
Եթե կազմակերպությունն ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն
Susanna.
Բարև Ձեզ։ Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը վերանորոգման և երկարատև չաշխատելու պատճառով ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն և դրանք պետք է դուրս գրել, կ՞ա արդյոք որոշակի սահմանափակում՝ կապված քանակի կամ կազմած գումարի հետ։ Շնորհակալություն։

Ինչպե՞ս ձևակերպել բարեգործության նպատակով կատարված փոխանցումը
Բարև Ձեզ, եթե կազմակերպությունը որպես բարեգործություն իր բանկային հաշվից գումար է փոխանցում՝ ինչպե՞ս կարող եմ ձևակերպել:

Միկրոձեռնարկատիրությամբ աշխատող ՍՊԸ-ն իրավունք ունի՞ սարքավորումներ վարձակալել
Սուսաննա.
Բարև Ձեզ: Միկրոձեռնարկատիրությամբ աշխատող ՍՊԸ-ն իրավունք ունի՞ գործունեություն ծավալելու համար սարքավորումներ վարձակալել:

Ի՞նչ դասակարգիչ կիրառել
Մարինե․
Բարև Ձեզ։ Մեր հիմնական գործունեությունը համարվում է ուղևորափոխադրումը: Վաճառել ենք մեր մեքենաներից մեկը, այսինքն՝ մեր հիմնական միջոցը: Շրջանառության հարկի հաշվարկում մեքենայի իրացման հասույթը ցույց պետք է տանք 16 տողում /այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ/: Խնդրում եմ՝ գրեք այդ գործունեության դասակարգիչը: Կանխավ շնորհակալ եմ:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Zoya.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հաշվապահական ձևակերպումներ տալ: ՍՊԸ-ն օտարել է իրեն պատկանող հողատարածքը, և գնորդը գումարը փոխանցել է գանձապետական բաժամունք հ/հ 900415151068:

Ինչպե՞ս պետք է կազմակերպել հաշվապահությունը
Սիմոնյան.
Բարև Ձեզ: Ո՞վ կարող է ինձ ասել, եթե նույն Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել գործունեությամբ, որը կարող է գործել միկրոի դաշտում և գործունեությամբ, որը միկրոի դաշտից դուրս է, այս դեպքում՝ ինչպե՞ս պետք է կազմակերպել հաշվապահությունը: Ո՞ր հարկային ռեժիմն է գործում:

Ինչպե՞ս ձևակերպել ավանդը և տոկոսները
Նորա․
Բարև Ձեզ: Կազմակերպությունը ունի ազատ գումարներ և 45 օրով բանկում ավանդ դրեց: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս դա ձևակերպեմ, նաև տոկոսները: Շնորհակալություն։

Արդյո՞ք պետք է ՍՊԸ-ն բացելուց հետո տնօրենի համար գրանցման հայտ ուղարկել
Araqsya.
Եթե ՍՊԸ-ն հիմնադրվել է մեկ անձի կողմից, և այդ անձը հանդիսանում է տնօրեն, ապա նրան ևս պե՞տք է նշանակվի աշխատավարձ և պահվեն համապատասխան հարկերը: Պե՞տք է ՍՊԸ-ն բացելուց հետո, որպես տնօրեն գրանցման հայտ ուղարկվի:
Հիմնադիր տնօրենը իրավունք ունի՞ վարելու իր ֆիրմայի հաշվապահություն և կարո՞ղ է հետագայում այլ մարդու նշանակել տնօրեն և ունենալ առանձին հաշվապահ, թե՞ ոչ։

Հաշվապահական խնդիր
Սոնա․
Բարև Ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ օգնել լուծելու հետևյալ խնդիրը: Կանխավ՝ շնորհակալ եմ:
"Ա" ՀԿ-ն հիմնադրվել է 2019թ.-ին: 2019թ.-ի շրջանառությունը կազմել է 62 մլն դրամ: Կազմակերպությունը 2020թ. ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չի ներկայացրել: Հաշվետու ժամանակաշրջանում իրականացրել է հետևյալ գործարքները՝
Եկամուտներ՝ հ/հ Գործարք գումար/հազ. դրամ/
1.Անհատույց ստացված արտ. սարքավորում 15 000
2.Ծառայությունների մատուցումից եկամուտ 48 000
3.Ապրանքների իրացումից եկամուտ 58 000
4.Վարձակալությունից եկամուտ 18 000
Ծախսեր՝ հ/հ Գործարք գումար /հազ. դրամ/
- Հիմնական միջոցների մաշվածություն 12 000 2.Ծառայությունների մատուցման հետ կապված ծախսեր 32 000 3.Ապրանքների ինքնարժեք 62 000 4.Աշխատավարձ 6 600

Ի՞նչ հաշվապահական ձևակերպում պետք է տալ
Հայկ.
Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ. ՍՊԸ-ն կնքել է խորհրդատվական ծառայության պայմանագիր, օրինակ՝ 1 000 000 դրամ արժեքով։ Համաձայն պայմանագրի՝ այդ գումարից 330 000 դրամը վճարում է այդ ՍՊԸ-ն, իսկ մնացած 670 000 դրամը վճարում է «Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկը»՝ տվյալ ՍՊԸ-ի անունից միջազգային վճարային հանձնարարագրով: Հաշվապահական ձևակերպումները տրվել են այսպես՝
- դտ 7136 կտ 52131 1 000 000 (համաձայն ինվոյսի),
դտ 52131 կտ 2521 330 000:
Հարց. ինչպե՞ս ձևակերպել 670 000 դրամի վճարումը, երբ այն կատարվել է ՍՊԸ-ին չպատկանող բանկային հաշվից: Կանխավ շնորհակալություն:

Համակարգչային տեխնիկան հիմնական միջո՞ց է, թե՞ արագամաշ առարկա
Սաթեն.
Բարև ձեզ։ Կարո՞ղ եք պատասխանել․ գնել եմ համակարգչի մկնիկ՝ 5 000 դրամ, և ստեղնաշար՝ 25 000 դրամ։ Դրանք պետք է դիտեմ որպես հիմնական միջո՞ց, թե՞ արագամաշ առարկա։
Պե՞տք է դասեմ մինչև 50 000 դրամ արժողությամբ հմ-ի դասում և ծախսագրեմ նույն պահին 713-111, թե՞ դիտեմ որպես համակարգչային տեխնիկա և մաշվածք հաշվեմ 1 տարի։

Ինչպիսի՞ ձևակերպում պետք է տրվի ԱՊՊԱ-ի փոխհատուցման դեպքում
Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում պետք է տրվի ՍՊԸ-ին ԱՊՊԱ-ի փոխհատուցման դեպքում:

Ինչպե՞ս պետք է կատարվի խոզաբուծությամբ զբաղվող կազմակերպության հաշվապահական հաշվառումը
Հենրիխ․
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակրեպությունը զբաղվում է խոզերի բուծմամբ, միսը մորթելով և վաճառեկով: Ինչպե՞ս պետք է կատարվի հաշվապահական հաշվառումը: Տվյալ ոլորտումում ի՞նչ է հանդիսանում մայր խոզը, արտադրանքը, կերը և այլն: Ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումներ։

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Մարա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալ հաշվապահական ձևակերպումներ.
- Հաշվարկային հաշվից մարվել է բյուջեի պարտքը:
- Ապրանքների վաճառքից եկամտի դուրսգրումը ֆինանսական արդյունքին:
- Կազմակերպությունը տրված կանխավճարների դիմաց մատակարարից ակտիվներ չի ստանում, այդ դեպքում մատակարարի կողմից կատարվում է հետվերադարձ միջոցների գծով:
- Հիմնադիրների կողմից դրամական միջոցների ներդրումը կանոնադրական կապիտալում:
- Ոչ նյութական ակտիվի վրա կատարված հետագա ծախսումների տեղափոխումը հաշվեկշռային հաշիվ:

Ինչպե՞ս հաշվապահորեն ձևակերպել կանոնադրական կապիտալի նվազեցումը
Ինչպե՞ս հաշվապահորեն ձևակերպել կանոնադրական կապիտալի նվազումը բաժնետոմսերի մարումից հետո:

Հանքարդյունաբերությամբ զբաղվող ՍՊԸ-ի հաշվապահություն
Ռիտա.
Բարի երեկո: Խնդրում եմ օգնել հանքարդյունաբերությամբ (քարի արդյունահանում) զբաղվող ՍՊԸ-ի հաշվապահության կազմակերպման գործում: Նախապես շնորհակալ եմ:

Ինչպե՞ս է կազմակերպվում ՍՊԸ-ի հաշվապահությունը
Վաչե.
Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչպես է կազմակերպվում ՍՊԸ-ի հաշվապահությունը: ՍՊԸ-ն զբաղվելու է Իրանից ներմուծմամբ, հարկվելու է ԱԱՀ-ով: Պարտադի՞ր է հաշվապահի առկայությունը, թե՞ կարող է այդ ամենը իրականացնել ՍՊԸ-ի տնօրենը:

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ
Խաչատուր.
Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ լիզինգի ստացման ձևակերպումները վարձակալի մոտ: Օրինակ՝ ձեռք է բերել ավտոմեքենաներ, պայմանագրային արժեքը՝ 78 300 000 դրամ, իսկ հանձնման-ընդունման ակտով՝ 87 000 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն: Ամեն ամիս բանկը մեզ հաշիվ է գրում՝ վարձավճար և տոկոս՝ 3 552 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն, որից 3 100 000 դրամը վարձավճար է, իսկ 452 000 դրամը՝ տոկոս: Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումներ:

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ
Մարա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել տալ հաշվապահական ձևակերպումներ․
-Արտադրանքի իրացումից հաշվարկային հաշվում ստացվել է հասույթ:
-Համակարգչային ծրագրերի ձեռքբերման արտացոլում:
-Պահուստային կապիտալից ընկերության կորուստների ծածկում:
-Գործառնական վարձակալությունից եկամտի դուրսգրումը ֆինանսական արդյունքին:
-Հաշվետու տարվա վերջում ֆինանսական արդյունքի փակում:

Հաշվապահական ձևակերպումներ
Մարա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալ հաշվապահական ձևակերպումներ․
-Ինքնարժեքի դուրսգրումը ֆինանսական արդյունքին:
-Կանոնադրական կապիտալում մասնակիցների պարտքի արտացոլում:
-Ոչ նյութական ակտիվների ներստեղծման գծով հաշվարկված աշխատավարձի արտացոլում:
-Ոչ նյութական ակտիվի օտարման արտացոլում:
-Վարձատուի մոտ գործառնական վարձակալությունից եկամտի արտացոլում:
Վերջին մեկնաբանություններ