Category: Հարց ու պատասխան

Կամերալ ուսումնասիրություն

Աննա.

Ողջույն բոլորին։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս վարվել հետևյալ իրավիճակում: Ուրեմն, Ա/Ձ-ն զբաղվում է կահույքի արտադրանքով և ունի դպրոցի հետ պայմանագիր: Որպես արտադրող ներկայացրել ենք միկրո համարվելու հաշվետվություն: Այս ընթացքում դուրս ենք գրել 4 հաշիվ Բ-ով: Այսօր ստանում ենք կամերալ, որտեղ նշված է, որ ներկայացված չէ օգոստոս ամսվա համար ԱԱՀ-ի հաշվետվություն: Հարց 1՝ արդյո՞ք կարող ենք չհամաձայնվել հարկային մարմնի կայացրած որոշման հետ և համարվել միկրոձեռնակարատիրության սուբյեկտ, որպես արտադրող: Հարց 2՝ համաձայն լինելով հարկայինի որոշման հետ, ի՞նչ տվյալներ նշել ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, եթե դուրս են գրվել հաշվարկային փաստաթղթեր:

Կանխավ շնորհակալ եմ։

Դիմում սնանկ կազմակերպությանը

Սնանկ կազմակերպությունից ինչպե՞ս վերադարձնել մեր գումարը։ Կարո՞ղ եք տրամադրել դիմումի ձևը։

Քարերի մշակման և արտահանման հարկեր

Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է Ռուսաստանի դաշնությունում պայմանագիր կնքելու դեպքում որպես Ա/Ձ, կիսաթանկարժեք քարեր և այլն մշակելու և արտահանելու դեպքում ի՞նչ պայմաններով է գործելու հարկային դաշտը։

Ակցիզային հարկ

Տիգրան.

Ասացեք խնդրեմ՝ գազալցակայանը շրջհարկով աշխատելու դեպքում ակցիզային հարկը հանվու՞մ նոր է հարկվում շրջհարկով։

Ա/Ձ գրանցում

Մարգարիտա.

Բարև ձեզ։ Քաղաաքացին ուզում է Ա/Ձ գրանցվի ներկայացուցիչի միջոցով, հիմա պետ ռեգիստր ներկայանալու համար անհատի անձնագրի բնօրինա՞կն են ուզելու, թե՞ պատճենը բավարար կլինի։ Կանխավ շնորհակալ եմ։

Ծրագրավորման դասընթացների լիցենզիա

Բարև ձեզ։ Ծրագրավորման դասընթացները կարո՞ղ է լինել միկրո, և լիցենզավորման ենթակա է, թե՞ ոչ։

Չվճարվող արձակուրդի հայտ

Նարե.

Կարո՞ղ եք ասել՝ չվճարվող արձակուրդը վերջանալու դեպքում tax-ով նորից անհրաժե՞շտ է գրանցման հայտ ներկայացնել։

Դեղերի մատակարարման հաշիվ

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ դեղատունը, որը մանրածախ առևտրով է զբաղվում, կարո՞ղ է հաշիվ դուրս գրել օրինակ՝ դպրոցի համար, որին մատակարարել է առաջին օգնության դեղեր։

Լիզինգի ձևակերպումներ

Արեգա.

Հարցս ուղղում եմ գործող հաշվապահներին և կանխավ հայտնում շնորհակալություն:

Հարցի բովանդակությունը հետևյալում է. ԱԱՀ վճարող կազմակերպությունը 27.10.22թ. ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ հետ կնքել է լիզինգի (վերականգնող էներգիայի ) պայմանագիր: Լիզինգի առարկա հանդիսացով առարկայի արժեքը կազմում է՝ 26 920 000 դրամ, 27.10.22թ. վճարվել է՝

ա. կանխավճար՝ 4 000 000դրամ,

բ. ապահովագրավճար՝ 116000 դրամ:

31.10.22թ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԿ դուրս է գրել հարկային հաշիվ՝ անվանումը Չափի միավ քանակը արժեքը ԱԱՀ ընդամենը՝

Մեկնարկային ամիս 1 3333333.3 666666.7 4000000

վարձավճար

վարձավճար ամիս 1 376114.1 75222.8 451336.9

Տոկոսագումար ամիս 1 40188.5 0 40188.5

ընդամենը 3749635.9 741889.5 4495525.4

Խնդրում եմ տալ բոլոր հաշվապահական ձևակերպումները։

Գնումները կատարում է տնօրենը

Երվանդ.

Բարև ձեզ: ՈՒնեմ երկու հարցեր.

1) Եթե շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ի համար գնումներ է կատարում այդ ընկերության տնօրենը (գնորդ չկա), ապա նրա աշխատավարձը ներառվու՞մ է արդյոք շրջ. հարկի հաշվետվությունում՝ նշվող ձեռք բերումների գումարում։

2) Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ի գնված ապրանքների ներքին սպառումը ծախս համարվու՞մ է, թե` ոչ:

Նախապես շնորհակալ եմ:

Հաշվի կրկնօրինակում

Գայա.

Բարև Ձեզ։ E-invoicing ծրագրի հաշվարկային փաստաթղթեր բաժնում չի ստացվում հաշիվ կրկնօրինակել կամ նոր հաշիվ գրել: ի դեպ միայն մի համակարչից, այլ համակարգչից նորմալ աշխատում է։

Ազատում արձակուրդից հետո

Անուշ.

Բարև ձեզ։ Կասեք՝ աշխատողը 2018թ. մայիսից աշխատում է մանկապարտեզում, և 2022թ. հոկտեմբերից ամենամյա արձակուրդի մեջ է՝ 25 օր, և արձակուրդից հետո ուզում է ազատվել աշխատանքից։ Իրավունք ունե՞նք ազատել, թե՞ պիտի հետ գանձում անենք արձակուրդայինից։ Ասում են, որ նրան չի հասնում արձակուրդ, եթե ուզենա հիմա ազատվել։

Ժամավճարով պայմանագիր

Հայարփի.

Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս վարել հաշվառումը ժամավճարով վարձատրվող դասապատրաստողների, եթե ընդունվելուց կնքվում է աշխատանքային պայմանագիր և շաբաթական ժամ ֆիքսվում և նույն ժամը նշվում 79 ձև հայտի մեջ, սակայն ամեն ամիս տարբեր լինում։ Արդյո՞ք սահմանվում է արտաժամյա, եթե տարբերվում է պայմանագրի գրաֆիկից։ Ինչպե՞ս կարգավորել որպեսզի ճիշտ լինի։ Շնորհակալություն

Դեբետագրում միասնական հաշվին

Աննա.

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատողը կազմակերպությունը զբաղվում է մեքենայի առքուվաճառքով։ Ավտոմեքենան ներմուծելիս վճարված ԱԱՀ-ի գումարը ե՞րբ կարող է ստանալ որպես ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար։ Նկատի ունեմ, ԱԱՀ-ի հաշվետվությամբ ներմուծումից առաջացած դեբետային գումարը ե՞րբ է մուտքագրվում միասնական հաշվին։ (Համապատասխան դիմումը 261 ձևը ներկայացնելուց հետո նկատի ունեմ)։

Համադրելի գումար

Suren Tumanyan.

Խնդրում եմ ինձ կասե՞ք՝ համադրելի գումարը ո՞րն է։ Մասնավորապես, ՀՀՄՍ 21-ի 39 կետում եմ կարդացել, ուզում եմ հասկանալ՝ դա դրամայի՞ն է, թե՞ ոչ դրամային։

Բաժնեմասի վաճառքից հարկեր

Suren Tumanyan.

Բարև Ձեզ, ունեմ նման հարց։ Հիմնադիրը իրեն պատկանող ֆիրմայի 100 տոկոս բաժնեմասն ուզում է իրացնել անվանական արժեքով։ Ի՞նչ հարկեր է դրանից առաջանում։

Գործուղման ծախսերի ձևակերպում

Գրիգոր․

Բարև Ձեզ: Բուհը ունի դրամաշնորհներ, որտեղ օտարերկրյա գործուղման ծախսերը ծրագիրը նախատեսում է հաստատուն օրապահիկի արժեք։ Կա, որ ավելի բարձր է, քան 2335-Ն որոշմամբ նախատեսված է, և կա, որ ավելի ցածր է: Նույնը նախատեսված է նաև ճանապարհածախսի համար: Ի՞նչ թղթակցություններ պետք է տրվի ավել կամ պակաս տրված առհաշիվ գումարի ծախսագրման համար, և արդյո՞ք կարել է ավելի պակաս կամ ավել վճարել, քան նախատեսում է 2335-Ն որոշումը:

Արձակուրդի օրեր

Անի․

Բարև Ձեզ։

Եթե աշխատողը իրեն հասանելիք 20 օրվա արձակուրդից 10 օր է օգտվել 2020 թվականին և դրանից հետո անցել է երեխայի խնամքի արձակուրդի, 2022 թվականի ապրիլից նորից անցել է աշխատանքի: Հիմա նա կարո՞ղ է օգտվել իր մնացած 10 օրվա արձակուրդից, թե ոչ, և արդյո՞ք նրա արձակուրդում գտնվելու օրերի համար արձակուրդ է ձևավորվում թե ոչ:

Ծխախոտի մաքսազերծում

Աննա․

Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց․ ֆիզ. անձն անձնական օգտագործման համար պատվիրել է ծխախոտ (սիգարիլլաներ) 200 հատիկ: Պարզվել է, որ թույլատրելի չափաքանակն փոխվել է՝ առաջվա 200-ի փոխարեն դարձել է 50: Մաքսայինում զննելուց հետո պահել են: Ֆիզ. անձն նաև Ա/Ձ է: Ներմուծված ապրանքն այդ քանակով օրենքով չի համարվում անձնական օգտագործման: Հնարավո՞ր է խախտնան համար տուգանք վճարել և մաքսազերծել որպես Ա/Ձ՝ ակցիզային հարկ վճարելով:

Սխալ ՀԴՄ կտրոն

Մարիաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ՍՊԸ ատամնաբուժարան է և աշխատում է միայն անկանխիկ եղանակով, և սխալմամբ կանխիկի չեկ է տպել, ի՞նչ կարելի է անել։