
ԱՁ կնքել է վարձակալության պայմանագիր
Գայանե.
Ողջույն, ես ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ` խմորեղենի արտադրությամբ։ Մինչև այժմ ներկայացրել եմ միայն տարեկան հաշվետվություններ, հարկ չեմ վճարել։ Գրանցված աշխատողներ չունեմ։
Այժմ վարձակալում եմ տարածք, որի վարձակալության գնի 10 %-ը պետք է վճարեմ որպես եկամտահարկ։
Հարց 1․ Ավելանու՞մ են արդյոք ամսական հաշվետվություններ տարածքի հետ կապված։ Եթե այո, էլեկտրոնային հաշվետվությունների ո՞ր բաժնում պետք է դա լրացվի։
Հարց 2․ Ո՞ր հաշվին եմ վճարում վարձակալության եկամտային հարկը։
Շնորհակալ եմ։

Հնարավո՞ր է կատարել ԱՁ անվանափոխություն
Հովսեփ.
Բարև ձեզ: Հնարավո՞ր է կատարել ԱՁ անվանափոխություն, և եթե այո, ի՞նչ է հարկավոր դրա համար:

Ինչպե՞ս պետք է գրանցվել որպես ԱՁ
Արտակ Փ.
Բարև ձեզ: Ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ: Ինչպե՞ս պետք է դա իրականացնել:

Օրենքի փոփոխությունից հետո պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ինչքա՞ն գումար պետք է վճարել
Ալինա Ռ.
Բարև ձեզ: 4 տարի առաջ, եթե հիշողությունս չի դավաճանում, դիմում եմ գրել պարտադիր կուտակայինից հրաժարվելու համար: Այժմ ունեմ ԱՁ, բացի ինձանից այլ աշխատող չունեմ և վճարում եմ կենսաթոշակային 5 000 դրամ: Ցանկանում եմ իմանալ` այժմ օրենքի փոփոխությունից հետո պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Նախապես շնորհակալ եմ հարցին պատասխանելու համար:

Արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ
Գրիգոր Ս.
Բարև ձեզ:
Ինձ մի հարց է հետաքրքրում. վաճառել եմ սեփական բնակարանս, այնուհետև գնել նորը և նորից ուզում եմ վաճառել, անցել է մոտ 6 ամիս, հարկ վճարելու՞ եմ, թե՞ ոչ:

Ի՞նչ է անհրաժեշտ ԱՁ բացելու համար
Տիգրանուհի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ հուշել` ի՞նչ է անհրաժեշտ ԱՁ բացելու համար: Եվ սկզբնական շրջանում ինչի՞ վրա է պետք մեծ ուշադրությունը դարձնել` խնդիրներից խուսափելու համար:

ԱՁ բացելու համար որքա՞ն գումար է հարկավոր
Սարգիս Դ.
Բարև ձեզ, կասե՞ք խնդրեմ` ԱՁ բացելու համար որքա՞ն գումար է հարկավոր:

Գեղեցկության սրահ բացելու համար
Լուսինե.
Բարև ձեզ: Մի հարց ունեմ. ուզում եմ ԱՁ բացեմ և գեղեցկության սրահ բացեմ: Հարկը ինչպե՞ս պետք է վճարեմ` տարածքի քառ. մետրով, թե՞ ՀԴՄ հսկիչ սարք են տալիս եկամտի տոկոսով:

Անձը մշակում է սեփական ֆերմայի կաթը
Արամ.
Խնդրում եմ նշեք, եթե կան, ԱՁ-ի հարկային պարտավորությունները, եթե մշակում եմ իմ ֆերմայի կաթը:

Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի եկամտային հարկի կանխավճար
Ա.
Բարև ձեզ:
ԱՁ-ն 2018թ-ի հունվարին ներկայացրել էր հարկային դադարեցման դիմում, իսկ հունիսին վերականգնման դիմում: Արդյո՞ք ԱՁ-ն պիտի վճարի երկրորդ եռամսյակի եկամտային հարկի կանխավճար ամբողջ եռամսյակի համար, որի ընթացքում նա չի աշխատել, թե՞ մենակ հունիս ամսվա կտրվածքով հաշվարկված: Շնորհակալություն:

Ի՞նչ հարկային արտոնություններ կան հաշմանդամների համար
Հասմիկ.
Բարև ձեզ:
Խնդրում եմ ասեք` հաշմանդամություն ունեցող և հաշմանդամ երեխա ունեցող ա/ձ-ը հարկային ի՞նչ արտոնություններ կարող է ունենալ:

Անձը ցանկանում է զբաղվել առցանց առևտրով
Գայանե.
Բարև ձեզ:
Ես 4 օր առաջ գրանցվել եմ որպես Ա/Ձ և արդեն գրանցվել եմ taxservice.am-ում, ունեմ password/login: Սակայն ես դեռ չեմ կողմնորոշվում, թե ինչ հարկային հայտարարություն պետք է ներկայացնեմ: Պատրաստում եմ բնական կոսմետիկ քսուքներ և օճառներ, մոտ օրերս կունենամ փորձաքննության արդյունքները: Նախնական շրջանում իմ արտադրանքի վաճառքը ես մտադիր եմ իրականացնել առցանց խանութի և 1-2 գեղեցկության սրահ հանձնելու եղանակով, քանզի դեռ սեփականի մասին մտածելու համար բավարար ֆին. միջոցներ չունեմ: Խնդրում եմ, ինձ օգնեք հասկանալու՝ որ եղանակն է ինձ համար ամենից օպտիմալը, որ ՀԴՄ չպահանջվի: Արդյո՞ք ընտանեկան ձեռնարկատիրության դաշտ մտնելը ինձ չի արգելի օնլայն վաճառք ունենալ, գեղեցկության սրահներ կամ խանութ հանձնելուց ես ՀԴՄ պե՞տք է տամ, թե՞ ոչ:

Սնունդ առաքելու համար
Անահիտ Ս.
Բարև ձեզ: Չ՞եք ասի` սնունդ առաքելու համար ինչպե՞ս պետք է ԱՁ բացեմ և ի՞նչ հարկեր պետք է մուծեմ:

ԱՁ ցանկանում է նաև այլ ծառայություններ մատուցել
Գորիկ Ա.
Բարև ձեզ: Ես որպես ԱՁ եմ գրանցվել անշարժ գույքի վարձակալություն իրականացնելու նպատակով: Հիմա ուզում եմ նաև ծառայություն մատուցել, որպես ԱՁ, կարո՞ղ եմ ավելացնել գործունեության ոլորտի մեջ ծառայության մատուցումը ու քանի՞ տոկոս հարկ պետք է վճարեմ:

Ա/Ձ -ն 2017թ. աշխատել է շրջանառության և արտոնագրային հարկով
Կառա.
Բարև ձեզ, հաշվապահներ։ Խնդրում եմ, պատասխանեք` եթե Ա/Ձ-ն 2017թ. աշխատել է շրջանառության և արտոնագրային հարկով, 2017թ. համար պարզեցված հաշվարկ տարեկան եկամուտների մասին պե՞տք է ներկայացներ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա, խնդրում եմ, ասեք հաշվետվությունների ձևերի տողը 118՞-ն է։ Այն գրված է, որ ուժի մեջ է մինչև 2017թ․ դեկտեմբերի 31-ը։ Ճիշտ կլինի՞, եթե հիմա ներկայացնեմ։
Կանխավ շնորհակալ եմ։

Արձակուրդում գտնվող անձը ցանկանում է գրանցվել որպես ԱՁ
Կարինե Հ.
Բարև ձեզ: Ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդում: Եթե գրանցվեմ որպես ԱՁ, արդյո՞ք արձակուրդս կընդհատվի:

ԱՁ եկամտային հարկի վերաբերյալ
Գագիկ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ցանկանում եմ մի շատ կարևոր հարցի մասին հարցնել, որը եկող տարվա սկզբին լուրջ խնդիր է առաջացնելու: Բանն այն է, որ հիմա չկա 5 000 դրամ Ա/Ձ վճարումները, և Ա/Ձ ները եկամտային հարկը վճարելու են տարեկան եկամտային հաշվարկը ներկայացնելուց հետո, իսկ դուք մտածե՞լ եք հաշվել, արտոնագրով կամ շրջ. հարկով աշխատող Ա/Ձ ները, աշխատող չունեն կամ քիչ աշխատողներ ունեն, ինչպե՞ս են նվազեցումներ անելու: Դուրս է գալիս, որ նախկին 60 000 դրամի փոխարեն վճարելու ենք մի քանի անգամ շատ: Ես խնդրում եմ ձեզ ուշադիր ուսումնասիրել այս հարցը և խորհուրդներ տալ: Նախապես շնորհակալություն:

ԱՁ զբաղվում է անշարժ գույքի վարձակալության միջնորդական գործունեությամբ
Vardan.
Բարև, հարգելի հաշվապահներ:
Ես զբաղվում եմ անշարժ գույքի վարձակալության միջնորդական գործունեությամբ Երևան քաղաքում, անհատ ձեռներեց եմ, և այդ գործունեության համար յուրաքանչյուր ամիս որպես հարկ մուծել եմ ՀՀ պետբյուջե 60 հազար դրամ որպես արտոնագրային վճար և 5 000 դրամ որպես եկամտային հարկ: Այսինքն, ֆիքսված գումար եմ վճարել և ՀԴՄ չի կիրառվել:
Նոյեմբեր ամսից, արտերկրում գտնվելու պատճառով, ժամանակավոր դադարեցրել եմ գործունեությունս, որը ցանկանում եմ վերսկսել ս.թ. մարտ ամսից: Հարցս հետևյալն է. նոր ընդունված հարկային օրենսգրքով ես շարունակելու՞ եմ արդյոք գործունեությունս որպես արտոնագրային վճար վճարող, թե լինելու եմ այլ հարկման ռեժիմում: Եվ եթե փոխվել է հարկման ռեժիմը, խնդրում եմ պարզաբանել, թե այսուհետ ինչպե՞ս եմ հարկվելու և ի՞նչ քայլեր պետք է կատարեմ, որպեսզի ամեն ինչ լինի օրինական: Կխնդրեի հնարավորինս մանրամասն նկարագրել:
Հարգանքով` Վարդան

ԱՁ վաճառում է զեղչի կտրոններ
Karen.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` որպես ԱՁ, զեղչի կտրոնների վաճառքի դեպքում (առաքում կամ էլեկտրոնային), ի՞նչ ձևով է իրականացվելու հարկերի մուծումը` առաքման գրքով, շրջանառության հարկով, թե այլ ձևով:

Ի՞նչ հարկատեսակներ են նախատեսված
Ռիմա.
Բարև ձեզ, ես պատրաստում եմ տարոսիկներ և հարսանեկան այլ պարագաներ, ցանկանում եմ հիմնել ԱՁ, նաև վարձու աշխատող եմ, կհուշեք` սկսնակ բիզնեսի համար նման գործունեության համար ի՞նչ հարկատեսակներ են նախատեսված: Եվ արդյոք ԱՁ ունենալը կազդի վարձու աշխատող լինելու առավելությունների վրա:
Վերջին մեկնաբանություններ