Category: Հաշվետվություններ

Ինքնարժեքը որպես ծախս

Ռոբերտ․

Բարև ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է մեքենաների ներմուծմամբ և արտահանմամբ։ Եթե մեքենան գնվել է 2023թ և վաճառվել է 2024թ, այդ դեպքում մեքենայի ինքնարժեքը որպես ծախս ո՞ր թվականի շահաութահարկի հաշվարկի մեջ է ձևակերպվելու։

Վարձակալությունից ստացված եկամուտների մասին հաշվետվություն

Սուսաննա․

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել՝ ֆիզիկական անձը 2023թ. բնակարանի վարձակալությունից ստացված եկամուտների մասին հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացնի: Շնորհակալություն:

Եկամուտների հայտարարագիր միկրոձեռնարկատիրության դեպքում

Նելլի․

ՍՊԸ-ն ունի երկու հիմնադիր իրենց բաժնեմասերով, 2023թ-ին աշխատել է միկրոձեռնարկատիրության ոլորտում, շահաբաժինների վճարում չի կատարվել։ Արդյո՞ք պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր:

Շահութահարկի հաշվարկի 8-րդ բաժին

Սյուզաննա․

Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք՝ արդյո՞ք ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն շահութահարկի հաշվետվությունը լրացնելիս պետք է 8-րդ բաժինն էլ լրացնի։

Նախորդ տարիների հաշվետվությունների ճշգրտում

Մելինե․

Ողջույն բոլորին։

Բարի երեկո, խնդրում եմ ուղղորդել: Եթե նախորդ տարիների հաշվետվություն ենք ճշգրտում, առաջացած տույժ, տուգանքերը հաշվետու տարվա ֆինանսական արդյունքի՞ն են վերագրվում, թե՞ պետք է հետադարձ ճշգրտել նախորդ տարիների ֆինանսական արդյունքները: Շնորհակալություն նախապես:

Եկամուտների հայտարարագիր առցանց աշխատանքի դեպքում

Նարե․

Բարև Ձեզ: Upwork.com կայքի միջոցով աշխատող ֆիզ․ անձը և՞ս պետք է ներկայացնի եկամուտների հայտարարագիր։ Ինքնուրույն հնարավո՞ր է դա ճշգրիտ անել, թե՞ հաշվապահի օգնություն հարկավոր կլինի։

ՀՈԱԿ-ի աշխատակիցները լրացնու՞մ են հայտարարագիր

Սուսաննա․

Բարև ձեզ, խնդրում եմ, կպարզաբանե՞ք՝ արդյո՞ք ՀՈԱԿ-ի աշխատողները պետք է լրացնեն ֆիզ. անձանց հայտարարագիրը։ Շնորհակալություն։

Տարեկան հայտարարագրի ներկայացում

Նաիրա․

Հարգելի գործընկեր, իրական շահառուն ունի ID քարտ և էլեկտրոնային ստորագրություն: Տարեկան հայտարարագիրը ներկայացնելիս ի՞նչ օգտվողի անուն և ի՞նչ գաղտնաբառ պետք է գրի: Փորձում ենք էլեկտրոնային ստորագրության գաղտնաբառը, գրում է՝ սխալ է, խնդրում ենք օգնել։

Եկամուտների հայտարարագիր

Կարեն․

Բարև Ձեզ։ Ֆիզ․անձը 2022 թվականին ընկերությանը տրամադրել է 35 000 000 ՀՀ դրամի փոխառություն։ 2023 թվականին ընկերությունը վերադարձրել է նույն ֆիզ․ անձին 25 000 000 ՀՀ դրամի փոխառություն։ Արդյո՞ք այս տարի ֆիզ անձը պետք է ներկայացնի եկամուտների հայտարագրում։

Շահութահարկի հաշվարկ

Շողեր․

Բարև Ձեզ, 2020թ․ շահութահարկի հաշվարկը գրանցելիս այս հաղորդագրությունն է բերում՝

Հաշվարկը հնարավոր է ներկայացնել միայն հարկի գումարի ավելացման կամ դեբետի (հաշվանցվող գումարի) պակասեցման դեպքում:

Վարձատուն գտնվում է արտերկրում

Աննա․

Բարև Ձեզ։ Եթե ֆիզ․ անձը տարածքը տալիս է վարձակալությամբ ԱՁ-ին, բայց գտնվում է արտերկրում, ինչպե՞ս պետք է հայտարարագիր ներկայացնի։ Եվ եթե լիազորագրով է՝ օրինակ կտրամադրե՞ք։

Ֆիզ. անձի հայտարարագրի համար մուտքանուն/գաղտնաբառ

Եվա․

Կասե՞ք՝ այս հասցեով – https://self-portal.taxservice.am/sign-in/ մուտք գործելու մուտքանուն գաղտնաբառ ինչպե՞ս կարող ենք վերցնել, դիմում-լիազորագրո՞վ ՊԵԿ-ից։

Ֆիզ. անձի եկամուտների հայտարարագիր

Լուսինե․

Բարև Ձեզ։ Ֆիզ․ անձանց հայտարարագրերի հետ կապված է հարցս։ Այսինքն, որևէ կազմակերպության իրական շահառու հանդիսացող ֆիզ․ անձը պետք է մոտենա ՊԵԿ սպասարկման գրասենյակ և ստանա ՀՎՀՀ։ Հետո այս հասցեով – https://self-portal.taxservice.am/sign-in/ մուտք գործի և հանձնի հայտարարագիրը։ Իսկ ինչպե՞ս է հանձնելու, եթե նույնականացման քարտ չունի։

Շնորհակալություն։

Ծանուցում հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ ստացել է ծանուցում, որ ծանուցվեն կազմակերպության անդամները, իրական շահառու հանդիսանալու հիմքով ներկայացնեն հայտարարագիր, կասե՞ք խնդրեմ՝ դա պետք է ներկայացնեն պարտադիր, անկախ եկամտի ստացման չափից։ Կանխավ շնորհակալ եմ։

Շրջանառության հարկի հայտարարություն չի ներկայացվել

Lia.

Բարև Ձեզ։ ԱՁ-ն 2023 թվականին շրջանառության հարկի հայտարարություն չի տվել, հայտնվել է ԱԱՀ-ի դաշտում։ Ներկայացրել է 216 ձևը, որը հարկայինի պնդմամբ որևէ ազդեցություն չունի, սակայն կամերալներ է գալիս, որ ԱԱՀ հաշվանցելու իրավունք չունեինք։ Նման պրակտիկա ունեցե՞լ եք։ Արդյո՞ք բողոքարկման հանձնաժողով դիմելուց կարելի է արդյունքի հասնել։

Ֆիզ. անձանց հայտարարագրում

Եվա․

Ֆիզիկական անձանց հայտարարագրման քայլերը կնշե՞ք, և եթե ուշացված հանձնվի, քանի որ երկրում չի տվյալ անձը, դա խնդի՞ր է։

ԱՁ-ն ստացել է վարկ

Վահագն․

ԱՁ-ն ստացել է վարկ իր բանկային հաշվին, որի մի մասը փոխանցվել է իր անձնական ֆիզ. անձի հաշվին, որպես ԱՁ-կողմից տրամադրված անտոկոս փոխառություն ֆիզ անձին (իրեն)։ Այդ փոխառությունը վերադարձվում է մաս-մաս ԱՁ-ի հաշվեհամարին։

Հարց․ թույլատրելի՞ է օրենքի տեսանկյունից։ Այդ փոխառության վերաբերյալ պե՞տք է ինչ որ հաշվետվություն ներկայացնել։ Փոխառությունը չի գերազանցում 20 000 000 դրամը)։ ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկի դաշտում։

Գործունեության դադարեցում և վերսկսում

Հովհաննես․

Բարև ձեզ։ ԱՁ բացվել է 2023 դեկտեմբերի 25-ին, հունվարի 12 ին շրջհարկի հայտարարություն եմ ուղարկել և նույն օրը ԱՁ անորոշ ժամանակով դադարեցրել եմ, իսկ մարտի 2 ին վերսկսել։ Խնդրում եմ ինձ ասեք՝ ե՞րբ և ի՞նչ հարկեր և վճարներ պետք է անեմ։ Շնորհակալություն։

Սուրճի սարքի շահագործում

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն գովազդային վահանակներ է պատրաստում, գործում է շրջհարկով, ունի մեկ աշխատող, որպես գրաֆիկ դիզայներ։ Հարցս հետևյալն է․ նաև ունի սուրճի ապարատ, հունվարից է տեղադրել սուրճի ապարատը։ Ես ամեն ամիս սուրճի ապարատի հետ կապված հաշվետվություն ունեմ ներկայացնելու, թե՞ ոչ։ Ամեն ամիս աշխատողի համար 189 ձևը ներկայացնում եմ, ուղղակի սուրճի ապարատի հետ կապված չգիտեմ՝ ինչ պետք է անեմ։ Եռամսյակային և տարեկան հաշվետվության մեջ ինչպե՞ս եմ ցույց տալու։ Կանխավ շնորհակալություն։