 սենյակ և ռեստորան միևնույն տարածքում, ի՞նչ հարկատեսակով է հարկվելու:

Ֆիզ․ անձը մատուցում է տաքսի ծառայություն
Մարինե.
Բարև ձեզ: Ֆիզիկական անձը թեթև մարդատար մեքենայով ծառայություն մատուցելու դեպքում ի՞նչ հարկով է հարկվում:

Հնարավո՞ր է արդյոք գրանցել ՀԿ
Սերգեյ.
Բարև ձեզ: Շնորհավոր անցած տոները:
Ինձ հետաքրքրում է ՀԿ-ի գրանցումը: Ես 2013 թվականին գրանցել էի ԱՁ, սակայն մի քանի տարի հետո կասեցրել էի գործունեությունը, չեմ դադարեցրել: Հանդիսանում եմ Ռուսաստանի քաղաքացի և ունեմ կացության քարտ: Արդյո՞ք հնարավոր է գրանցել ՀԿ այս պարագայում: Ես կարո՞ղ եմ ունենալ և՛ ԱՁ, և՛ ՀԿ: Շնորհակալություն:

Ի՞նչ դիմում պետք է ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար
Արփինե.
Բարև ձեզ: Ընտանեկան ձեռնարկատիրությամբ ԱՁ-ն, որը զբաղվում է արտադրական գործունեությամբ, միկրոձեռնարկատիրության համար որևէ դիմում պետք է գրի՞ և նոր աշխատող գրանցելու համար միայն աշխատողի հա՞յտն է լրացվում, և միայն 5 000 դրամ յուրաքանչյուր վարձու աշխատողի համար պետք է վճարի ու վե՞րջ, կա՞ այլ պարտավորություն: Շնորհակալ եմ:

Պատճենահանման գործունեությունը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն
Նաիրա.
Շտապ է, խնդրում եմ, շտապ արձագանքեք: Ա/Ձ-ի գործունեությունը քսերոքս անելն է, կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատեր, ֆ-կա չի տալիս:

Ի՞նչ փոփոխություններ կլինեն ինքնազբաղված անձի գործունեության համար
Գայանե.
Բարև ձեզ: Ես ձեռագործ պայուսակներ եմ պատրաստում տանը, իրացնում եմ սոցիալական կայքերի միջոցով: 2018թ. գրանցվել եմ որպես ինքնազբաղ գործունեություն իրականացնող անձ, հարկեր չեմ վճարել, հաշվետվություններ չեմ ներկայացրել: Խնդրում եմ, ասեք՝ ըստ նոր օրենքի՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց հետո ի՞նչ փոփոխություններ կլինեն տվյալ գործունեության իրականացման համար:

Արդյո՞ք անհատ ձեռնարկատեր լինելու ժամանակահատվածը կհաշվառվի աշխատանքային ստաժում
Շուշանիկ.
Բարև ձեզ։ Ո՞վ կարող է ինձ օգնել. ԱՁ-ն աշխատողներ չունի, աշխատել է շրջ. հարկով, 2020թ.֊ից համարվելու է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և վճարելու է միայն տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար։ Ինչպե՞ս անել, որ ստաժ հաշվարկվի, եթե կամավորական սկզբունքով վճարվի ամսական 5 000 դրամ սոց. վճար և 5 000 դրամ կուտակային, արդյո՞ք կհաշվարկվի ստաժ, և արդյո՞ք հարկավոր է որևէ դիմում գրել։ Առհասարակ ի՞նչ պետք է անել, որ ստաժ հաշվարկվի անհատ ձեռներեցի գործունեությունը։ Շնորհակալ եմ նախապես:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ
Մարինե.
Հարգելի հաշվապահներ, հարցս շտապ է, խնդրում եմ պատասխանել՝ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն, բացի աշխատողների եկամտային հարկից, սոց. վճարից, ուրիշ ի՞նչ հարկ է վճարում տարեկան՝ շահութահա՞րկ, թե՞ եկամտային հարկ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն, բացի յուրաքանչյուր աշխատողի համար 5 000 դրամ եկամտային հարկից և 1 000 դրամ դրոշմանիշային վճարից, որքա՞ն սոց. վճար է վճարում իր համար և աշխատողի համար:

ԱՁ-ն պետք է ներկայացնի ճշգրտված հաշվետվություն
Աննա.
Բարին բոլորին: ԱՁ-ի համար 6 ամիս մուծել եմ արտոնագրային վճար, բայց գործունեություն չեմ իրականացրել ՀԴՄ սարք չունենալու պատճառով: 2 եռամսյակ ներկայացրել եմ շրջանառության հարկի հաշվետվություն 0-ականով: Հարկայինից պահանջում են ճշգրտված հաշվետվություն արտոնագրային եկամուտների վերաբերյալ: Ի՞նչ խորհուրդ կտաք: Եվ ավտոտեխսպասարկումը միկրոբիզնեսի ռեժիմի անցնելու՞ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Ինչպե՞ս է հարկվելու ԱՁ-ն
Նարինե.
Ես բացել եմ ԱՁ և պետք է առուվաճառքի պայմանագրով ձեռք բերեմ ապրանք ֆիզիկական անձից, որքա՞ն է լինելու որպես գործակալ իմ վճարվելիք հարկը, արդյո՞ք 20 տոկոս:

Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Լուսինե.
Բարև ձեզ։ Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում․
Մատնահարդարման սրահը 2 ամիս իրականացրել է նյութերի վաճառք, բայց այլևս չի իրականացնելու վաճառք, կատարվելու է նյութերի ներմուծում միայն սրահի օգտագործման համար։ Կարո՞ղ է 2020թ․-ից ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նշեմ, որ 24 մլն-ի շեմը չի գերազանցում։

ԱՁ-ն աշխատում է իր անձնական բանկային հաշվով
Արփինե.
Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն օգտագործում է իր անձնական բանկային հաշիվը, ի՞նչ խնդիրներ դա կարող է առաջացնել: Արդյո՞ք կա արգելք աշխատելու անձնական հաշվի միջոցով, եթե բոլոր հարկերը պատշաճ վճարվում ու հայտարարագրվում են: Շնորհակալություն:

Արդյո՞ք գործունեությունը կհամարվի միկրոձեռնարկատիրություն
Անահիտ.
Հրատարակչական այլ գործունեությամբ ԱՁ-ն՝ J.58.19.0 դասիչով, միկրոձեռնարկատիրություն համարվելու՞ է, թե՞ ոչ:
Վերջին մեկնաբանություններ