
ԱԱՀ հաշվանցման ձևակերպումներ
Արթուր․
Բարև ձեզ, սիրելի խմբակիցներ։ ԱԱՀ-ի հաշվետվություն է ներկայացվել մարտ ամսին, որտեղ ներմուծման ԱԱՀ-ն հաշվացվել է, սակայն գումարը վճարվել է 20-ից հետո, դեկտեմբեր ամսին եկել է ծանուցում, որ տրվի ուղղում՝ հաշվանցվի այն ամսում, որ ամսում որ վճարվել է։ Խնդրում եմ օգնել տալ հաշվապահական ձևակերպումները։

ՏՏ ոլորտի շահութահարկի արտոնություն
Մարի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ՏՏ ոլորտի հավաստագրված կազմակերպությունը, որը գործում է ԱԱՀ դաշտում, գրանցվել է 2023 թվականի փետրվար ամսին, սակայն հավաստագրվել է հունիս ամսին։ Ճի՞շտ եմ հասկացել արդյո՞ք, որ շահութահարկի արտոնությունը կիրառվելու է հունիսից իրականացված գործարքների վրա, և հաշվարկելու ու բյուջե եմ վճարելու փետրվարից մինչև հունիս առաջացած շահութահարկի պարտավորությունը։ Կանխավ շնորհակալ եմ պատասխաների համար։

Դպրոցական էքսկուրսիաների կազմակերպում
Նաիրա․
Բարև ձեզ։
Ուզում եմ դպրոցական էքսկուրսիաներ կազմակերպել։Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հերթականությամբ պետք է գործեմ և ի՞նչ հարկեր պիտի վճարեմ բացելուց հետո։

ՏՏ ոլորտի ԱՁ որպես միկրոձեռնարկատիրություն
Գուրգեն․
ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող Ա/Ձ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության հարկի դաշտում աշխատել։

Հացի արտադրություն
Նելլի․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասել՝ ԱՁ-ն, ով Երևան քաղաքում զբաղվում է հացի արտադրությամբ և աշխատում է միկրոձեռնարկատիրության համակարգում, արդյո՞ք համարվում է հանրային սնունդ և պե՞տք է վճարի պետ․ տուրք։

Զուտ շահույթ
Պետրոս․
Բարև Ձեզ։ Ներմուծմամբ զբաղվող ԱՁ-ի դեպքում, որն աշխատում է ԱԱՀ դաշտում և չունի աշխատող, շահութահարկ հաշվարկելիս ինչպե՞ս ստանալ զուտ շահույթը Շնորհակալություն։

Ֆիզ. անձի հաշվետվություններ և հարկեր
Արարատ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցում: Ես ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձ եմ, 258 ձևից բացի ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ և ի՞նչ վճարումներ պետք է իրականացնեմ, պե՞տք է արդյոք վճարեմ դրոշմանիշային վճար: Շրջանառությունս 2 մլն դրամ է ընդամենը: Կանխավ շնորհակալ եմ։

Տաքսի ծառայության միջնորդ
Նարեկ․
Բարև Ձեզ: Եթե անձը ցանկանում է բացել Յանդեքսի սպասարկման կետ, այսինքն՝ հանդես է գալիս որպես միջնորդ վարորդների և տաքսի ընկերության միջև, ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի նման գործունեությունը։

Ներմուծում Չինաստանից
Նորայր․
Բարև Ձեզ: Չինաստանից ներմուծելու եմ արշավային գույք: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ եմ: Ցանկանում եմ իմանալ՝ ի՞նչ դետալների պետք է ուշադրություն դարձնեմ, որ խնդիրներ չառաջանան, և ապրանքի ի՞նչ քանակից հետո պետք է ներմուծման համար հարկեր վճարեմ: Շնորհակալություն։

ՏՏ ոլորտի շահութահարկ 2024
Հայկ․
Բարև ձեզ, ես ունեմ ՏՏ հավաստագիր, և իմացա, որ 2024-ից շահութահարկի արտոնությունը այլևս չի գործելու։ Հիմա մեկ հարց ունեմ. Դեկտեմբեր ամսվա համար ես վարձատրությունը ստացել եմ հունվարի 4-ին։ Արդյո՞ք դրա համար ես պետք է արդեն հարկ վճարեմ, թե՞ ոչ։ Եվ ինչ կասեք դրամարկղային մեթոդի մասին, արդյո՞ք ՏՏ հավաստագիր ունեցողը դրամարկղային մեթոդով է աշխատում։

Ինչպե՞ս ստուգել գույքահարկի պարտավորությունը
Լիլիթ․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ ճշտել անշարժ գույքի գույքահարկի պարտքը։ Ինչպե՞ս ստուգեմ այն։ Նախապես շնորհակալություն։

Ավանդից ստացված տոկոսների հարկում
Ելենա․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը աշխատում է շրջհարկով։ Ազատ գումարը դրել է բանկում որպես ավանդ։ Այդ ավանդից ստացված տոկոսները հարկվու՞մ են եկամտային հարկի 10%-ով և շրջանառության հարկի 5%-ով (որպես այլ եկամուտ շրջանառության հարկի հաշվարկի 16 տողում), թե՞ 10% (որպես տոկոս շրջանառության հարկի հաշվարկի 11 տողում)։ Կանխավ շնորհակալ եմ։

ԱՁ դրոշմանիշային վճար
Գուրգեն․
Բարև ձեզ։ Որքա՞ն և ե՞րբ պետք է ԱԱՀ դաշտում աշխատող ԱՁ-ն վճարի դրոշմանիշային վճարը: ԱՁ-ն անցյալ ամիս է գրանցվել, որևէ եկամուտ դեռ չի ունեցել:

Խմորեղենի արտադրություն
Մերի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ -ն սկսում է խմորեղենի արտադրություն, որը վաճառվելու է տեղում։ Կարո՞ղ է աշխատել որպես միկրոձեռնարկատիրություն։

Ավտոլվացման կետ
Խնդրում եմ պատասխանել՝ ավտոլվացման կետը կարո՞ղ է հարկվել շրջանառության հարկի 5% դրույքաչափով։
Շնորհակալություն։

ԱՁ դրոշմանիշային վճար
Ջուլիա․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն 2023թ․ մինչև մայիս ամիսը աշխատել է միկրոյի դաշտում, շրջանառությունը՝ 5 միլիոն դրամ, որից հետո անցել է շրջանառության հարկի դաշտ։ Հիմա միկրոձեռնարկատիրության ժամանակահատվածում պետք է վճարի 24 000 դրամ դրոշմանիշ, իսկ շրջանառության հարկի դաշտում աշխատելու համար տարեկան 40 000 շահութահարկ, 40 000 սոցիալական վճար +120 000 էլի՞ դրոշմանիշ։

Ինքնահաշիվ
Արեն․
Բարև ձեզ: Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ՀՀ ռեզիդենտ կազմակերպությանը ծառայություն է մատուցել: Պայմանագրի մեջ գործարքի գումարը նշված է 20 000 ԱՄՆ դոլլար, և ՀՀ կազմակերպությունը 20 000 ԱՄՆ դոլլար է փոխանցել:
Հիմա պետք է դուրս գրեմ մատակարարի անունից հարկային հաշիվ: Հաշվի մեջ պե՞տք է նշված լինի 20 000 + 4 000 ԱԱՀ, թե՞ սխալվում եմ։

Հյուրատնային գործունեությունը որպես միկրոձեռնարկատիրության սուբեկտ
Արա․
Բարև Ձեզ, հյուրատնային գործունեությունը կարո՞ղ է լինել միկրոձեռնարկատիրության սուբեկտ։

ԱՁ կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն
Ալեքսանդր․
Բարև ձեզ։ Հետաքրքիր է, արդյո՞ք դաշնակահարը, որը համերգային գործունեություն է հիմնականում ծավալում և գրանցված է որպես Ա/Ձ, կարող է միկրոձեռնարկատիրական գործունեության դաշտ մտնել և համապատասխանաբար հարկվել։

Պարգևավճար
Արմենուհի․
Բարև Ձեզ։
Աշխատողին պարգևավճար տալու դեպքում վերջինս գումարվու՞մ է աշխատավարձին և նոր են հարկերը պահվում։
Կանխավ շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ