
POS տերմինալի ակտիվացում
Անի․
Բարև Ձեզ։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտը բանկ է դիմել POS տերմինալ ակտիվացնելու համար, բանկում չեն կարողանում հայտ ուղարկել՝ պարզաբանելով, որ ԱՄԵՐԻԱ բանկով կարող է բացվել պոսը: 274 հաշվետվության ձևով նույպես Ամերիաբանկով է թողնում ակտիվացնել պոսը: Որևէ տարբերակով հնարավո՞ր է բանկը փոփոխել: Նշեմ նաև, որ երբևէ POS - ի ակտիվացման դիմում որևէ բանկով չի տրվել: Կանխավ շնորհակալություն:

Ծախսերի փոխհատուցում
Շուշանիկ․
Բարև ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել՝ կազմակերպության տնօրենի կատարած ծախսերը՝ կապված կազմակերպության հաշվեկշռում հաշվառված մեքենայի տրանսպորտային և պետական վճարումների հետ, հնարավո՞ր է փոխհատուցել՝ գումարը փոխանցելով նրա բանկային հաշվին։

Գործունեության վերսկսում
Արամ․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։
1․ Եթե շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ի սեփականատերը և տնօրենը նույն անձն է, արդյո՞ք օրենքը թույլ է տալիս սեփականատիրոջը անհատույց ծառայություն մատուցել ընկերությանը և որպես տնօրեն աշխատավարձ չստանալ։
2․ Ընկերությունը նախորդ տարվանից գտնվել է լուծարման գործընթացում և վերսկսում է գործունեությունը տարվա կեսից, այդ պահին եթե ուղարկի շրջհարկով աշխատելու դիմումը և իրական շահառուի մասին հայտարարությունը, խնդիր չի՞ առաջանա։

Ծանուցում հաշիվ ստանալու վերաբերյալ
Մերի․
Բարև Ձեզ, հնարավո՞ր է էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ ստանալու պահին որևէ կերպ ծանուցում ստանալ այդ մասին։

Տենդերի մասնակցություն
Անահիտ․
Հարգելի հաշվապահներ, ես Վրաստանում իմ գործող ԱՁ-ով ցանկանում եմ Հայաստանում մասնակցել տենդերի։ Տենդերի մեջ գրված է, որ պետք է ՀՀ դրամով ներկայացնեմ իմ տեխնիկական առաջարկը։ Եթե դրամով ներկայացնեմ, հետո ինչպե՞ս են իմ վրացական ԱՁ-ին փոխանցելու գումարը ՀՀ դրամով՝ տենդերը շահելու դեպքում։

Պարտքի մարում եռակողմ պայմանագրով
Դիաննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նախորդ տարվա վերջ X ՍՊԸ-ն Y ոչ առևտրային կազմակերպությանը ապրանք է մատակարարել, իսկ ոչ առևտրային կազմակերպությունը վճարել է պարտքի մի մասը, այժմ ունի կրեդիտորական պարտք X ՍՊԸ-ին։ Եթե եռակողմ պայմանագիր է կնքվում և X ՍՊԸ-ի պարտքը մարում է մեկ այլ ՍՊԸ-ն, արդյո՞ք դա դիտվում է որպես եկամուտ ոչ առևտրային կազմակերպության համար։ Արդյո՞ք առաջանում են հարկային որևէ պարտավորություններ ոչ առևտրային կազմակերպության և ՍՊԸ-ի համար։ Ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ներկա պահին դադարեցված է անորոշ ժամկետով։ Կանխավ շնորհակալություն։

Սուրճի արտադրություն
Արթուր․
Բարև, հարգելի խումբ։ ԱՁ-ն ցանկանում է զբաղվել սառը սուրճի արտադրությամբ Երևանում․
1․ Արդյո՞ք գործունեությունը կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում
2․ Արդյո՞ք միայն ԱԱՀ-ը վճարողներն են vero համակարգում դրոշմապիտակի վերագրում և հաշվառում կատարում
3․ Եթե ԱԱՀ վճարող չէ արդեն ձև 247-ով
4․ Ֆիզ ծավալի հաշվետվություն արդյո՞ք տրվելու է
5․ Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ կարծում եմ 2202 պետք է լինի 200մլ է
ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։

ՍՊԸ լուծարում
Ջուլիա․
Բարի ողջույն, հարգելի հաշվապահներ։ Մի այսպիսի հարց. ՍՊԸ 2023 թվականին գործունեություն է ծավալել 2 ամիս և մինչ այսօր գտվում է ժամանակավոր դադարում։ Սակայն ուզում ենք լուծարել, բայց ունենք տնօրենին տրամադրված փոխառություն 2 մլն դրամի չափով։ Արդյո՞ք դա որևէ խնդիր կառաջացնի հետագայում։ Ընկերությունը չունի Դտ և Կտ պարտքեր, շահութահարկի հաշվետվությունն հանձնված է և հարկը վճարված։

ՀՀ Հարկային օրենսգրքի 363 հոդված – Վերահսկվող գործարքներ
Սամվել․
Բարև Ձեզ։
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 363 հոդվածի Վերահսկվող գործարքները 1. Սույն գլխի կիրառության իմաստով` ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի տրամադրման (ստացման), փոխառությունների տրամադրման (ստացման), դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման), ֆինանսական ակտիվի օտարման (ձեռքբերման), աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքը (այսուհետ` Գործարք) համարվում է վերահսկվող, եթե այն կատարվում է փոխկապակցված համարվող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձանց միջև:
Հարց․ Եթե Ա փոխկապակցված ընկերությունը ձեռք է բերել Բ փոխկապակցված ընկերությունից 300 մլն դրամ ապրանք, պե՞տք է Ա ընկերությունը ներկայացնի ծանուցում վերահսկվող գործարքների մասին։ Վերը նշված հոդվածում միայն նշված է ապրանքների մատակարարման մասին, ձեռքբերման մասին նշված չէ։

Վառելիքի ծախսագրում
Գայանե․
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. Կարո՞ ղ է արդյոք սեփական մեքենայով բեռնափոխադրում իրականացնող ԱՁ-ն այլ երկրում ձեռքբերված վառելիքը ծախսագրել, եթե այո, ապա ի՞նչ հիմնավորմամբ։ Նախապես շնորհակալ եմ։

Գնորդն ուշացնում է գումարի վճարումը
Արսեն․
Բարև ձեզ: Ա/Ձ-ն ապրանք է տալիս սուպերմարկետներին, ու հիմնականում շատ դժվար է վաճառված ապրանքների գումարը ստանալ, իսկ որոշ սուպերմարկետներ ամիսներով «քցում» են: Օրենքով նախատեսված ի՞նչ ձևեր կա գումար ստանալու, կամ կա՞ ժամկետ հաշիվ ապրանքագրի վճարման համար: Նախապես շնորհակալ եմ։

Ո՞ր օրվա փոխարժեքը կիրառել
Սամվել․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն օնլայն խորհրդատվական ծառայություն է մատուցել արտասահմանյան ընկերության: Արտարժույթով գումարն ստացել է ՀՀ դրամով հաշվին: Առկա է անգլերենով ինվոյս, որտեղ գումարն արտարժույթով է նշված: Ճի՞շտ Է հաշիվ վավերագրում արժեքն նշել ինվոյսում նշված գումարի` ծառայությունն մատուցելու ամսաթվի ԿԲ փոխարժեքով:
Փաստացի փոխանցված և դրամ դարձած գումարն ուրիշ է: Այդ գումարից նաև միջազգային փոխանցման տուրք է պահվել: Տուրքն եթե նվազեցվող ծախս լիներ, պետք է կրկին հաշվարկվեր ԿԲ փոխարժեքով, բայց արդեն փաստացի փոխանցմա՞ն օրով:

Հանրային հատվածի հաշվապահի որակավորում
Արմինե․
Բարև Ձեզ, մի հարց էլի՝ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԻ որակավորման համար ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ լուծումներն ո՞վ ունի։ Եթե կան ունեցողներ՝ խնդրում եմ ուղարկել armavethaj@mail.ru

Հաշվապահական խնդիր
Հարութ․
Խնդիր. Կազմակերպությանը պատկանող ավտոմեքենաներից մեկը փոխանակվել է նմանատիպ մեկ այլ ավտոմեքենայի հետ։ Ավտոմեքենայի սկզբնական արժեքը կազմել է 400 000 դրամ, իսկ կուտակված մաշվածությունը` 250 000 դրամ։ Ձևակերպել․
• Փոխանակված հին ավտոմեքենայի կուտակված մաշվածության գումարը
• Նմանատիպ ավտոմեքենայի փոխանակումը

Հաշվապահական խնդիր
Հարութ․
Խնդիր. Հիմնական միջոցների լուծարող հանձնաժողովը լուծարման ակտով լուծարել է հաստոց 985 000 դրամ սկզբնական արժեքով, 820 000 դրամ կուտակված մաշվածքով։ Հաստոցի ապատեղակայման համար հաշվարկվել են 20 000 դրամաշխատավարձ և 5 000 դրամ սոցապ հատկացումներ։ Հաստոցի լուծարքից ստացվել է 35 000 դրամի ջարդոն, որը մուտքագրվել է օժանդակ նյութերի պահեստ։ Տալ հաշվապահական ձևակերպումները։

Էլեկտրոնային ստորագրություն
Սիմոն․
Բարև ձեզ։ Եթե տնօրենը ամենամյա արձակուրդում է և գտնվում է հանրապետությունից դուրս, արդյո՞ք պարտադիր է ժամանակավոր պաշտոնակատար տնօրենը հարկային հաշիվների ստորագրման համար ունենա էլեկտրոնային ստորագրություն:

Կանխավճարի դուրսգրում
Բարև բոլորին: x կազմակերպությունը y-կազմակերպությանը պարբերաբեր պետք է գումարներ փոխանցի, ի կատարումն ապագա պարտավորությունների յուրաքանչյուր եռամսյակ ավել է վճարում, որի արդյունքում y կազմակերպության մոտ առաջանում է ավել գումար։ Այժմ x կազմակերպությունը լուծարվել է։ Ի՞նչ պետք է անի y կազմակերպությունը ավել վճարված գումարների հետ, ինչպե՞ս պետք է դուրս գրի այդ գումարը։

ՀԴՄ-ի անկանխիկը ակտիվացնելու համար
Մարիամ․
Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրում եմ՝ POS terminal ունենալու համար պարտադի՞ր է 274 ձևը լրացնելը, թե՞ միայն բանկում դիմում գրել ՀԴՄ-ի անկանխիկը ակտիվացնելու համար։ Եվ ո՞ր բանկից խորհուրդ կտաք օգտվել POS-ի համար։ Նոր սերնդի ՀԴՄ է։

Հաշվապահական հաշվառման օնլայն դասընթաց
Անուշ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ինձ մատչելի բացատրող հաշվապահ է պետք օնլայն դասավանդման համար։ Խնդրում եմ տվյալներ գրեք։ Շնորհակալ եմ։

Վարկ արտարժույթով
Վահագն․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն ցանկանում է վարկ վերցնել արտարժույթով, բայց արտարժույթով ոչ մի գործարք չունի, կարո՞ղ է այդ գումարը կանխիկացնել և փոխանակել արտարժույթի փոխանակման կետում, կամ փոխանցել իր անձնական ֆիզ. անձի հաշվին որպես անտոկոս փոխառություն։ ԱՁ-ն դրամարկղի գիրք չունի, քանի որ աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում։
Վերջին մեկնաբանություններ