Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունն ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն

Susanna. Բարև Ձեզ։ Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը վերանորոգման և երկարատև չաշխատելու պատճառով ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն և դրանք պետք է դուրս գրել, կ՞ա արդյոք որոշակի սահմանափակում՝ կապված քանակի կամ կազմած գումարի հետ։ Շնորհակալություն։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ դասակարգիչ կիրառել

Մարինե․ Բարև Ձեզ։ Մեր հիմնական գործունեությունը համարվում է ուղևորափոխադրումը: Վաճառել ենք մեր մեքենաներից մեկը, այսինքն՝ մեր հիմնական միջոցը: Շրջանառության հարկի հաշվարկում մեքենայի իրացման հասույթը ցույց պետք է տանք 16 տողում /այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ/: Խնդրում եմ՝ գրեք այդ գործունեության դասակարգիչը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Zoya. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հաշվապահական ձևակերպումներ տալ: ՍՊԸ-ն օտարել է իրեն պատկանող հողատարածքը, և գնորդը գումարը փոխանցել է գանձապետական բաժամունք հ/հ 900415151068:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է կազմակերպել հաշվապահությունը

Սիմոնյան. Բարև Ձեզ: Ո՞վ կարող է ինձ ասել, եթե նույն Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել գործունեությամբ, որը կարող է գործել միկրոի դաշտում և գործունեությամբ, որը միկրոի դաշտից դուրս է, այս դեպքում՝ ինչպե՞ս պետք է կազմակերպել հաշվապահությունը: Ո՞ր հարկային ռեժիմն է գործում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել ավանդը և տոկոսները

Նորա․ Բարև Ձեզ: Կազմակերպությունը ունի ազատ գումարներ և 45 օրով բանկում ավանդ դրեց: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս դա ձևակերպեմ, նաև տոկոսները: Շնորհակալություն։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ՍՊԸ-ն բացելուց հետո տնօրենի համար գրանցման հայտ ուղարկել

Araqsya. Եթե ՍՊԸ-ն հիմնադրվել է մեկ անձի կողմից, և այդ անձը հանդիսանում է տնօրեն, ապա նրան ևս պե՞տք է նշանակվի աշխատավարձ և պահվեն համապատասխան հարկերը: Պե՞տք է ՍՊԸ-ն բացելուց հետո, որպես տնօրեն գրանցման հայտ ուղարկվի: Հիմնադիր տնօրենը իրավունք ունի՞ վարելու իր ֆիրմայի հաշվապահություն և կարո՞ղ է հետագայում այլ մարդու նշանակել տնօրեն և ունենալ առանձին հաշվապահ, թե՞ ոչ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական խնդիր

Սոնա․ Բարև Ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ օգնել լուծելու հետևյալ խնդիրը: Կանխավ՝ շնորհակալ եմ: "Ա" ՀԿ-ն հիմնադրվել է 2019թ.-ին: 2019թ.-ի շրջանառությունը կազմել է 62 մլն դրամ: Կազմակերպությունը 2020թ. ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չի ներկայացրել: Հաշվետու ժամանակաշրջանում իրականացրել է հետևյալ գործարքները՝ Եկամուտներ՝ հ/հ Գործարք գումար/հազ. դրամ/ 1.Անհատույց ստացված արտ. սարքավորում 15 000 2.Ծառայությունների մատուցումից եկամուտ 48 000 3.Ապրանքների իրացումից եկամուտ 58 000 4.Վարձակալությունից եկամուտ 18 000 Ծախսեր՝ հ/հ Գործարք գումար /հազ. դրամ/
  1. Հիմնական միջոցների մաշվածություն 12 000 2.Ծառայությունների մատուցման հետ կապված ծախսեր 32 000 3.Ապրանքների ինքնարժեք 62 000 4.Աշխատավարձ 6 600
Լրացուցիչ ինֆորմացիա՝ 1.Սարքավորումը ստացել 01.04.2020թ.-ին: 2.Արտադրական սարքավորումը շահագործման է հանձնվել 01.05.2020թ., սակայն տեղակայման և գործարկման նշանակալի աշխատանքներ չի պահանջվել։ 3.Եկամուտները հաշվեգրվել են վերը նշված հաջորդականությամբ: 4.Բոլոր ծախսերի մասով եղել են ծախսերը հիմնավորող փաստաթղթեր: Որոշել 2020թ. -ի հարկվող շահույթը և շահութահարկի գումարը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվապահական ձևակերպում պետք է տալ

Հայկ. Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ. ՍՊԸ-ն կնքել է խորհրդատվական ծառայության պայմանագիր, օրինակ՝ 1 000 000 դրամ արժեքով։ Համաձայն պայմանագրի՝ այդ գումարից 330 000 դրամը վճարում է այդ ՍՊԸ-ն, իսկ մնացած 670 000 դրամը վճարում է «Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկը»՝ տվյալ ՍՊԸ-ի անունից միջազգային վճարային հանձնարարագրով: Հաշվապահական ձևակերպումները տրվել են այսպես՝
  1. դտ 7136 կտ 52131 1 000 000 (համաձայն ինվոյսի),

  2. դտ 52131 կտ 2521 330 000:

Հարց. ինչպե՞ս ձևակերպել 670 000 դրամի վճարումը, երբ այն կատարվել է ՍՊԸ-ին չպատկանող բանկային հաշվից: Կանխավ շնորհակալություն:

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Համակարգչային տեխնիկան հիմնական միջո՞ց է, թե՞ արագամաշ առարկա

Սաթեն. Բարև ձեզ։ Կարո՞ղ եք պատասխանել․ գնել եմ համակարգչի մկնիկ՝ 5 000 դրամ, և ստեղնաշար՝ 25 000 դրամ։ Դրանք պետք է դիտեմ որպես հիմնական միջո՞ց, թե՞ արագամաշ առարկա։ Պե՞տք է դասեմ մինչև 50 000 դրամ արժողությամբ հմ-ի դասում և ծախսագրեմ նույն պահին 713-111, թե՞ դիտեմ որպես համակարգչային տեխնիկա և մաշվածք հաշվեմ 1 տարի։
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է կատարվի խոզաբուծությամբ զբաղվող կազմակերպության հաշվապահական հաշվառումը

Հենրիխ․ Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակրեպությունը զբաղվում է խոզերի բուծմամբ, միսը մորթելով և վաճառեկով: Ինչպե՞ս պետք է կատարվի հաշվապահական հաշվառումը: Տվյալ ոլորտումում ի՞նչ է հանդիսանում մայր խոզը, արտադրանքը, կերը և այլն: Ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումներ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալ հաշվապահական ձևակերպումներ. - Հաշվարկային հաշվից մարվել է բյուջեի պարտքը: - Ապրանքների վաճառքից եկամտի դուրսգրումը ֆինանսական արդյունքին: - Կազմակերպությունը տրված կանխավճարների դիմաց մատակարարից ակտիվներ չի ստանում, այդ դեպքում մատակարարի կողմից կատարվում է հետվերադարձ միջոցների գծով: - Հիմնադիրների կողմից դրամական միջոցների ներդրումը կանոնադրական կապիտալում: - Ոչ նյութական ակտիվի վրա կատարված հետագա ծախսումների տեղափոխումը հաշվեկշռային հաշիվ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հանքարդյունաբերությամբ զբաղվող ՍՊԸ-ի հաշվապահություն

Ռիտա. Բարի երեկո: Խնդրում եմ օգնել հանքարդյունաբերությամբ (քարի արդյունահանում) զբաղվող ՍՊԸ-ի հաշվապահության կազմակերպման գործում: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կազմակերպվում ՍՊԸ-ի հաշվապահությունը

Վաչե. Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչպես է կազմակերպվում ՍՊԸ-ի հաշվապահությունը: ՍՊԸ-ն զբաղվելու է Իրանից ներմուծմամբ, հարկվելու է ԱԱՀ-ով: Պարտադի՞ր է հաշվապահի առկայությունը, թե՞ կարող է այդ ամենը իրականացնել ՍՊԸ-ի տնօրենը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Խաչատուր. Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ լիզինգի ստացման ձևակերպումները վարձակալի մոտ: Օրինակ՝ ձեռք է բերել ավտոմեքենաներ, պայմանագրային արժեքը՝ 78 300 000 դրամ, իսկ հանձնման-ընդունման ակտով՝ 87 000 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն: Ամեն ամիս բանկը մեզ հաշիվ է գրում՝ վարձավճար և տոկոս՝ 3 552 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն, որից 3 100 000 դրամը վարձավճար է, իսկ 452 000 դրամը՝ տոկոս: Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումներ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել տալ հաշվապահական ձևակերպումներ․ -Արտադրանքի իրացումից հաշվարկային հաշվում ստացվել է հասույթ: -Համակարգչային ծրագրերի ձեռքբերման արտացոլում: -Պահուստային կապիտալից ընկերության կորուստների ծածկում: -Գործառնական վարձակալությունից եկամտի դուրսգրումը ֆինանսական արդյունքին: -Հաշվետու տարվա վերջում ֆինանսական արդյունքի փակում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալ հաշվապահական ձևակերպումներ․ -Ինքնարժեքի դուրսգրումը ֆինանսական արդյունքին: -Կանոնադրական կապիտալում մասնակիցների պարտքի արտացոլում: -Ոչ նյութական ակտիվների ներստեղծման գծով հաշվարկված աշխատավարձի արտացոլում: -Ոչ նյութական ակտիվի օտարման արտացոլում: -Վարձատուի մոտ գործառնական վարձակալությունից եկամտի արտացոլում: