Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի հաշվարկի վերաբերյալ

Նոնա. Բարև ձեզ: Հարցս վերաբերում է շրջանառության հարկի հաշվարկին: 232 ձևում շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի կողմից մատուցված իրավաբանական ծառայությունները ո՞ր դաշտում պետք է լրացվեն՝ 5.1. առք ու վաճառքի՞, թե՞ 16. այլ գործունեության: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն մատուցում է ծառայություններ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը

Հայկ. Բարև ձեզ։ 2019թ. հունիս ամսից մատուցում եմ ծառայություններ ՀՀ-ից դուրս գտնվող ոչ ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպությանը, որի հետ ունեմ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր 1 տարով։ Պայմանագրում նախատեսված է, որ, հիմնվելով Ա/Ձ-ի կողմից տրված invoice-ի վրա, յուրաքանչյուր ամսվա համար պետք է ստանամ համապատասխան վարձատրությունը՝ մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը։ Մանրամասն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Աշխատանքային ստաժի վերաբերյալ

Անի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերում է աշխատանքային ստաժին: 1. Քանի՞ տարվա ստաժ են հաշվարկվում բակալավրն ու մագիստրատուրան, եթե ուսումն ավարտելուց 3 ամիս անց անցել եմ աշխատանքի: Դրա համար պե՞տք է բուհի կողմից լրացվեր գրքույկը: 2. Երեխայի խնամքի արձակուրդի շրջանը և՞ս ստաժ է համարվում և որքա՞ն է հաշվարկվում: 3. Ա/Ձ-ով եմ գործունեություն ծավալել նախքան երեխայի խնամքի արձակուրդի մեջ գտնվելը, այժմ Ա/Ձ-ն դադարեցված է: Ե՞րբ կարող եմ լուծարել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն դադարեցրել է իր գործունեությունը

Արմեն. Բարև ձեզ: Ես 2018 թվականի հունվարի 17-ին հաշվառումից հանել եմ իմ ԱՁ-ն, 2017 թվականի տարեկան հաշվետություն չներկայացնելու համար 20 000 տուգանք է եկել, և գործն ուղարկել են ՀՀ ԴԱՀԿ: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի հաշվարկ

Արփեն. Բարև ձեզ: ԱՁ-ի շրջանառության հարկի հաշվարկը կատարելիս աշխատողների աշխատավարձերն է՞լ են հաշվվում, թե՞ հանվում են, միայն մնացած եկամուտն է հարկվում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը մատուցել է վճարովի ծառայություններ

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել խորհրդի կարգով: Ես մատուցել եմ վճարովի ծառայություններ, սակայն դեռ պայմանագիր չի կնքվել: Հարց` պայմանագիրը կնքվում է աշխատանքի ավարտից հետո՞, թե՞ նախապես, և ի՞նչ սկզբունքով է հարկվում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նորաբաց ԱՁ-ն տարածք է վարձակալել

Մարիամ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: Նորաբաց ԱՁ-ն վարձակալությամբ տարածք է վերցրել իր գործունեությունը իրականացնելու համար: Վարձակալական պայմանագիրը ո՞ր կարգի համաձայն պետք է կնքվի: Արդյո՞ք նոտարի միջամտությունը պարտադիր է, և դա որպես ԱՁ-ի ծախս երևալու՞ է հաշվետվությունում: Եվ եթե այո, ապա նորաբաց ԱՁ-ն, եթե չի հասցնում 20 օրվա ընթացքում կնքել պայմանագիրը, պե՞տք է տուգանք վճարի: Պե՞տք է արդյոք գրանցել վարձատուին, որ իրեն վճարված ամսավճարները երևան: Վարձավճարների գծով ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է բանջարեղենի առևտրով

Մարիամ. Բարև ձեզ։ Բանջարեղենի առևտրով զբաղվող խանութը գրանցված է որպես ԱՁ։ Ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարվեն։ Արդյո՞ք տարածքի վարձակալության վճարը նույնպես հարկվելու է։ Կա՞ն արդյոք հաստիքներ, որոնք պարտադիր պետք է գոյություն ունենան։ Կարո՞ղ է հաշվապահությունը իրականացվել Excel-ով, թե՞ պարտադիր հաշվապահական ծրագիր պետք է լինի։ Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առաջանու՞մ են արդյոք հարկային պարտավորություններ

Սերգեյ. Բարև ձեզ: 240 հաշվետվության մեջ 3-րդ բաժնում «այո» կամ «ոչ» պատասխանի դեպքում առաջանու՞մ են արդյոք հարկային պարտավորություններ շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ի համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է գրանցվել որպես ԱՁ

Անի. Բարև ձեզ: Ես զբաղվում եմ ձեռագործությամբ և ուզում եմ ԱՁ բացել, արտոնագրային ո՞ր ծառայության տակ է գրանցվելու, և ինչքա՞ն պետք է վճարեմ հարկ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվելու գործունեությունը

Հասմիկ. Բարի օր: Ցանկանում եմ աճեցրած բույսերը դնել վաճառքի խանութներում: ԱՁ բացելուց հետո ինչպե՞ս կհարկվի գործունեությունս: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ վճարումներ է կատարում Ա/Ձ-ն մաքսազերծման ժամանակ

Սարգիս. Բարև ձեզ: Ցանկանում եմ 3-րդ երկրից հագուստ ներմուծել Հայաստան Ա/Ձ-ի համար, ուզում եմ իմանալ ի՞նչ վճարումներ եմ անելու մաքսազերծման ժամանակ, քանի՞ տոկոս և ի՞նչ հարկով եմ հարկվելու հետագայում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարսավիրական գործունեություն իրականացնելու համար

Սիլվա. Խնդրում եմ ասել՝ վարսավիրական գործունեություն իրականացնելու համար բացի արտոնագրային վճարից ի՞նչ վճարներ է կատարելու ԱՁ-ն: