Category: Հարկեր, տուրքեր, վճարներ

Շարժիչային յուղի ներմուծում

Գոհար.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցից. այս տարի ներմուծվել է մեքենայի յուղ, մաքսատանը հարկվել է 1 կգ-ի համար 400 դրամ գումար: Հարցս հետևյալումն է` այն դիտվում է ուղղակի հարկ և ավելանում ինքնարժեքիս, թե՞ ԱԱՀ-ի նման հարկ է դիտվում: Նախօրոք շնորհակալություն:

Վարսավիրական գործունեություն

Ռոբերտ.

Ես անհատ ձեռնարկատեր եմ, զբաղվում եմ վարսավիրական գործունեությամբ, աշխատում եմ մենակ: Հարց` ես վճարելու՞ եմ սոց. վճար և պե՞տք է ունենամ ՀԴՄ:

Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 47 հոդվածի 6-րդ կետի համաձայն

Նունե.

Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 47 հոդվածի 6-րդ կետի համաձայն.
6. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն` հարկային տեսչության մարմիններ ներկայացնելով վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևի հայտարարություն: Հաշվարկված կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի 75 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի ստացված շահութահարկի 18.75 տոկոսի և տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման համար սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված օրվանից մինչև հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը:

Իսկ 9րդ կետի համաձայն. Կարդալ ավելին “Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 47 հոդվածի 6-րդ կետի համաձայն”

Հյուրանոցային հարկի մասին օրենք

Լիանա.

Ո՞վ կհուշի` որտեղից կարող եմ գտնել “Հյուրանոցային հարկի մասին” օրենքը: Ինչքան գիտեմ` ապրիլի 1-ից է մտնելու ուժի մեջ:

Պարզեցված հարկի վերաբերյալ

Ando.

Պարզեցված հարկը ի՞նչ հարկատեսակով է փոխարինվել:

Արդյո՞ք ԱՁ կհամարվի ԱԱՀ վճարող

Ստելլա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ես գրանցված եմ որպես ԱՁ և զբաղվում եմ առևտրով: 2011թ շրջանառությունը չի անցել 30 մլն, սակայն ձեռք բերումների 90 % կատարվել է մեկ մատակարարից: Մի՞թե այս դեպքում ես մեխանիկորեն համարվելու եմ ԱԱՀ վճարող: Խնդրում եմ պատասխանել: Կանխավ շնորհակալ եմ:

Գործատուի կողմից կատարվող սոցիալական ապահովության վճար

Անի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել մի հարցում: Պետական կազմակերպությունները 01.01.2012թ-ից գործատուի սոց. վճար տալու՞ են, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

ՍՊԸ-ն զբաղվում է տաքսու գործունեությամբ

Sofi.

Հարգելի կոլեգաներ, Ձեզ ուզում եմ հղել մի հարց.
ՍՊԸ-ն զբաղվում է տաքսու գործունեությամբ: 2005թ. ունենք ձեռք բերված մեքենաներ, որոնց մաշվածության ժամկետը 5 տարի է, 2010թ. դրանք մաշվել են: Ի սկզբանե, մաշվածությունը հաշվարկվել է գծային մեթոդով, բայց հաշվի չի առնվել մնացորդային արժեքը, 2010թ. վերջին այն 0 է: Հիմա մենք ցանկանում ենք վաճառել այդ մեքենաները: Հաշվապահորեն ինչպե՞ս կարող եմ վաճառել մնացորդային արժեք չունեցող մեքենան, ի՞նչ հարկատեսակներ կարող են առաջանալ: Շնորհակալություն:

Նվազագույն շահութահարկի գումարը հաշվարկելու համար

Արման.

ՍՊԸ-ն ունի 2 տեսակի գործունեություն, որից մեկը հաստատագրված վճարով է հարկվում, մյուսը ԱԱՀ-ով: 2012-ի 1-ին եռամսյակի նվազագույն շահութահարկի գումարը հաշվարկելու համար հաստատագրվածով շրջանառությունը հաշվի առնվու՞մ է արդյոք 1% հաշվելուց, և 2011թ դեկտեմբերի, 2012-ի հունվարի և փետրվարի շրջանառությունի՞ց ես պետք է այն հաշվարկեմ: Շնորհակալություն պատասխանողներին:

Հարկի պահում ոչ ռեզիդենտից

Gayane.

Հարգելի կոլեգաներ, ասացեք խնդրեմ, ո՞ր դեպքում է ոչ ռեզիդենտ ֆիզ. անձից պահվում շահութահարկ և ի՞նչ տոկոսով: Եվ եթե աշխատանքի ընդունելիս անձը ներկայացնում է ՌԴ անձնագիր, կարո՞ղ ենք նրան համարել ոչ ռեզիդենտ:

Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք պետք է 11 % եկամտահարկ պահել

Հայկ.

Հարգելի կոլեգաներ, ռեստորանի համար շուկայից գնել եմ գյուղմթերք և կազմել եմ գնման ակտ, արդյո՞ք 11 տոկոս եկամտահարկ պետք է պահեմ, թե՞ ոչ:

Անդամավճարի նվազեցում եկամտահարկը հաշվարկելիս

Շահեն.

Կազմակերպությունը 15 հոգուց է կազմված: Կամավոր անդամակցում են արհկոմին, և աշխատավարձից փոխանցվում է անդամավճար աշխատավարձի 1 տոկոսի չափով: Կարո՞ղ եմ աշխատավարձը և եկամտահարկը հաշվարկելիս այդ չափով յուրաքանչյուրին նվազեցնել, թե՞ ոչ: Ի՞նչ օրենք կա այդ մասով: Այդ կազմակերպությունը գործում է այս տարվա փետրվար ամսից: Շնորհակալություն:

Կազմակերպությունը 3 ամիս եկամուտ չի ունեցել

Anna.

Բարև ձեզ:

1. Կազմակերպությունը 3 ամիս եկամուտ չի ունեցել, այսինքն չենք աշխատել, և գրանցված եղել է միայն տնօրենը: Այս դեպքում ես ի՞նչ կարգի դիմում պետք է ներկայացնեմ շահութահարկի հաշվարկի համար:

2. Շահութահարկի հաշվարկի մեջ եթե հաշվետու տարվա շահութահարկի գումարը մեծ է հաշվետու տարվա նվազագույն շահութահարկի գումարից, ապա դրա տարբերությունը նունպե՞ս պետք է վճարեմ բյուջե: Ես բանկային հաշվում գումար չունեմ, ապա ինչ պետք անեմ: Ես կարո՞ղ եմ այդ տարբերությունը չմուծեմ: Շնորհակալություն:

Պակաս հաշվարկված սոց. վճար

Mari.

Աշխատողը մինչև հունվարի 25-ը եղել է արձակուրդում, հունվարին աշխատել է 5 օր, և աշխատավարձը այդ օրերի համար կազմել է 48600 դրամ: Այդ աշխատողի համար սոց. հաշվարկելիս արձակուրդայինի` հունվարին բաժին ընկնող մասը սխալմամբ չի հաշվվել, և հետևաբար սոց. վճարը քիչ է փոխանցվել:

Խնդրում եմ ասել, ես կարո՞ղ եմ այդ տարբերությունը և յուրաքանչյուր ուշացրած օրվա համար ապառքի 0,15 տոկոսը փետրվար ամսվա համար փոխանցվելիք սոց-ի հետ փոխանցել և եռամսյակային հաշվետվությունում ճիշտ լրացնել:
Շնորհակալություն…

Համակարգչային վրիպակի պատճառով պակաս հաշվարկված հարկ

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել` ինչ վարչական պատասխանատվություն է հասնում համակարգչային վրիպակի պատճառով պակաս հաշվարկած հարկի համար: Այս տարի հաշվարկելու ժամանակ նկատեցի, որ բանաձևի մեջ 0,01 տոկոսի անճշտություն կա, և տարեկան հաշվով գումարը կազմում է 17515 դրամ: Ես արդեն պատրաստվում եմ այդ պակասը փոխանցել բյուջե: Դա եկամտահարկ: Եթե ստուգում լինի, այդ վրիպումը ինչքա՞ն կազդի, կմեղմացնի՞ պատասխանատվությունը, թե՞ ոչ, քանի որ դիտավորյալ չի կատարվել: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս է կատարվում եկամտահարկի վճարումը

Անի.

Խնդրում եմ պարզաբանեք, եթե ԱՁ -ն ունի 2 աշխատող և աշխատավարձերից պահվում է եկամտահարկ, այդ եկամտահարկի մուծումը ինչպե՞ս է կատարվում:

Արդյո՞ք պետք է սոց. վճար վճարել

Hayk.

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը բացվել է 2011-ի նոյեմբերին ու մինչ այժմ գործունեություն չի ծավալել, աշխատողներ չկան, կա միայն տնօրեն: Այդ դեպքում սոց. վճար պե՞տք է վճարել, և կարո՞ղ է տնօրենը իր անձնական միջոցներից այն վճարել, եթե ոչ, ապա ինչպե՞ս: Իսկ հաշվետվություն պե՞տք է ներկայացնել: Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք պետք է նվազագույն շահութահարկ հաշվարկել և վճարել

Hayk.

Հագելի հաշվապահներ, նոր ստեղծված կազմակերպությունը նվազագույն շահութահարկ վճարու՞մ է արդյոք, ու եթե կարող եք` օրենքի հղում արեք: Նախապես շնորհակալ եմ:

Արտաքին բուֆետի հարկման վերաբերյալ

Liana.

Հարգելի կոլեգաներ, ապրիլի 1-ից հանրային սնունդը հարկվելու է արտոնագրային վճարով, և “Հաստատագրված վճարների մասին” օրենքի Գլուխ 16 ուժը կորցրած է ճանաչվում: Իսկ ինչպե՞ս է հարկվելու “Հաստատագրված վճարների մասին” օրենքի Գլուխ 16-ի 35րդ-հոդված 2-րդ կետով սահմանված արտաքին բուֆետը: Նոր` “Արտոնագրային վճարների մասին” օրենքում նման կետ չկա, միայն սպասարկման սրահով է որոշվում, այն էլ սկսվում է մինչև 50մ քառակուսու համար, ուղղիչ գործակից չկա և եռամսյակի համար 225.000 դրամ: Իսկ եթե սպասարկման սրահ չունես, ինչպե՞ս է որոշվելու:

Բիլիարդ խաղի կազմակերպում

Կարեն.

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս է հաշվարկվում հաստատագրված վճարի մեծության չափը բիլիարդ խաղի կազմակերպման համար Արմավիրի մարզում: Նախապես շնորհակալություն: