Category: Հարկեր, տուրքեր, վճարներ

Ի՞նչ հարկատեսակ պետք է վճարել

Անահիտ.

Ունեմ փոքր հյուրանոցատիպ կոտեջներ և ուզում եմ իմանալ` ինչ հարկատեսակ պետք է վճարեմ, կանխավ շնորհակալ եմ:

Որքա՞ն կկազմի եկամտահարկը

Նարինե.

Խնդրում եմ օգնեք. 01.03.2011թ վճարել եմ ֆիզ. արձակուրդ, սխալմամբ եկամտահարկ չեմ պահել, կարո՞ղ եմ պահել հերթական արձակուրդից, եթե այո, ապա խնդրում եմ հաշվեք: Վճարել եմ 359.000 դրամ: Որքա՞ն կկազմի եկամտահարկը:

ԱԱՀ վերաբերյալ

Սաթեն.

Խնդրում եմ օգնեք ինձ: Որտեղի՞ց կարող եմ գտնել այն ապրանքների ցանկը, որոնք ԱԱՀ-ով չեն հարկվում անկախ այն բանից, որ կազմակերպությունը հարկվում է ԱԱՀ-ով:

Արդյո՞ք եկամտահարկ պետք է պահել

E.

Կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքել է պայմանագիր (բայց չգիտեմ` քաղաքացիաիրավական, թե ոչ) բեռները մաքսային պահեստից մինչև կազմակերպության նշված հասցե տեղափոխելու համար: Ֆիզ. անձին վճարվել է 200 000 դրամ: Արդյո՞ք եկամտահարկ պետք է պահել, եթե օրենքի 20-րդ հոդվածը ասում է, որ հարկային գործակալը հարկի պահում չի կատարում, եթե վճարվող եկամուտը ձեռնարկատիրական գործունեության արդյունք է (ապրանքի մատակարարում, ծառայության մատուցում) և կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր: Մեր պարագայում ծառայության մատուցում է: Իսկ եթե կնքվել է պայմանագիր, ու ֆիզ. անձը բեռը տեղափոխել է Վրաստանից Հայաստան, հարկի պահումը ինչպե՞ս է կատարվում:

Որքա՞ն եկամտահարկ պետք է վճարել

KARA.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք այս հարցում.
ՍՊԸ- ն օտարել է սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը, որը ձեռք է բերել ֆիզ. անձից 2001 թվականին և վաճառել է 2011թ-ին ուրիշ ՍՊԸ-ի: Ձեռքբերման արժեքը 8 միլիոնով պակաս արժեք է ունեցել օտարման արժեքից: Որքա՞ն եկամտահարկ պետք է վճարի ՍՊԸ-ն:

Ի՞նչ տույժ և տուգանք է սպասվում

Armine.

Խնդրում եմ պատասխանել. եթե եկամտահարկը չեմ վճարել ժամանակին, ի՞նչ տույժ և տուգանք է սպասվում, ու ո՞ր օրենքում կարող եմ դա տեսնել, եկամտահարկի հաշվարկման և վճարման հրահանգում չկար: Նախապես շնորհակալություն:

Եկամտահարկի ձևակերպում

Վահե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ հարցին ճիշտ լուծում տալու համար: Մեր ընկերությունը ֆիզիկական անձից գնման ակտով գնել է 2 – ական հիմնական միջոց, յուրաքանչյուրը 150 000 ական դրամ` վճարելով 300 000 դրամ: Ինչպե՞ս և ի՞նչ գումարի չափով պետք է ձևակերպեմ եկամտահարկի գումարը:

Սոց. վճարների հաշվարկ

Roza.

Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս են հաշվարկում աշխատավարձից գանձվող սոց. վճարումները:

Ոչ ռեզիդենտի շահութահարկի վերաբերյալ

Rip.

Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը Ուկրաինայից ձեռք է բերել տեխնիկա, որի սեփականության իրավունքը մեզ է փոխանցվել Ուկրաինայում, վաճառող կազմակերպությունն այդ տեխնիկան տեղափոխել է Փոթի, իսկ այնտեղից էլ մեր կազմակերպությունը պայմանագիր է կնքել վրացական փոխադրող կազմակերպության հետ նշված տեխնիկան մինչև Հայաստան փոխադրելու համար, և Վրաստանում էլ վճարվել է գումարը: Հարցս հետևյալն է, արդյո՞ք այս (երկրորդ) գործարքը համարվում է ԱՏԳ, վրացական կազմակերպության համար մենք պե՞տք է վճարենք ոչ ռեզիդենտի շահութահարկ: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք կարելի է ԱԱՀ չվճարել

Դավիթ.

ՍՊԸ կողմից գնած մեքենայի համար կարելի՞ է ԱԱՀ չվճարել` ցույց տալով, որ, ենթադրենք $6000 արժե մեքենան և տարվա ընթացքում ավել եկամուտներ չեն եղել, որպեսզի գերազանցի այդ ծախսը: Կանխավ շնորհակալություն:

Ա/Ձ-ն զբաղվում է տեխնիկական սպասարկմամբ

Հայկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ:
Ունեմ Ա/Ձ, որը զբաղվում է տեխնիկական սպասարկմամբ, աշխատում եմ հաստատագրված վճարով, ունեմ դրամարկղ, սահմանային չափը` 800 000, հիմա ցանկանում եմ զբաղվել մանրածախ առևտրով` նույն դրամարկղի մեքենայով (նաև ապրանք եմ ներմուծում): Ասացեք խնդրեմ, հիմա ի՞նչ փոփոխություն է լինելու, ի՞նչ հարկով եմ հարկվելու: Նաև ասեմ, որ ֆակտուրա եմ գրում, ՀԴՄ-ով տպում եմ ֆակտուրայի թիվը ու հանձնում ուրիշ խանութին: Խնդրում եմ ինձ ուղղություն տալ, թե ինչ անեմ:

Արդյո՞ք եկամտահարկ պահվում է հղիության և ծննդաբերության նպաստից

Դավիթ Աատրյան.

Արդյո՞ք եկամտահարկ պահվում է հղիության և ծննդաբերության նպաստից: Կարդալով 02/456 հրահանգը` ես ուղղակի աչքերիս չեմ հավատում, բա կարելի՞ է ֆիզից եկամտահարկ պահել:

Հրահանգ 25.1. կետ, վերջին պարբերություն:

Հղիության ու ծննդաբերության նպաստներից եկամտահարկի հաշվարկումը և վճարումը կատարվում է 2010 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքերի համար:

Կազմակերպությունը ազատված է ԱԱՀ-ից

Վահե.

Հարգելի կոլեգաներ, եթե մեր ընկերությունը ազատված է ԱԱՀ-ից, գնում կատարելուց մեզ տվել են հաշիվ ֆակտուրա: Ֆակտուրայում տվյալ ապրանքի գումարի 20%-ի չափով նշված է ԱԱՀ-ի գումարը: Ես ո՞նց պետք է ձևակերպեմ այդ գումարը, եթե ԱԱՀ վճարող չեմ: Կամ, եթե այդ գումարը տվյալ ապրանքի գումարի հետ միասին վճարվի մատակարար կազմակերպությանը, հետագայում հնարավոր կլինի՞ ինչ որ ձև այդ գումարները հետ ստանալ հարկային տեսչությունից:

Գույքահարկի վերաբերյալ

Վրեժ.

Ունեմ հորս պատկանող վազ 2106 մակնիշի ավտոմոքենա 1987թ. արտադրության, որը 1998թ.-ից չի շահագործվել: Այդ տարիների ընթացքում գոյացել է գույքահարկ, որի մասին չեն տեղեկացրել: Ներկա պահին ցանկանում եմ շահագործել ավտոմեքենան, որի համար անհրաժեշտ է զրոյական տեղեկանք: Դիմել եմ Արթիկի քաղաքապետարան դիմումով, որ պատրաստ եմ մուծել օրենքով սահմանված վերջին երեք տարվա գումարը, սակայն մերժել են` պահանջելով ողջ գումարը (133 000) տույժերի հետ միասին: Քաղաքապետարանը, գիտենալով հայցային վաղեմության օրենքի մասին, խուսափում է դիմել դատարան: Խնդրում եմ ասեք` ի՞նչ կարող եմ անել: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս է հարկվում գործունեությունը

Կարինե.

Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք ասել` ինչպես են հարկվում սուրճի ավտոմատ սարքերը, ինչպե՞ս է հաշվեգրվում հասույթը, ինչպե՞ս է գրանցվում և հսկվում ստացված գումարը: Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը անհատույց տրամադրել է անշարժ գույք

Իննա.

Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և իր անշարժ գույքը 3 ամսով անհատույց է տրամադրում մեկ այլ կազմակերպությանը, այդ պարագայում հարկային հաշիվ գրվու՞մ է, թե՞ ոչ, և եթե գրվում է, ո՞ր գումարից է 20% հաշվարկվում, եթե եկամուտ պետք է ճանաչվի առնվազն կադաստրային արժեքի 5% տարեկան կտրվածքով և ԱԱՀ-ն 5% մե՞ջ է մտնում, թե՞ այդ գումարին գումարել 20%, նախապես շնորհակալություն:

Տույժերի` չեղյալ համարում

Անահիտ Հ.

Հարգելի հաշվապահներ, կա՞ այնպիսի որոշում, որի համաձայն դիմում գրելով հարկային մարմին` հաշվարկված տույժերը չեղյալ են համարում: Ես զանգեցի հարկային տեղեկատու, ասացին, որ դա դեռ նախագիծ է: Խնդրում եմ արձագանքել:

Ինչպիսի՞ հարկեր են առաջանում

Վահե.

Բարև Ձեզ: Մենք ցանկանում ենք տպագրել գովազդային թերթ (տպագրությունը պատվիրել տպարանին) և տարածել անվճար: Խնդրում եմ բացատրեք, թե ինչպիսի հարկեր ենք մուծելու:

Ա/Ձ -ն աշխատելու է պտուղ-բանջարեղենի վաճառքով

Karine.

Ա/Ձ -ն զբաղվելու է պտուղ-բանջարեղենի վաճառքով, խնդրում եմ օգնել: Ի՞նչ հարկ պետք է վճարի: Մթերքը ձեռք է բերվելու շուկայից: Գյուղատնտեսական մթերքը հարկվու՞մ է 10 % եկամտահարկով: Շնորհակալություն:

Արդյո՞ք հաշվարկվում է եկամտահարկ

Սվետլանա.

Հարգելի կոլեգաներ, խորհրդի կարիք ունեմ: Աշխատողի մահվան ժամանակ վերջնահաշվարկից սոց. 3 % չի պահվում, գործատուից չի հաշվարկվում, իսկ եկամտահարկ պահվու՞մ է, թե՞ ոչ: