Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է վարում անհատ ձեռնարկատերը հաշվառումը

Hasmik. Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ իմանալ` առևտրով ձբաղվող նորաբաց ԱՁ-ն ի՞նչ կարգով պետք է հաշվապահական հաշվառում վարի: Ամենասկզբում ձեռք է բերում հիմնական միջոցներ, ապրանքներ, որոնք նրա համար դառնում են ակտիվներ, դրան համապատասխան ի՞նչ պասիվներ պետք է ունենա, այլ կերպ ասած` նա հաշվեկշիռ պե՞տք է ունենա: Արդյո՞ք հաշվապահական ձևակերպումներ պետք է տրվեն (դեբետ, կրեդիտ), դրանք պե՞տք է գրանցվեն գործառնությունների մատյանում, թ՞ե ԱՁ-ի դեպքում ամեն ինչ այլ է, ոչ մի ձևակերպման կարիք չկա, այդ դեպքում դրամարկղային գործառնություններն ինչպե՞ս են իրականացվում և գրանցվում: Շատ շնորհակալություն կանխավ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոց

Արթուր. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը շուկայից գնման ակտով ձեռք է բերել հիմնական միջոց՝ 100 000 + 11 000 եկամտային հարկ: Այս 11 000 եկամտային հարկը արդյո՞ք միացվում է հիմնական միջոցի ինքնարժեքին, թե՞ դիտվում է որպես ժամանակաշրջանի ծախս: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Մանե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք տալ հետևյալ գործառնությունների հաշվապահական ձևակերպումները: 1 Մատակարարից հարկային հաշվով ձեռք է բերվել հումքի տեսականի /ընդամենը 23.352.000, ԱԱՀ- 4.6700.400/: 2 Ձեռքբերված հումքատեսակները կազմակերպություն են տեղափոխվել կապալառուի բեռնատարով: Ավտոծառայության արժեքը ըստ հարկային հաշվի կազմում է 720.000 դրամ, ներառյալ ԱԱՀ- 120.000 դրամ: 3 Արտադրությունում զբաղված աշխատողներին հաշվեգրվել է աշխատավարձ: 4 Արտադրությունում ծախսվել է Մանրամասն
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել ձևակերպումը

Գոհար. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: ՍՊԸ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող: Ծառայություններից իրացումը կազմել է 100 000 դրամ: Ինչպե՞ս կատարեմ եկամտի և շրջանառության հարկի ձևակերպումը: Կանխավ շնորհակալություն, Գոհար
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահների որակավորման քննության հետ կապված

Հայկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե մասնակցել եք հաշվապահների որակավորման քննությանը, պարզաբանել հետևյալը. - Որքա՞ն է տևում դիմումը հանձնելուց հետո քննությանը մասնակցելը, քանի որ լսել եմ, որ դա կարող է ամիսներ տևել - Որտեղի՞ց կարելի է բեռնել ՀՀՀՀՍ: Ես բեռնել եմ banker.am կայքից, բայց կարծես թե այնտեղ որոշ նյութեր չկան - Որտեղի՞ց բեռնել խնդիրները: Եվ ևս մեկ հարց` ո՞ր փուլին ինչ փաստաթղթերից կարելի է օգտվել:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որակավորման քննության խնդիրներ

Parandzem. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կարող եք, խնդրում եմ իմ էլեկտրոնային հասցեին ուղարկեք հաշվապահների որակավորման քննության խնդիրների օրինակներ: Նախապես շնորհակալություն: p.avetisyan շնիկ murad-sar.com
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տոկոսի հաշվապահական ձևակերպում

Կարինե. Խնդրում եմ օգնեք, շտապ է: Բանկում կազմակերպությունը ունի որոշակի գումար: Ինչպե՞ս հաշվապահորեն ձևակերպեմ բանկի տոկոսը որպես եկամուտ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը վաճառել է տրանսպորտային միջոց

Արամ. Հարգելի հաշվապաներ, խնդրում եմ պատասխանել հարցիս. ՍՊԸ-ն, որն ազատված է ԱԱՀ-ից, վաճառել է իր տրանսպորտային միջոցը: Ի՞նչ ձևակերպում է տրվում ու ի՞նչ հարկեր է վճարվում: Մեքենան գնվել է 2010թ. 200 000 ՀՀ դրամով:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպության աշխատակիցն իր հաշվին կատարել է գնումներ

Harutyun. Եթե կազմակերպության աշխատակիցն իր հաշվին կատարել է գնումներ, և տվյալ պահին դրամարկղում չկա անհրաժեշտ գումար ծախսը փոխհատուցելու համար, կարո՞ղ ենք արդյոք ձևակերպել այսպես` դտ 7139 կտ 5281, այնուհետև` դտ 5281, կտ 2511: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Վարդուհի. Խնդրում եմ օգնեք տալ հաշվապահական ձևակերպումներ հետևյալ գործառնություններին. աբոնենտը վճարել է կազմակերպությանը, այսինքն դեբիտորական պարտքի մասնակի մարում` 365 000 դրամարկղի մուտք 9 000 000 դեբիտորական պարտքի մարում` հաշվարկային հաշվին մուտք 132 000 գնվել է վառելիք ավտոմեքենայի 572 000 վճարվել է աշխատավարձ 20 400 վճարվել է աշխատանքային խեղվածության թոշակ 6 090 վճարվել է էլ. էներգիա 14 090 գնվել է ավտոպահեստամաս և քսայուղ 250 000 սոց. վճարի գծով պարտքի մարում փախանցումով 400 000 պետ բյուջեյի պարտքի մարում կանխիկացումով +1000 կանխիկացման տոկոս 21 000 գրենական պիտույքներ տնտեսական ծախս 2 000 հեռաղոսավարձ 3 000 ինտերնետ ծառայության վճար Եթե կարողանաք օգնել, անչափ շնորհակալ կլինեմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման անհատական պարապմունքներ

Armine. Բարև ձեզ: Ես գործող հաշվապահ եմ, ունեմ ավելի շատ տնտեսագիտական գիտելիքներ, քան հաշվապահական, քանի որ վերջերս եմ անցում կատարել տնտեսագիտական ոլորտից հաշվապահական: Ծանոթ եմ սկսնակների համար դասընթացներին, կարողանում եմ, նախորդ գործերը նայելով, վարել կազմակերպության հաշվապահությունը, բայց 0-ից նոր ոլորտում դժվարանում եմ: Կցանկանայի անհատական համակարգված գիտելիքներ ստանալ անհատական պարապմունքների միջոցով, հետագայում լիցենզիա ստանալու, նաև գիտելիքներս հիմնավոր դարձնելու համար: Շնորհակալ կլինեմ ցանկացած տիպի օգնության համար:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը պետք է վճարի լիզինգի գումար

Հ.Ա.. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք` ինչ ձևակերպում տամ հետևյալ դեպքում. կազմակերպությունը պետք է վճարի լիզինգի գումար 100.000 դրամ, սակայն վճարել է 150.000 դրամ` բանկային փոխանցմամբ: Նշված գերաճարը ի՞նչ հաշվում պետք է արտացոլեմ, որպեսզի ճիշտ լինի, քանի որ բանկը մարում է ավել վճարած գումարը մարման գրաֆիկին համապատասխան, ապա եթե ես այդ մարումը կատարեմ հիմա ու պակասեցնեմ իմ լիզինգի պարտավորությունից, այս դեպքում չեն համընկնի մեր կազմակերպության ու բանկի մնացորդները: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև

Srbuk. Խնդրում եմ իմ էլեկտրոնային փոստին ուղարկել հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ ձևակերպումներ տալ

Ani. Բարև ձեզ: Ես սկսնակ եմ, խնդրում եմ ասեք` ինչպես կարող եմ դրամարկղային գրքում որպես թղթակցվող հաշիվ գրանցել լիցենզիայի, ՀԴՄ սարքի (որի արժեքն է 58.000 դրամ) ձեռքբերումը և բանկում հաշվի բացման համար վճարված գումարը: Նախապես շատ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը մեքենա է գնել ավտոսրահից

Լյուդմիլա. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն մեքենա է գնել ավտոսրահից: Ի՞նչ ձևակերպումներ և ի՞նչ հարկեր ու հաշվետվություններ կարող են ավելանալ, մեքենայի ԱԱՀ-ն հաշվանցման կամ զրոյականի դեպքում ետ վերադարձման ենթակա՞ են: Տարվա ընթացքում ամորտիզացիա դուրս գրվու՞մ է մեքենայի համար: Մեկ հարց ևս` հիմնադիրը կարո՞ղ է փոխառություն տալ ՍՊԸ-ին այդ մեքենան ձեռք բերելու համար: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Խնդիրների օրինակներ

Մարթա. Բարև Ձեզ, ինձ հարկավոր է պաշարների ինքնարժեքի գնահատման մեթոդներով խնդիրների օրինակներ (ԱՄԱԵ և ՎՄԱԵ): Որտեղի՞ց կարող եմ օգտվել: Կանխավ շհնորհակալություն: